Մասնակից:Ihugat/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ասպիրին, նաև հայտնի որպես ացետիլսալիցիլաթթու, ցավը, տենդը կամ բորբոքումը նվազեցնելու նպատակով կիրառվող դեղորայք[1]։ Յուրահատուկ բորբոքային հիվանդությունները, որոնց բուժման մեջ կիրառվում է ասպիրին, ներառում են՝ Կավասակի հիվանդությունը, պերիկարդիտը և ռևմատիկ տենդը[1]։ Ասպիրինի կարճատև օգտագործումը սրտային գրոհից հետո նվազեցնում է մահվան ռիսկը[1]։ Ասպիրինը նաև օգտագործվում է երկարատև՝ սրտային գրոհները, իշեմիկ ինսուլտները, արյան մակարդուկների առաջացումը բարձր ռիսկով մարդկանց շրջանում կանխարգելելու նպատակով[1]։ Այն կարող է նաև նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների՝ հատկապես կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկը[2]։ Ցավի կամ տենդի պարագայում ազդեցությունը զարգանում է 30 րոպեի ընթացքում[1]։ Ասպիրինը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԴ) է և թողնում է այլ ՈՍՀԴ-ներին համապատասխան ազդեցություն, ինչպես նաև՝ ընկճում է թրոմբոցիտների ֆունկցիան[1]։

Տարածված կողմնակի ազդեցություններից է ստամոքսի ցավի առաջացումը[1]։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններից են ստամոքսի խոցի, ստամոքսաղիքային արյունահոսության առաջացումը, ասթմայի ընթացքի վատթարացումը[1]։ Արյունահոսական ռիսկը ավելի բարձր է ծերերի, ալկոհոլ օգտագործողների, այլ ՈՍՀԴ-ներ և/կամ որևէ տիպի արյան մակարդելիությունը նվազեցնող դեղորայք օգտագործողների շրջանում[1]։ Ասպիրինի օգտագործումը խորհուրդ չի տրվում հղիության վերջին շրջանում[1]։ Դրա կիրառումը սովորաբար հակացուցված է երեխաների շրջանում՝ Ռեյի համախտանիշի զարգացման ռիսկի պատճառով[1]։ Բարձր դեղաչափերը կարող են բերել ականջներում զնգոցի առաջացմանը[1]։

Ասպիրինի նախանյութը հայտնաբերվել է ուռենու տերևներում, որոնք իրենց ազդեցության համար օգտագործվել են ավելի քան 2,400 տարի[3][4]։ 1853թ․-ին քիմիկ Չարլզ Ֆրեդերիկ Գերհարդը դեղամիջոց նատրիումի սալիցիլատը մշակեց ացետիլ քլորիդով և առաջին անգամ անջատեց ացետիլսալիցիլաթթուն [5]։ Հաջորդող հիսուն տարիների ընթացքում այլ քիմիկներ ճանաչեցին քիմիական կառուցվածքը և մշակեցին ստացման ավելի արդյունավետ մեթոդներ[5]:69–75։ 1897թ․-ին Բայեր ընկերության գիտնականները սկսեցին հետազոտել ացելտիլսալիցիլաթթուն՝ որպես ավելի քիչ գրգռող ազդեցություն ունեցող փոխարինող միջոց տարածված սալիցիլատային դեղամիջոցների համար[5]:69–75[6]։ Արդեն 1899թ․-ին Բայեր ընկերությունը այն անվանել էր <<Ասպիրին>> և վաճառում էր ողջ աշխարհում[7]։ Ասպիրինի հայտնիությունն աճեց քսաներորդ դարի առաջին կեսին հանգեցնելով տարբեր բրենդների միջև մրցակցության[8]։ Ասպիրինը Բայերի բրենդային անվանումն էր, սակայն նրանց իրավունքը ապրանքային նշանի նկատմամբ կորցվեց կամ վաճառվեց շատ երկրներում[8]։

Ասպիրինը ամենալայնորեն կիրառվող դեղորայքներից մեկն է ողջ աշխարհում՝ մոտավորապես 40,000 տոննա (50-ից 120 բիլիոն հաբ) տարեկան սպառումով[3][9]։ Այն Համաշխարհային առողջապահական կազմակերպության անփոխարինելի դեղամիջոցների ցանկում է, որում ընդգրկված են առողջապահական համակարգում անհրաժեշտ առավել անվտանգ և արդյունավետ դեղամիջոցները[10]։ Այն հասանելի է, որպես ջեներիկ դեղամիջոց[1]։ 2017թ․-ին ԱՄՆ-ում այն առավել հաճախակի նշանակվող դեղամիջոցների շարքում գրավել է 42-րդ տեղը՝ ավելի քան 17 միլիոն նշանակմամբ[11][12]։

