Մասնակից:Hasmik Simonyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hasmik Simonyan/Ավազարկղ3

Վու Ծիենսիոն吴健雄, անգլ․՝ Chien-Shiung Wu)չին-ամերիկացի ֆիզիկոս, որը կարևոր ներդրում է ունեցել միջուկային ֆիզիկայի բնագավառում, փորձարարական ֆիզիկայում իր նվաճումների համար հաճախ համեմատվում է Մարի Կյուրիի հետ[1][2][3]։ Վու Ծիենսիոնը ԱՄՆ–ի ֆիզիկոսների միություն առաջին կին նախագահն էր: Նրան հաճախ անվանում են «Չինաստանի Մարի Կյուրի», «ֆիզիկայի հետազոտությունների առաջին տիկին», «միջուկային հետազոտությունների թագուհի» և «աշխարհի ամենաանվանի, փորձառու կին գիտնական-ֆիզիկոսներից մեկը»[2][3][4][5][6]։

Վու Ծիենսիոնը ավարտել է Ազգային կենտրոնական համալսարանը (այժմ՝ Նանկինի համալսարան) և Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանը, որտեղ սովորել է Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Լոուրենսի մոտ[2][3][4][5]։ Մանհեթենի նախագծի ընթացքում նա մասնակցել է հետազոտությանը, թե ինչպես կարելի է գազի դիֆուզիան օգտագործել ուրանի երկու իզոտոպները (ուրան-235 և ուրան-238) առանձնացնելու համար:[2][3] Վու Ծիենսիոնը երկար ժամանակ դասավանդել է Կոլումբիայի համալսարանում: Նրա ամենահայտնի գիտական նվաճումներից է փորձարարական մեթոդների օգտագործումն հավասարության բացակայությունը ստուգելու համար: Դա բերեց նրան, որ իր կոլեգաներ Լի Ճենտաոն և Յան Ճենինը 1957թ-ին դարձան Նոբելյան մրցանակակիրներ, իսկ Վու Ծիենսիոնին 1978 թվականին շնորհվեց Վոլֆի մրցանակ[2][3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և ուսումնական փորձառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վու Ծիենսիոնը ծնվել է 1912 թվականի մայիսի 31-ին Չինաստանի Ծիանսու նահանգի Թայցան շրջանի Լիուհե քաղաքում[7][8]։. Նա Վու Ճույիի և Ֆան Ֆուհուայի երկրորդ զավակն է, ունի մեծ և կրտսեր եղբայրներ։ Վու Ծիենսիոնի և նրա եղբոր անուննները առաջացել են “英雄豪杰” բառակապակցությունից, որ նշանակում է «հերոսական անհատականություն» [9][10]։

Վու Ծիենսիոնը շատ մտերիմ էր իր հոր հետ, հայրն ամեն ինչ արել է նրա հետաքրքրությունները զարգացնելու համար և նրա համար ստեղծել է գրքերով լի ընտանեկան մթնոլորտ[11]։ Վու Ծիենսիոնը իր տարրական կրթուրյունը ստացել է Մինտե օրիորդաց դպրոցում, որը հիմնադրել էր իր հայրը[9][12], 1923 թվականին, երբ նա 11 տարեկան էր, լքեց իր հայրենի քաղաքը՝ սովորելու Սուճոուի թիվ 2 օրիորդաց դպրոցում։ Այս դպրոցը գիշերօթիկ դպրոց էր, որն իրականացնում էր մանկավարժության ուսուցում` միաժամանակ դասավանդելով ընդհանուր գիտելիքներ: Այդ ժամանակ ուսուցչի որակավորում ստանալը բարդ էր, քանի որ ուսումը և ապրուստը չէր վճարվում: Չնայած իր ընտանիքի՝ համապատասխան ծախսերը վճարելու կարողությանը, Վու Ծիենսիոնը, այնուամենայնիվ, որոշեց ընդունել մարտահրավերը և զբաղեցրեց իններորդ տեղը 10,000 դիմորդների մեջ[13]։

1929 թվականին Վու Ծիենսիոնը ավարտեց իր ուսումը դպրոցում և ընդունվեց Չինաստանի Ազգային համալսարան։ Համաձայն այն ժամանակվա կառավարության կանոնակարգերի, սովորական դպրոցի աշակերտները, որոնք ցանկանում էին շարունակել իրենց կրթությունը համալսարոնում, պարտավոր էին մեկ տարի անցկացնել որպես դպրոցի ուսուցիչներ: Այս տարվա ընթացքում նա դասավանդել է Չինաստանի հանրակրթական դպրոցում։ Հու Շին այդ ժամանակ այդ դպրոցի տնօրենն էր: Մի անգամ Վու Ծիենսիոնը ներկա է եղել նրա դասընթացին[14][15]։ 1930 - 1934 թվականներին Վու Ծիենսիոնը սովորել է Կենտրոնական համալսարանում՝ սկզբում մասնագիտանալով մաթեմատիկայի ոլորտում, իսկ ավելի ուշ անցնելով ֆիզիկայի։ Նրա ղեկավարն էր պրոֆեսոր Շի Շիյուենը[16]: 1934 թվականին նա պաշպանեց իր «Բրեգի օրենքի ապացուցում» վերնագրով դեսերտացիան[17]։ Չին-ճապոնական հարաբերություններն այս ժամանակ շատ լարված էին, և ուսանողները շատ մեծ հույսեր ունեին, որ այն ժամանակվա ազգայնական կառավարությունը ավելի կոշտ դիրքորոշում կընդունի Ճապոնիայի դեմ։ Վու Ծիենսիոնը նույնպես մասնակցում էր ծավալվող քաղաքական գործունեությանը և ընտրվում որպես առաջնորդներից մեկը։ Նրա գլխավորած բողոքի ակցիաները տեղի էին ունենում Չան Կայշիի գրասենյակում, ով այն ժամանակ Ազգային կառավարության ռազմական հանձնաժողովի նախագահն էր: Բողոքի ակցիաներին մասնակից ուսանողները ավելի ուշ ընդունվեցին Չան Կայշիի կողմից: Չնայած շատ ակտիվ քաղաքական գործունեությանը, Վու Ծիենսիոնը, այնուամենայնիվ, չի անտեսել իր ուսումը[18][19]։ Բակալավրիատն ավարտելուց հետո երկու տարվա ընթացքում Վու Ծիենսիոնը շարունակեց ֆիզիկայի մագիստրատուրայի դասընթացները Ճեծիանի համալսարանում: Առաջին տարին նա անցկացրեց որպես դասախոսի օգնական, իսկ երկրորդ տարում դարձավ Սինիկայի ակադեմիայի գիտաշխատող: Սինիկայի ակադեմիայում նրա ուսուցիչը պրոֆեսոր Կու Ծինվեյն էր, ով Միչիգանի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: Նա ակտիվորեն խրախուսում էր Վու Ծիենսիոնը սովորել արտասահմանում: Հետագայում Վու Ծիենսիոնը ընդունվեց Միչիգանի համալսարան, իսկ արտերկրում նրա ուսման միջոցները տրամադրեց նրա հորեղբայրը՝ Վու Ծիենսիոնը[20]։ 1936 թվականի օգոստոսին Վու Ծիենսիոնը Հուֆո նավով նավարկեց Միացյալ Նահանգներ։ Նրա ծնողներն ու հորեղբայրը նրան ճանապարհել էին միասին։ Դա վերջին անգամն էր, որ Վու Ծիենսիոնը տեսավ իր ծնողներին[21]:

Կարերիան Բերքլիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներ ժամանելուց հետո Վու Ծիենսիոնը այցելեց Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան[11], որը նա ընտրեց հետագա ուսումը շարունակելու համար[16]։ Այնտեղ նա հանդիպեց ֆիզիկոս Յուեն Ծիալիուին։ Նա Չինաստանի Հանրապետության առաջին նախագահ Յուեն Շիկայի թոռն էր[11]։ Յուեն Ծիալիուն Վու Ծիենսիոն ծանոթացրել է Բերքլիի ռադիոակտիվության լաբորատորիային: Այդ ժամանակ լաբորատորիայի տնօրենն էր Էռնեստ Լոուրենսը։ 1939 թվականին նա արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ ցիկլոտրոնի գյուտի համար[11]։