Բժշկական կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպիրինը կիրառվում է մի շարք խնդիրների բուժման համար, օրինակ՝ տենդ, ցավ, ռևմատիկ տենդ, այլ բորբոքային հիվանդություններ, ինչպիսիք են՝ ռևմատոիդ արթրիտը, պերիկարդիտը և Կավասակի հիվանդությունը[13]։ Ինչպես նաև ասպիրինը ցածր դոզաներով օգտագործելու դեպքում դիտվում է սրտային գրոհից մահվան ռիսկի նվազեցում, ինչպես նաև գլխուղեղի ինսուլտի ռիսկի նվազեցում բարձր ռիսկով կամ սիրտանոթային հիվանդություններով մարդկանց մոտ, բայց ոչ առողջ տարեց մարդկանց շրջանում[14][15][16][17][18]։ Կան որոշ ապացույցներ, որ ասպիրինն արդյունավետ է կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման հարցում, թեև այս ազդեցության մեխանիզմները պարզված չեն[19]։ ԱՄՆ-ում՝ ցածր դոզաներով ասպիրինի կիրառումը ընդհանուր առմամբ առողջ, 50-ից 70 տարեկան մարդկանց շրջանում հիմնավոր է համարվում, եթե նրանք ունեն ավելի քան 10% սիրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկ և չունեն արյունահոսության զարգացման ավելի բարձր ռիսկ[20]:

Ցավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպիրինն արդյունավետ ցավազրկող է սուր ցավի ժամանակ, այնուամենայնիվ այն որպես կանոն համարվում է երկրորդային ի համեմատ իբուպրոֆենի, քանի որ ասպիրինից ստամոքսաղիքային արյունահոսություն առաջանելու հավանականությունն ավելի բարձր է[21]։ Ասպիրինը սովորաբար անարդյունավետ է մկանային ձգման, աղիների, ստամոքսի փքման կամ մաշկի սուր գրգռման հետևանքով առաջացած ցավի պարագայում[22]։ Ինչպես այլ ՈՍՀԴ-ների դեպքում՝ ասպիրինի և կոֆեինի համդրությունը թողնում է մի փոքր ավելի մեծ ցավազրկող ազդեցություն քան ասպիրինի միայնակ կիրառումը[23]։ Ասպիրինի լուծվող դեղաձևերի ցավազրկող ազդեցությունն ավելի արագ է զարգանում՝ ի համեմատ ասպիրինի դեղահատերի[24], ինչը դրանց դարձնում է արդյունավետ միգրենի ցավի բուժման համար[25]։ Ասպիրինի տեղային դեղաձևերի կիրառումը կարող է արդյունավետ լինել նեյրոպաթիկ ցավի որոշ տեսակների ժամանակ[26]։

Ասպիրինի 325 մգ դեղահատեր
Ասպիրինի չպատիճավորված դեղահատեր։ Այն պարունակում է 90% ացետիլսալիցիլաթթու և մնացած փոքր քանակությամբ հավելումներ և կապող նյութեր


Գլխացավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպիրինը, թե՛ միայնակ, թե՛ համակցված ձևերի կազմում, արդյունավետ կերպով բուժում է գլխացավի որոշակի ձևեր, մինչդեռ դրա արդյունավետ լինելը կասկածելի է մնացած ձևերի դեպքում։ Բոլոր երկրորդային գլխացավերը, որոնք կարող են առաջանալ այլ հիվանդությունների կամ տրավմայի հետևանքով, պետք է ստանան պատշաճ բժշկական հսկողություն և բուժում։

Առաջնային գլխացավերի կազմում, ըստ գլխացավի միջազգային դասակարգման, տարբերակում են՝ լարվածության գլխացավը (ամենատարածված), միգրենը և կլաստերային գլխացավը։ Ասպիրինը, ինչպես նաև այլ ազատ վաճառքի ցավազրկողները լայնորեն ճանաչված են որպես արդյունավետ միջոց լարվածության գլխացավի բուժման համար[27]։

Ասպիրինը, հատկապես ասպիրին/պարացետամոլ/կոֆեին համակցության կազմում, համարվում է առաջին գծի դեղամիջոց միգրենի բուժման մեջ և համեմատելի է սումատրիպտանի ցածր դոզաների հետ։ Այն հատկապես արդյունավետ կերպով է դադարեցնում գլխացավը, երբ միգրենի նոպան նոր է սկսվում[28]։

Տենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ինչպես ցավազրկող, այնպես էլ ջերմիջեցնող ազդեցությունն իրակագործվում է պրոստագլանդինային համակարգի վրա ազդեցությամբ՝ անդարձելի կերպով պաշարելով ՑՕԳ[29]։ Չնայած նրան, որ ասպիրինի օգտագործումը մեծահասակների շրջանում որպես ջերմիջեցնող միջոց լայնորեն ընդունված է՝ բժշկական շատ կազմակերպություններ և կարգավորող ընկերություններ, ինչպիսիք են՝ Ամերիկայի ընտանեկան բժիշկների ակադեմիան, Ամերիկայի մանկաբուժության ակադեմիան և ԱՄՆ սննդի ու դեղերի վերահսկման կազմակերպությունը, խիստ կերպով հանդես են գալիս ընդդեմ երեխաների շրջանում որպես ջերմիջեցնող միջոց ասպիրինի օգտագործմանը, քանի որ հնարավոր է Ռեյի համախտանիշի զարգացում, որը հազվադեպ, բայց հաճախ մահացու բարդություն է՝ ասոցացված ասպիրինի կամ այլ սալիցիլատների երեխաների շրջանում օգտագործմամբ՝ վիրուսային կամ բակտերալ ինֆեկցիայի էպիզոդների ընթացքում[30][31][32]։ 1986թ․-ին՝ երեխաների շրջանում Ռեյի համախտանիշի զարգացման ռիսկի պատճառով, ԱՄՆ սննդի ու դեղերի վերահսկման կազմակերպությունը պահանջեց բոլոր ասպիրին պարունակող դեղամիջոցների պիտակավորում՝ խորհուրդ տալով չօգտագործել դրանք երեխաների և դեռահասների շրջանում[33]։

Բորբոքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպիրինն օգագործվում է որպես հակաբորբոքային միջոց և՛ սուր, և՛ երկարատև բորբոքման դեպքում[34], բորբոքային հիվանդությունների բուժման մեջ, ինչպիսին ռևմատորդ արթրիտն է[13]։

Սրտային գրոհ և գլխուղեղի կաթված[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպիրինը կարևոր մաս է կազմում սրտային գրոհ ունեցած մարդկանց բուժման մեջ[35]։ Դրա ռուտին կերպով օգտագործումը խորհուրդ չի տրվում առողջական խնդիրներ չունեցող՝ այդ թվում 70 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդկանց կողմից[36]։

Բարձր ռիսկի խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպիրինի օրական օգտագործումը նրանց շրջանում, ովքեր ունեցել են սրտային գրոհ կամ գլխուղեղի կաթված, երկու տարիների ընթացքում 50 մարդուց 1-ի մոտ կանխարգելում է սիրտանոթային պատահարի (սրտային գրոհ, գլխուղեղի կաթվածի կամ մահ) առաջացումը և 400 մարդուց 1-ի մոտ առաջացնում է ոչ մահացու արյունահոսություն[37][38][39]։ Ցածր դեղաչափով ասպիրինը արդյունավետ է 70 կգ-ից ցածր քաշ ունեցողների համար, իսկ մի փոքր ավելի բարձր դեղաչափ է անհրաժեշտ լինում 70 կգ-ից բարձր քաշ ունեցողների համար[40]։

ԱՄՆ կանխարգելիչ ծառայության օպերատիվ խումբը, 2016թ․-ի դրությամբ, խորհուրդ է տալիս սիրտանոթային հիվանդության և հաստ աղու քաղցկեցի առաջնային կանխարգելման նպատակով սկսել ցածր դեղաչափով ասպիրինի օգտագործում 50-ից 59 տարեկան այն մարդկանց շրջանում, ովքեր ունեն 10% և ավելի բարձր սիրտանոթային հիվանդացության ռիսկ հետագա 10 տարիների համար, չունեն արյունահոսության աճող ռիսկ, կյանքի ակնկալվող տևողությունը նվազագույնը 10 տարի է, պատրաստ են օրական ընդունել ցածր դեղաչափով ասպիրինը նվազագույնը 10 տարի[41][20]։

Ավելի ցածր ռիսկի խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց նախորդող սիրտանոթային հիվանդության անամնեզի մարդկանց շրջանում ասպիրինը նվազեցնում է ոչ մահացու սրտամկանի ինֆարկտի զարգացման ռիսկը, սակայն բարձրացնում է արյունահոսության ռիսկը և չի ազդում ընդհանուր մահացության ռիսկի վրա[42][43][44]։ Ավելի կոնկրետ, այն 5 տարվա ընթացքում նվազեցնում է սիրտանոթային պատահարի ռիսկը 265 մարդուց 1-ի մոտ և բարձրացնում արյունահոսության դիսկը 210 մարդուց 1-ի մոտ[44]։

Ասպիրինը ցուցաբերում է փոքր դրական արդյունք նրանց շրջանում, ովքեր ունեն սրտային գրոհի և գլխուղեղի կաթվածի ավելի ցածր ռիսկ, օրինակ՝ այն մարդիք, ովքեր նախկինում չեն ունեցել նշված պատահարները կամ նախորդող հիվանդություն[45]։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ պետք է ասպիրին նշանակել կոնկրետ դեպքի համար որոշում կայացնելու հիմքով[45][41], այլ հետազոտություններ էլ ենթադրել են որ բարդությունների՝ օրինակ ստամոքսաղիքային արյունահոսության ռիսկը բավականաչափ գերակշռում է ցանկացած պոտենցիալ դրական արդյունքի և հանդես են գալիս ընդդեմ ասպիրինի, որպես առաջնային կանխարգելում օգտագործելու դեմ՝ ընդհանրապես[46]։

Ասպիրինը նաև առաջարկվում է պոլիպիլի կազմում՝ սիրտանոթային հիվանդության կանխարգելման համար օգտագործվելու նպատակով[47][48]։

Ասպիրինի կանխարգելման նպատակով օգտագործումը բարդացնող հանգամանք է ասպիրինի նկատմամբ կայունության առաջացման ֆենոմենը[49][50]։ Կայունություն ձեռք բերած մարդկանց մոտ ասպիրինի արդյունավետությունը նվազած է[51]։ Որոշ հեղինակներ առաջարկում են թեստավորման սխեմաներ ասպիրինի նկատմամբ ձեռք բերած կայունությունը բացահայտելու համար[52]։

Քաղցկեղի կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ ասպիրինը նվազեցնում է թե քաղցկեղ առաջանալու, թե քաղցկեղից մահանալու ընդհանուր ռիսկը[53]։ Այս ազդեցությունը հատկապես արդյունավետ է կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում[19][54][55][56], բայց պետք է կիրառվի նվազագույնը 10-20 տարի այս ազդեցությունը տեսնելու համար[57]։ Այն կարող է նաև թույլ կերպով նվազեցնել էնդոմետրիալ քաղցկեղի[58], կրծքագեղձի քաղցկեղի և շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը[59]։

Ըստ որոշ ենթադրությունների արդյունավետությունն ավելի ծանրակշիռ է քան արյունահոսության ռիսկը՝ միջին ռիսկով մարդկանց մոտ[53]։ Իսկ ըստ այլ կարծիքների էլ՝ համարվում է, որ հստակ չէ, թե արդյունավետությունը գերազանցում է ռիսկերին[60][61]։ Այս ոչ հստակության պատճառով 2007թ․-ին ԱՄՆ կանխարգելիչ ծառայության օպերատիվ խմբի ուղեցույցներով խորհուրդ տրվեց չօգտագոործել ասպիրինը, որպես կոլոռեկտալ քաղցկեղի առաջնային կանխարգելման միջոց՝ դրա զարգացման միջին ռիսկով մարդկանց շրջանում[62]։ Ինը տարի անց ԱՄՆ կանխարգելիչ ծառայության օպերատիվ խումբը ուղեցույցում տալիս է B կարգի ցուցում ցածր դեղաչափով (75-ից 100 մգ/օրը) ասպիրինի օգտագործման համար՝ սիրտանոթային հիվանդության և հաստ աղու քաղցկեցի առաջնային կանխարգելման նպատակով՝ 50-ից 59 տարեկան այն մարդկանց շրջանում, ովքեր ունեն 10% և ավելի բարձր սիրտանոթային հիվանդացության ռիսկ հետագա 10 տարիների համար, չունեն արյունահոսության աճող ռիսկ, կյանքի ակնկալվող տևողությունը նվազագույնը 10 տարի է, պատրաստ են օրական ընդունել ցածր դեղաչափով ասպիրինը նվազագույնը 10 տարի[20]։

Ըստ 2019թ․-ի ընթացքում կատարված մի մետա-անալիզի էլ հայտնաբերվեց, որ ասպիրինը նվազեցնում է կոլոռեկտումի, կերակրափողի և ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը[63]։

Այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպիրինը առաջին գծի դեղամիջոց է սուր ռևմատիկ տենդի ժամանակ դիտվող բարձր ջերմության և հոդացավերի սիմպտոմատիկ բուժման համար։ Բուժումը հաճախ տևում է մեկից երկու շաբաթ և հազվադեպ է նշանակվում ավելի երկարատև ժամանակահատվածի համար։ Տենդի և հոդացավերի նվազեցումից հետո ասպիրինի հետագա օգտագործման կարիք չկա, այն չի նվազեցնում սրտային բարդությունների և սրտի ռևմատիկ հիվանդության զարգացման հաճախականությունը[64][65]։ Նապրոքսենն ունի ասպիրինին համարժեք արդյունավետություն և ավելի քիչ տոքսիկ է, սակայն կլինիկական փորձարկումների սահմանապակ լինելու պատճառով՝ նապրոքսենը ցուցվում է միայն որպես երկրորդ գծի բուժում[64][66]։

Կայունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդկանց մոր ասպիրինի թրոմբոցիտների վրա ազդեցությունը այնքան ուժեղ չէ, որքան մնացած մարդկանց մոտ, այս ազդեցությունը հայտնի է, որպես ասպիրինի նկատմամբ կայունություն կամ ապազգայունացում։ Ըստ մեկ հետազոտության կանայք ավելի հակված են կայունության քան տղամարդիկ[67], և մեկ այլ 2930 մարդու մասնակցությամբ հետազոտությամբ ցույց է տրվել, որ 28%-ը եղել են կայուն[68]։

Դոզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների համար նախատեսված ասպիրինի դեղահատերըարտադրվում են ստանդարտ չափերով, որոնք մի փոքր տարբերվում են տարբեր երկրներում․ օրինակ՝ 300 մգ՝ Բրիտանիայում, 325 մգ՝ Միացիալ Նահանգներում։ Ցածր դոզաները հիմնվում են հետևյալ ստանդարտի վրա՝ 75մգ և 81մգ հեղահատեր։ 81 մգ դեղահատերը տարածված է անվանել <<մանկական ասպիրին>> կամ <<մանկական դեղաչափ>>, քանի որ այն ի սկզբանե, բայց ոչ երկար ժամանակով, նախատեսված էր նորածինների և երեխաների համար[69]։