Վու Ծիենսիոն բազմիցս լսել էր, որ Միչիգանի համալսարանում կանանց լավ չեն վերաբերվում[22]։ Այդ ժամանակ ուսանողների համար կառուցած ուսանողական կենտրոնը թույլ չէր տալիս կին ուսանողներին ներս մտնել գլխավոր դռնով, ինչի արդյունքում նա որոշեց սովորել Բերքլիում: Յուեն Ծիալիուն նրան ներկայացրեց Բերքլիի ֆիզիկայի ամբիոնի այն ժամանակվա նախագահին: Թեև ուսումնական տարին նոր էր սկսվել , նա ընդունեց Վու Ծիենսիոնը[23]։ Այսպես սկսեց նրա կարիերան Բերքլիում[24]: Այդ ժամանակ նրա դասընկերներն էին Ռոբերտ Ռիսբերն Ուիլսոնը և Ջորջ Վոլկոֆը[25]։ Պատմաբան Ուրսուլա Շեֆերն այն մարդկանցից էր, որը մտերմացավ Վու Ծիենսիոն հետ[25]: Վու Ծիենսիոնը դիմեց կրթաթոշակ ստանալու համար իր առաջին կուրսի վերջում, սակայն այն ժամանակ ասիացի ուսանողների նկատմամբ խտրականության պատճառով նա և Յուեն Ծիալիուն ստացան միայն ավելի ցածր վարձատրվող դասախոսի օգնականի պաշտոն: Յուեն Ծիալիուն ավելի ուշ դիմեց և ստացավ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կրթաթոշակ[26]։

Վու Ծիենսիոն նշանավոր ձեռքբերումներ է ունեցել ակադեմիական և հետազոտական ​​ոլորտում: Լոուրենսը նրա դասախոսն էր։ Միաժամանակ նա համագործակցում էր նաև Էմիլիո Սեգրեի հետ[26]։ Նրա դիսերտացիան բաժանված է երկու անկախ մասի․ առաջին մասը վերաբերում է հարկադրական ճառագայթմանը: Այս ճառագայթումը էլեկտրամագնիսական ճառագայթում է, որն առաջանում է, երբ լիցքավորված մասնիկը դանդաղում է մեկ այլ լիցքավորված մասնիկի կողմից ցրվելուց հետո: Որպես կանոն, այս երկու տեսակի մասնիկները էլեկտրոններ և միջուկներ են: Վու Ծիենսիոնը ուսումնասիրել է ֆոսֆորի 32 ատոմների վիճակը, որոնք ենթարկվում են բետա քայքայման: Այս ռադիոակտիվ իզոտոպը հեշտությամբ կարող է արտադրվել Լոուրենսի հայտնագործած ցիկլոտրոնում[27]։ Վու Ծիենսիոնը առաջին հետազոտական ​​աշխատանքն է բետա–տրոհման վերաբերյալ: Հետագայում նա դարձավ այս երևույթի գիտակ [28]։ Աշխատանքի երկրորդ մասը վերաբերում է քսենոնի ռադիոակտիվ իզոտոպների արտադրությանը: Այս մասում նա նկարագրում է, թե ինչպես կարելի է օգտագործել ուրանի միջուկային տրոհումը ցիկլոտրոնի օգնությամբ՝ այս ռադիոակտիվ իզոտոպը արտադրելու համար[28][29] ։ Վու Ծիենսիոնը փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել 1940 թվականի հունիսին։ Չնայած Լոուրենսի և Սեգրեի առաջարկություններին, նա չկարողացավ պաշտոն ապահովել համալսարանում, ուստի նա շարունակեց որպես հետդոկտոր ռադիոակտիվության լաբորատորիայում[28]։



Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի մայիսի 30-ին Վու Ծիենսիոն և Յուեն Ծիալիուն ամուսնացան Ռոբերտ Միլիկանի տանը, որը Կալտեխի այն ժամանակվա նախագահ էր[30]։ Խաղաղօվկիանոսյան պատերազմի բռնկման պատճառով ծնողներից ոչ մեկ չի կարողացել մասնակցել հարսանիքին[31]։ Այնուհետեւ զույգը տեղափոխվել է ԱՄՆ-ի արևելյան ափ: Վու Ծիենսիոն դարձավ Սմիթ քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ: Այս քոլեջը մասնավոր հեղինակավոր քոլեջ էր՝ նախատեսված կանանց համար, այն գտնվում էր Մասաչուսեթս նահանգի Նորթհեմփթոն քաղաքում: Վու Ծիենսիոնը բախվեց որոշ դժվարությունների: Նրան հանձնարարել էին միայն դասախոսական պարտականություններ և հետազոտությունների հնարավորություն չէին տվել ։ Նա Լոուրենսին հայտնեց իրավիճակի մասին։ Այնուհետև Լոուրենսը հանձնարարական նամակներ ուղարկեց մի շարք համալսարաններ նրա համար: Վու Ծիենսիոնին պահելու համար Սմիթ քոլեջը բարձրացնում է նրա աշխատավարձը և տալիս դոցենտի կոչում[32]։ Բայց նա որոշեց ընդունել Փրինսթոնի համալսարանի հրավերը՝ այնտեղ դասավանդելու ծովային սպաներին[28]։

Վու Ծիենսիոնը սովորում է Կոլումբիայի համալսարանում 1963 թվականին

1944 թվականի մարտին Վու Ծիենսիոնը միացավ Կոլումբիայի համալսարանի Մանհեթեն նախագծի շրջանակներում ալտերնատիվ համաձուլվածքային նյութերի լաբորատորիային: Շաբաթվա ընթացքում նա ապրում էր հանրակացարանում, իսկ հանգստյան օրերին վերադառնում էր Փրինսթոն[33]։ Լաբորատորիայի պարտականությունն էր աջակցել Մանհեթենի նախագծում ուրանի հարստացմանը դիֆուզիաի մեթոդով: Վու Ծիենսիոնը և Լեո Ռեյնուոթերը աշխատում են խմբում, որը ղեկավարում է ռադիոակտիվությունը վերահսկելու գործիքների ստեղծումը[34][28]։

1944 թվականի սեպտեմբերին Մանհեթենի շրջանի ինժեներ գնդապետ Քենեթ Նիկոլսը կապ հաստատեց Վու Ծիենսիոնը հետ։ Հենֆորդի շրջանի B ռեակտորը, որն այդ ժամանակ նոր էր սկսել գործել, անսպասելի խափանվեց. ռեակտորը պարբերաբար անջատվում էր, այնուհետև վերագործարկվում: Ֆիզիկոս Ջոն Ուիլերը ենթադրում էր, որ պատճառը քսենոն-135-ը՝ միջուկային տրոհման արգասիքներից մեկը, որի անհետացման ժամանակը 9,4 ժամ է: Այդ ժամանակ Սեգրեն հիշեց, որ Վու Ծիենսիոնը Բերքլիում հետազոտություն է կատարել քսենոնի ռադիոակտիվ իզոտոպների վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը դեռ հրապարակված չէին։ Թերթի նախագիծը ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ պատճառը քսենոն-135-ն է՝ նեյտրոնների կլանման չափազանց մեծ ժամանակի պատճառով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Վու Ծիենսիոնը աշխատել է որպես Կոլումբիայի համալսարանի գիտաշխատող։ Այս ժամանակ նա վերականգնեց կապը Չինաստանում գտնվող իր ընտանիքի հետ[35], բայց իր երկիր այցելելու նրա ծրագիրը չիրականացավ Գոմինդանի և Կոմունիստական ​​կուսակցության միջև քաղաքացիական պատերազմի բռնկման պատճառով[36]։ 1947 թվականին Վու Ծիենսիոնը ունեցավ իր որդուն՝ Յուեն Վեյճենին[37]: Հետագայում նա գնաց իր ծնողների հետքերով և դարձավ ֆիզիկոս[38]: 1949 թվականին Յուեն Ծիալիուն միացավ Բրուքհեյվենի ազգային լաբորատորիային Լոնգ Այլենդում, Նյու Յորքում, և նրա ընտանիքը հետագայում տեղափոխվեց այնտեղ[39]։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո Վու Ծիենսիոն հայրը համոզեց դստերը չվերադառնալ երկիր, քանի որ նրա անձնագիրն տրվել էր Չինաստանի Հանրապետության կողմից, և նա որոշ դժվարությունների կհանդիպեր այնտեղ մեկնելիս։ Դա ստիպեց նրան վերջապես ստանալ ԱՄՆ քաղաքացիություն 1954 թվականին[39][38]։ Վու Ծիենսիոնը իր ակադեմիական կարիերայի մնացած մասը անցկացրել է Կոլումբիայում: 1952 թվականին ստացել է դոցենտի կոչում[40], 1958 թվականին՝ պրոֆեսոր, իսկ 1973 թվականին նա սկսեց կոչվել ֆիզիկայի պրոֆեսոր Միխայիլ Պուպինի անունով [41]։ Նրա ուսանողները սիրում են նրան անվանել «Վիշապի տիկին»: Այս մականունը գալիս է կոմիքսների հերոսի անունից[42]։