Ստամոքսաղիքային բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպիրինի օգտագործումը բարձրացնում է ստամոքսաղիքային արյունահոսության ռիսկը[70]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Aspirin». Drugs.com. American Society of Health-System Pharmacists. June 6, 2016. Արխիվացված օրիգինալից 25 April 2017-ին. Վերցված է 30 August 2016-ին.
  2. Entry "aortic" in Merriam-Webster Online Dictionary.
  3. 3,0 3,1 Jones, Alan (2015). Chemistry: An Introduction for Medical and Health Sciences. John Wiley & Sons. էջեր 5–6. ISBN 978-0-470-09290-3. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  4. webmaster@studentconsult.com. «Printed from STUDENT CONSULT: Berne and Levy Physiology 6E - The Online Medical Library for Students plus USMLE Steps 123 (ver. 2.9)». users.atw.hu. Վերցված է 2017-04-22-ին.
  5. 5,0 5,1 5,2 Jeffreys, Diarmuid (2008). Aspirin the remarkable story of a wonder drug. Bloomsbury Publishing USA. ISBN 978-1-59691-816-0. Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն):46–48
  6. Dick, Brian (2018). «Hard Work and Happenstance». Distillations. Vol. 4, no. 1. Science History Institute. էջեր 44–45. Վերցված է July 11, 2018-ին. {{cite magazine}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  7. Mann, Charles C.; Plummer, Mark L. (1991). The aspirin wars : money, medicine, and 100 years of rampant competition (1st ed.). New York: Knopf. էջ 27. ISBN 978-0-394-57894-1. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 «Aspirin». Chemical & Engineering News. Վերցված է 2007-08-13-ին.
  9. Warner TD, Mitchell JA (October 2002). «Cyclooxygenase-3 (COX-3): filling in the gaps toward a COX continuum?». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 99 (21): 13371–3. Bibcode:2002PNAS...9913371W. doi:10.1073/pnas.222543099. PMC 129677. PMID 12374850.
  10. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  11. Edsall, G. (1934). «Biological actions of dinitrophenol and related compounds: a review». The New England Journal of Medicine. 211 (9): 385–390. doi:10.1056/NEJM193408302110901.
  12. David P. Naidich; W. Richard Webb; Nester L. Muller; Ioannis Vlahos; Glenn A. Krinsky, eds. (2007). Computed tomography and magnetic resonance of the thorax (4th ed.). Philadelphia: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. էջ 100. ISBN 978-0-7817-5765-2.
  13. 13,0 13,1 «Aspirin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 1 January 2011-ին. Վերցված է 3 April 2011-ին.
  14. «Aspirin for reducing your risk of heart attack and stroke: know the facts». U.S. Food and Drug Administration (FDA). Արխիվացված օրիգինալից 14 August 2012-ին. Վերցված է 26 July 2012-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  15. «Aspirin for the prevention of cardiovascular disease». U.S. Preventive Services Task Force. Արխիվացված է օրիգինալից 11 July 2012-ին. Վերցված է 26 July 2012-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  16. Public Health Service, U.S. Department of Health and Human Services (1995). «Toxicological Profile for Dinitrophenols». Agency for Toxic Substances and Disease Registry. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  17. McNeil JJ, Woods RL, Nelson MR, Reid CM, Kirpach B, Wolfe R, և այլք: (September 2018). «Effect of Aspirin on Disability-free Survival in the Healthy Elderly» (PDF). The New England Journal of Medicine. 379 (16): 1499–1508. doi:10.1056/NEJMoa1800722. hdl:1885/154654. PMC 6426126. PMID 30221596.
  18. McNeil JJ, Wolfe R, Woods RL, Tonkin AM, Donnan GA, Nelson MR, և այլք: (September 2018). «Effect of Aspirin on Cardiovascular Events and Bleeding in the Healthy Elderly». The New England Journal of Medicine. 379 (16): 1509–1518. doi:10.1056/NEJMoa1805819. PMC 6289056. PMID 30221597.
  19. 19,0 19,1 Algra AM, Rothwell PM (May 2012). «Effects of regular aspirin on long-term cancer incidence and metastasis: a systematic comparison of evidence from observational studies versus randomised trials». The Lancet. Oncology. 13 (5): 518–27. doi:10.1016/S1470-2045(12)70112-2. PMID 22440112.
  20. 20,0 20,1 20,2 Bibbins-Domingo K (June 2016). «Aspirin Use for the Primary Prevention of Cardiovascular Disease and Colorectal Cancer: U.S. Preventive Services Task Force Recommendation Statement». Annals of Internal Medicine. 164 (12): 836–45. doi:10.7326/m16-0577. PMID 27064677. {{cite journal}}: Unknown parameter |lay-url= ignored (օգնություն)
  21. Sachs CJ (March 2005). «Oral analgesics for acute nonspecific pain». American Family Physician. 71 (5): 913–8. PMID 15768621. Արխիվացված օրիգինալից 28 May 2014-ին.
  22. Gaciong Z (June 2003). «The real dimension of analgesic activity of aspirin». Thrombosis Research. 110 (5–6): 361–4. doi:10.1016/j.thromres.2003.08.009. PMID 14592563.
  23. Derry CJ, Derry S, Moore RA (December 2014). «Caffeine as an analgesic adjuvant for acute pain in adults». Cochrane Database of Systematic Reviews. 2014 (12): CD009281. doi:10.1002/14651858.CD009281.pub3. PMC 6485702. PMID 25502052.
  24. Hersh EV, Moore PA, Ross GL (May 2000). «Over-the-counter analgesics and antipyretics: a critical assessment». Clinical Therapeutics. 22 (5): 500–48. doi:10.1016/S0149-2918(00)80043-0. PMID 10868553.
  25. Mett A, Tfelt-Hansen P (June 2008). «Acute migraine therapy: recent evidence from randomized comparative trials». Current Opinion in Neurology. 21 (3): 331–7. doi:10.1097/WCO.0b013e3282fee843. PMID 18451718.
  26. «Warning about 'fat-burner' substances containing DNP». Food Standards Agency. Վերցված է 23 April 2013-ին.
  27. «"Izvestia": the government has decided to withdraw from free trade in some anabolics – Russian Reality» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 30 December 2018-ին. Վերցված է 30 December 2018-ին.
  28. «О дополнении списка сильнодействующих и ядовитых веществ». government.ru (ռուսերեն). Վերցված է 30 December 2018-ին.
  29. Stellman, Jeanne Mager (1998). Encyclopaedia of Occupational Health and Safety: Guides, indexes, directory (անգլերեն). International Labour Organization. ISBN 9789221098171.
  30. Sax, N.Irving; Bruce, Robert D (1989). Dangerous properties of industrial materials. Vol. 3 (7th ed.). John Wiley & Sons. ISBN 0-442-27368-1.
  31. Meyer, Rudolf; Köhler, Josef; Homburg, Axel (9 May 2016). Explosives (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 9783527689613.
  32. «Medications Used to Treat Fever». American Academy of Pediatrics. Արխիվացված օրիգինալից 18 February 2013-ին. Վերցված է 25 November 2012-ին.
  33. «51 FR 8180» (PDF). United States Federal Register. 51 (45). 7 March 1986. Արխիվացված է օրիգինալից (PDF) 19 August 2011-ին. Վերցված է 25 November 2012-ին.
  34. Morris T, Stables M, Hobbs A, de Souza P, Colville-Nash P, Warner T, և այլք: (August 2009). «Effects of low-dose aspirin on acute inflammatory responses in humans». Journal of Immunology. 183 (3): 2089–96. doi:10.4049/jimmunol.0900477. PMID 19597002.
  35. Khabarov, Yu. G.; Lakhmanov, D. E.; Kosyakov, D. S.; Ul'yanovskii, N. V. (1 October 2012). «Synthesis of 2,4-dinitrophenol». Russian Journal of Applied Chemistry (անգլերեն). 85 (10): 1577–1580. doi:10.1134/S1070427212100163. ISSN 1608-3296.
  36. «Method for preparing 2,4-dinitrophenol by phenol sulfonation and nitration».
  37. Meyer, Rudolf; Köhler, Josef; Homburg, Axel (8 February 2008). Explosives. John Wiley & Sons. ISBN 9783527617036.
  38. Hall SL, Lorenc T (February 2010). «Secondary prevention of coronary artery disease». American Family Physician. 81 (3): 289–96. PMID 20112887.
  39. Baigent C, Blackwell L, Collins R, Emberson J, Godwin J, Peto R, և այլք: (May 2009). «Aspirin in the primary and secondary prevention of vascular disease: collaborative meta-analysis of individual participant data from randomised trials». Lancet. 373 (9678): 1849–60. doi:10.1016/S0140-6736(09)60503-1. PMC 2715005. PMID 19482214.
  40. Rothwell PM, Cook NR, Gaziano JM, Price JF, Belch JF, Roncaglioni MC, և այլք: (August 2018). «Effects of aspirin on risks of vascular events and cancer according to body weight and dose: analysis of individual patient data from randomised trials». Lancet. 392 (10145): 387–399. doi:10.1016/S0140-6736(18)31133-4. PMC 6083400. PMID 30017552.
  41. 41,0 41,1 «Final Recommendation Statement: Aspirin Use to Prevent Cardiovascular Disease and Colorectal Cancer: Preventive Medication». United States Preventive Services Task Force (USPSTF). April 2016. Վերցված է 22 February 2019-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  42. Tainter ML, Cutting WC, Stockton AB (1934). «Use of Dinitrophenol in Nutritional Disorders: A Critical Survey of Clinical Results». Am J Public Health. 24 (10): 1045–1053. doi:10.2105/AJPH.24.10.1045. PMC 1558869. PMID 18014064.
  43. Guirguis-Blake JM, Evans CV, Senger CA, O'Connor EA, Whitlock EP (June 2016). «Aspirin for the Primary Prevention of Cardiovascular Events: A Systematic Evidence Review for the U.S. Preventive Services Task Force». Annals of Internal Medicine (Systematic Review & Meta-Analysis). 164 (12): 804–13. doi:10.7326/M15-2113. PMID 27064410.
  44. 44,0 44,1 Roddick, Alistair J.; Zheng, Sean L. (22 January 2019). «Association of Aspirin Use for Primary Prevention With Cardiovascular Events and Bleeding Events: A Systematic Review and Meta-analysis». JAMA. 321 (3): 277–287. doi:10.1001/jama.2018.20578. PMC 6439678. PMID 30667501.
  45. 45,0 45,1 Wolff T, Miller T, Ko S (March 2009). «Aspirin for the primary prevention of cardiovascular events: an update of the evidence for the U.S. Preventive Services Task Force». Annals of Internal Medicine. 150 (6): 405–10. doi:10.7326/0003-4819-150-6-200903170-00009. PMID 19293073.
  46. FDA Consumer. U.S. Department of Health, Education, and Welfare, Public Health Service, Food and Drug Administration. 1987.