Բետա–տրոհման և հավասարության պահպանման օրենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վու Ծիենսիոնի փորձի սխեմատիկ դիագրամը

Պատերազմից հետո Վու Ծիենսիոնը շարունակեց ներդրումներ կատարել բետա–տրոհման տեսության ուսումնասիրության մեջ: Էնրիկո Ֆերմին այդ տեսությունը հրապարակել էր 1934 թվականին, սակայն Լուիս Ալվարեսի կատարած փորձի արդյունքները տարբերվում էին այդ տեսությունից։ Վու Ծիենսիոնը փորձեց կրկնել փորձը՝ արդյունքները ստուգելու համար[43]: Նա կարծում է, որ խնդիրը կարող է լինել այն, որ պղնձի սուլֆատի թաղանթը, որն օգտագործվում է որպես պղնձի-64 բետա ճառագայթների աղբյուր, չափազանց հաստ է և անհավասար, ինչի հետևանքով արտանետվող էլեկտրոնները կորցնում են իրենց էներգիայի մի մասը: Իր ենթադրությունները ստուգելու համար նա իր փորձի ժամանակ օգտագործեց հին ոճի սոլենոիդային սպեկտրոմետր, և ավելացրեց լվացող միջոց պղնձի սուլֆատի թաղանթին՝ այն ավելի բարակ և հարթ դարձնելու համար: Այս բարելավումները կատարելուց հետո նրա ստացած փորձարարական արդյունքները համահունչ էին Ֆերմիի տեսական արդյունքներին, ինչը նշանակում է, որ Ալվարեսի փորձարարական արդյունքների և Ֆերմիի տեսական արդյունքների միջև տարբերությունը միայն փորձարարական սխալն էր:

Վու-Ցզյանշոնգը Կոլումբիայում հանդիպեց տեսական ֆիզիկոս Լի Ճենտաոյին, որը նույնպես Չինաստանից էր: 1950-ականների կեսերին Լի Ճենտաոն և Յան Ճեննինը կասկածի տակ դրեցին տարրական մասնիկների ֆիզիկայում հիպոթետիկ օրենքի և հավասարության պահպանման օրենքի համընդհանուր լինելը: Այս խնդիրը հատկապես ակնհայտ էր Θ-τ խնդրի մեջ: Սկզբնական հայեցակարգում այս երկու մեզոնների հատկությունները շատ նման էին, միայն թե քայքայվելուց հետո վերջնական վիճակի հավասարությունը տարբեր էր։

Θ+ π+

+ π0

τ+ π+

+ π+ + π−

吴氏实验的实验结果示意图
吴氏实验的实验结果示意图

Հավասարությունը իսկապես պահպանվում է էլեկտրամագնիսական փոխազդեցության և ուժի փոխազդեցության մեջ: Հետևաբար, նախորդ գիտնականները համոզված էին, որ հավասարությունը նույնպես կպահպանվի թույլ փոխազդեցությունների դեպքում: Բայց սա փորձնականորեն չեր հաստատվել։ Լիի և Յենի տեսական ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ թույլ փոխազդեցությունները նույնպես պահպանվում են:

Նրանք առաջարկեցին փորձարարական սխեմա՝ լաբորատորիայում հավասարության պահպանումը ստուգելու համար: Լի Ճենտաոն անմիջապես խնդրեց Վու Ծիենսիոնին փորձեր անցկացնել այս կետը ստուգելու համար[44][45]։

Վու Ծիենսիոնը փորձի համար ընտրել է ռադիոակտիվ կոբալտ-60 նմուշ և սառեցրել էր ցածր ջերմաստիճանում: Կոբալտ-60-ը իզոտոպ է, որը ենթարկվում է բետա–տրոհման: Բետա–տրոհումը այն թեման էր, որը լավ էր ուսումնասիրել Վու Ծիենսիոնը։ Չափազանց ցածր ջերմաստիճանի միջավայրը կարող է զգալիորեն նվազեցնել կոբալտի ատոմների ջերմային շարժումը: Բացի այդ, նա նմուշը դրեց միատեսակ մշտական ​​մագնիսական դաշտում, որպեսզի միջուկների պտույտի ուղղությունները համապատասխանեն: Ցածր ջերմաստիճանի միջավայր ձեռք բերելու համար Վու Ծիենսիոնը փորձարարական սարքավորումներ է տարել Ստանդարտների ազգային բյուրոյի կենտրոնակայան, որը մասնագիտացած է գազի հեղուկացման վերաբերյալ փորձեր անցկացնելու մեջ[46]։

Տեսական հաշվարկների միջոցով Լին և Յենը կանխատեսել են, որ կոբալտ-60-ից արտանետվող բետա մասնիկների հետագիծն ասիմետրիկ է, ինչը նշանակում է, որ հավասարությունը պահպանված չէ։ Վու Ծիենսիոնը կողմից իրականացված փորձերը հաստատեցին դա. հավասարությունը իսկապես չի պահպանվում թույլ փոխազդեցությունների դեպքում: Եվ հետագայում ապացուցվեց, որ դա նույն մասնիկն է՝ K մեզոնը[47][48][49]։ Այս արդյունքը արագորեն հետագայում ստուգվեց տարբեր փորձերի միջոցով[50][51]։

Հավասարակշռության չպահպանվելը կարևոր հայտնագործություն է այդ ոլորտում և շատ կարևոր է ստանդարտ մոդելի ստեղծման համար[52]։ Ի ճանաչում իրենց տեսական ներդրման՝ Լին և Յենը 1957 թվականին արժանացան ֆիզիկայի Նոբելյան մրցանակի[53]։ 1958, 1959, 1960, 1964 և 1965 թվականներին Վու Ծիենսիոնը մի քանի անգամ առաջադրվել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։

Ծերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վու Ծիենսիոնը և նրա գործընկերները փորձեր են անցկացնում՝ ստուգելու վեկտորի հոսքի պահպանումը: Փորձի ժամանակ Վան դե Գրաֆ արագացուցիչով արագացված պրոտոնային ճառագայթը անցնում է խողովակի մեջ և բախվում սպեկտրոմետրի խցիկի մուտքի մոտ գտնվող բորի թիրախին։。

Վու Ծիենսիոնը ուսումնասիրել և հաստատել է 1963 թվականին Ռիչարդ Ֆեյնմանի և Մյուրեյ Գել-Մանի կողմից առաջարկված վեկտորային հոսքի պահպանման մասին եզրակացությունը։ Սա ևս մեկ կարևոր քայլ էր ստանդարտ մոդելի հաստատման ճանապարհին: Այս արդյունքից կարելի էր ստանալ բետա–տրոհման տեսական մոդելի ընդհանուր ձև[54]։ Վու Ծիենսիոնի կողմից հաստատված թույլ փոխազդեցության մեջ հավասարակշռության չպահպանվելը ստիպում է ֆիզիկոսներին կասկածի տակ դնել մեկ այլ վարկած՝ լիցքի կովարիանսի համաչափությունը: Այս արդյունքը ճիշտ է էլեկտրամագնիսական փոխազդեցության, գրավիտացիոն փոխազդեցության և ուժեղ փոխազդեցության դեպքում, ուստի ֆիզիկոսները նախկինում կարծում էին, որ այն պետք է պահպանվի նաև թույլ փոխազդեցության դեպքում: Վու Ծիենսիոնը մի շարք կրկնակի բետա–տրոհման փորձեր է անցկացրել Էրի լճի հատակին գտնվող աղի հանքում և հաստատել, որ լիցքի կովարիանսի համաչափությունը թույլ փոխազդեցությունների դեպքում չի պահպանվում[48]։