  47. Norris JW (September 2005). «Antiplatelet agents in secondary prevention of stroke: a perspective». Stroke. 36 (9): 2034–6. doi:10.1161/01.STR.0000177887.14339.46. PMID 16100022.
  48. Sleight P, Pouleur H, Zannad F (July 2006). «Benefits, challenges, and registerability of the polypill». European Heart Journal. 27 (14): 1651–6. doi:10.1093/eurheartj/ehi841. PMID 16603580.
  49. Wang TH, Bhatt DL, Topol EJ (March 2006). «Aspirin and clopidogrel resistance: an emerging clinical entity». European Heart Journal. 27 (6): 647–54. doi:10.1093/eurheartj/ehi684. PMID 16364973.
  50. Oliveira DC, Silva RF, Silva DJ, Lima VC (September 2010). «Aspirin resistance: fact or fiction?». Arquivos Brasileiros de Cardiologia. 95 (3): e91–4. doi:10.1590/S0066-782X2010001300024. PMID 20944898.
  51. Topçuoglu MA, Arsava EM, Ay H (February 2011). «Antiplatelet resistance in stroke». Expert Review of Neurotherapeutics. 11 (2): 251–63. doi:10.1586/ern.10.203. PMC 3086673. PMID 21306212.
  52. Ben-Dor I, Kleiman NS, Lev E (July 2009). «Assessment, mechanisms, and clinical implication of variability in platelet response to aspirin and clopidogrel therapy». The American Journal of Cardiology. 104 (2): 227–33. doi:10.1016/j.amjcard.2009.03.022. PMID 19576352.
  53. 53,0 53,1 Cuzick J, Thorat MA, Bosetti C, Brown PH, Burn J, Cook NR, և այլք: (January 2015). «Estimates of benefits and harms of prophylactic use of aspirin in the general population». Annals of Oncology. 26 (1): 47–57. doi:10.1093/annonc/mdu225. PMC 4269341. PMID 25096604.
  54. «National Poisons Information Service Report 2018/19» (PDF).
  55. «American Association of Poison Control Centers (AAPCC)». aapcc.org. Վերցված է 6 January 2019-ին.
  56. «Page 422, 'The third lethal case over the last year with the weight loss agent 2,4-dinitrophenol'» (PDF). eapcct.org.
  57. Richman IB, Owens DK (July 2017). «Aspirin for Primary Prevention». The Medical Clinics of North America (Review). 101 (4): 713–724. doi:10.1016/j.mcna.2017.03.004. PMID 28577622.
  58. «Office of Criminal Investigation 2003». U.S. Food and Drug Administration. 8 June 2015. Վերցված է 10 September 2015-ին.
  59. Office of Regulatory Affairs (2018-11-03). «Court Sentencing(s) 2003». FDA.
  60. «Dinitrophenol ('DNP') and the Death of Eloise Parry» (PDF).
  61. «Eloise Parry: Man convicted over diet pill death».
  62. U.S. Preventive Services Task Force (March 2007). «Routine aspirin or nonsteroidal anti-inflammatory drugs for the primary prevention of colorectal cancer: U.S. Preventive Services Task Force recommendation statement». Annals of Internal Medicine. 146 (5): 361–4. doi:10.7326/0003-4819-146-5-200703060-00008. PMID 17339621.
  63. «Sacramento Man Sentenced to 3 Years in Prison for Selling Fertilizer as a Fat-Burning Pill». US Department of Justice. 28 May 2019. Վերցված է 29 May 2019-ին.
  64. 64,0 64,1 National Heart Foundation of Australia (RF/RHD guideline development working group) and the Cardiac Society of Australia and New Zealand (2006). «Diagnosis and management of acute rheumatic fever and rheumatic heart disease in Australia. An evidence-based review» (PDF). National Heart Foundation of Australia. էջեր 33–37. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-07-26-ին. Վերցված է 9 May 2011-ին.
  65. «Houston hits out at 'preconceived ideas' – Coronation Street News – Soaps». Digital Spy. 2010-05-22. Արխիվացված օրիգինալից 2013-05-09-ին. Վերցված է 2014-02-27-ին.
  66. Drag Race's Yvie Oddly On Living with Ehlers Danos Syndrome
  67. Rosenberg, Peter; Rosenberg, Peter (30 September 2014). «Eric the Actor: A Eulogy». Rolling Stone. Վերցված է 23 July 2019-ին. {{cite web}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  68. Krasopoulos G, Brister SJ, Beattie WS, Buchanan MR (January 2008). «Aspirin "resistance" and risk of cardiovascular morbidity: systematic review and meta-analysis». BMJ. 336 (7637): 195–8. doi:10.1136/bmj.39430.529549.BE. PMC 2213873. PMID 18202034.
  69. "Lena Dunham goes on Instagram to reveal she has Ehlers-Danlos syndrome"
  70. Sørensen HT, Mellemkjaer L, Blot WJ, Nielsen GL, Steffensen FH, McLaughlin JK, և այլք: (September 2000). «Risk of upper gastrointestinal bleeding associated with use of low-dose aspirin». The American Journal of Gastroenterology. 95 (9): 2218–24. doi:10.1111/j.1572-0241.2000.02248.x (inactive 2020-04-30). PMID 11007221.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of Ապրիլ 2020 (link)

External links[խմբագրել | խմբագրել կոդը]


  • «Aspirin». Drug Information Portal. U.S. National Library of Medicine.
  • Ling, Greg (2005). «Aspirin». How Products are Made. Vol. 1. Thomson Gale.

Կաղապար:Antithrombotics Կաղապար:Anti-inflammatory and antirheumatic products Կաղապար:Analgesics Կաղապար:Acne Agents Կաղապար:Salicylates Կաղապար:Prostanoid signaling modulators