Մեկ այլ կարևոր փորձ, որը կատարեց Վու Ծիենսիոնը, ստուգելն էր հակառակ ուղղություններով տարածվող երկու ֆոտոնների քվանտային բևեռացման հարաբերակցությունը։ Սա խճճված ֆոտոնային զույգերի հետ կապված քվանտային արդյունքների առաջին փորձարարական ստուգումն էր, և այն ուներ որոշակի կիրառական արժեք EPR պարադոքսը բացատրելու համար[55][56][57][58]։ Հետագայում Վու Ծիենսիոնը նաև ուսումնասիրեց մանգաղբջջային անեմիա առաջացնող մոլեկուլային մուտացիաները և Մյոսբաուերի էֆեկտը[59]։ 1966 թվականին նրա համահեղինակած «Բետա–տրոհում» դասագիրքը հետագայում դարձավ դասական տեղեկատու այդ աշխատություն ոլորտում[60]:

1950-ականների վերջից մինչև 1960-ականների սկիզբ, մեկը մյուսի հետևից մահացան իր եղբայրը և ծնողները: Այնուամենայնիվ, ԱՄՆ կառավարության՝ կոմունիստական ​​երկրներ մեկնելու խիստ սահմանափակումների պատճառով, նա չկարողացավ վերադառնալ Չինաստան՝ մասնակցելու իր հարազատների հուղարկավորությանը[59]։ 1965 թվականին Հոնկոնգ այցելելիս նա նորից հանդիպել էր հորեղբոր և եղբոր հետ։ Այն բանից հետո, երբ 1972 թվականին Նիքսոնը այցելեց Չինաստան, Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները բարելավվեցին, և Վու Ծիենսիոնը 1973 թվականին կարողացավ վերադառնալ Չինաստան։ Այդ ժամանակ արդեն նրա հորեղբայրն ու եղբայրը մահացել էին Մշակութային հեղափոխության ժամանակ հալածանքների պատճառով, ավերվել էին նաև նրա ծնողների գերեզմանները։ Նրան ընդունել է Ճոու Էնլայը: Ճոու Էնլայը անձամբ ներողություն է խնդրել ստեղծված իրավիճակի համար։ Այս այցից հետո Վու Ծիենսիոնը բազմիցս այցելել է Չինաստան:[61]

Լիոհե քաղաքի Մինգդե հիմնական դպրոց

Իր կյանքի վերջին տարիներին Վու Ծիենսիոնը հաճախ անկեղծանում էր: Նա դատապարտել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հուան Կեսունի հարազատների կալանավորումը և Լեյ Ճենի արարքները[62]։ 1964 թվականին նա ելույթ ունեցավ սեռական խտրականության դեմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի սիմպոզիումի ժամանակ[63]: Նա հարցրեց հանդիսատեսին. «Ինձ հետաքրքրում է այն, թե փոքր ատոմներն ու միջուկները, մաթեմատիկական խորհրդանիշները կամ ԴՆԹ-ի մոլեկուլները նույնպե՞ս կողմնակալություն ունեն տղամարդկանց կամ կանանց նկատմամբ»[64]։ Երբ տղամարդիկ նրան անվանում են տիկին պրոֆեսոր Յուեն, նա անմիջապես ասում էր նրանց, որ ինքը պրոֆեսոր Վուն է[65]։ 1975 թվականին Կոլումբիայի համալսարանի ֆիզիկայի բաժնի նորընտիր նախագահ Ռոբերտ Թուրբերը իր աշխատավարձը համապատասխանեցրեց իր տղամարդ գործընկերների աշխատավարձին, որոնք ունենին նույն որակավորումը[66]։ Վու Ծիենսիոնը դատապարտել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը Թիենանմենի իրադարձությունների ժամանակ[67]։

Վու Ծիենսիոնը թոշակի անցավ 1981 թվականին[63] պատվավոր պրոֆեսորի պաշտոնում[68]: Նա մահացավ կաթվածից 1997 թվականի փետրվարի 16-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 13:00-ին, 84 տարեկան հասակում[60][69]։ Յուեն Ծիալիուի կողմից 1997 թվականի ապրիլի 6-ին նրա մոխիրը ուղարկվեց է Թայցան, այն ժամանակավորապես պահվեց Մինգդեում[70][71], որտեղ մանուկ հասակում սովորել էր Վու Ծիենսիոնը։ Նա թաղվել է Մինգդե դպրոցի բակում, 1998 մայիսի 31-ին[67][72]։

Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկոս Վինսենթ «Վիննի» Յուենը Վու Ծիենսիոնի միակ որդին է[73]։ Լրագրող Ջեյդ Յուենը Վու Ծիենսիոնի միակ թոռնուհին է[74]:

Հիմնական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավարևելյան համալսարանում Վու Ծիենսիոնին նվիրված հուշասրահ

Վու Ծիենսիոնը իր կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի։ Նա ընտրվել է որպես ԱՄՆ–ի ֆիզիկայի ասոցիացիայի անդամ 1948 թվականին[75] և դարձել է ԱՄՆ–ի ֆիզիկայի ասոցիացիայի առաջին կին նախագահը 1975 թվականին[76]: Նույն թվականին նա արժանացել է մրցանակի:[76] 1958 թվականին ճանաչվել է Չինաստանի Հանրապետության Սինիկայի ակադեմիայի երկրորդ ակադեմիկոս[77], նույն թվականին դարձել է առաջին կինը, ով ստացել է Փրինսթոնի համալսարանի դոկտորի պատվավոր կոչում[75], ինչպես նաև ընտրվել է Ազգային ակադեմիայի ակադեմիկոս[78]։ 1959 թվականին նա ստացել է Համալսարանական կանանց ամերիկյան ասոցիացիայի մրցանակը[78], իսկ 1962 թվականին՝ «Ասոցիացիայի տարվա կին» մրցանակը։[78]։ 1975 թվականին նա ստացել է Գիտության ազգային մեդալ[75], իսկ 1978 թվականին դարձել է ֆիզիկայի ոլորտում Վոլֆի մրցանակի առաջին դափնեկիրը[75]։ 1974 թվականին Ամերիկյան արդյունաբերական հետազոտությունների ամսագրի կողմից ընտրվել է որպես տարվա գիտնական[75]։ 1990 թվականին նրա անունով աստերոիդ է կոչվել[78]։ Նա առաջին գիտնականն է, ով կենդանության օրոք արժանացել է այս պատվին: Վու Ծիենսիոնը առաջին օտարերկրյա ֆիզիկոսներից մեկն էր, որ ընտրվել էր որպես Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս 1994թ[79]։ Նա նաև ստացել է Վեյդրելի մեդալը Ֆրանկլինի ինստիտուտից, ԱՄՆ-ում, 1962 թվականին[75], 1965 թվականին ստացել է Թայվանի մշակութային հիմնադրամի հատուկ մրցանակը, 1991 թվականին՝ Պուպինի մրցանակը[78]։ 1986 թվականին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում Ազատության արձանի կառուցման 100-ամյակի կապակցությամբ ստացել է Էլիս Այլենդ մեդալ[75]։

1995 թվականին Նոբելյան մրցանակի չորս դափնեկիրներ Յեն Ճեննինը, Լի Ճենտաոն, Տին Ճաոճոնը և Լի Յուենճեն նախաձեռնեցին Թայվանում Վու Ծիենսիոն անվան ակադեմիական հիմնադրամի ստեղծումը[80]։ Հիմնադրամը 1998 թվականից սկսած ամեն տարի կազմակերպում է Վու Ծիենսիոնի անվան գիտական ​​ճամբարը[81]: 1999 թվականին Հարավարևելյան համալսարանը դիմել է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդին համալսարանում Վու Ծիենսիոնի հիշատակի սրահ կառուցելու համար: Հուշասրահի կառուցումն ավարտվել է 2002 թվականին, և նախագիծն անձամբ ընտրել է պարոն Յուեն Ծիալիուն: Հուշասրահում պահվում են մեդալներ, պատվոգրեր, ձեռագրեր և այլ մասունքներ, որոնք նվիրաբերել է Վու Ծիենսիոնը իր կենդանության օրոք , նվիրաբերել է Յուեն Ծիալիուն և այլք[82]։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆիզիկայի ասոցիացիան 2003 թվականից սկսել է կրթաթոշակ շնորհել իգական սեռի ուսանողներին[83]:

2020 թվականի մարտին, Նյու Յորքի Պատմության ասոցիացիայի առաջարկությամբ, Վու Ծիենսիոնի դիմանկարը երեք այլ կանանց դիմանկարների հետ միասին կախեցին Նյու Յորքի քաղաքապետարանի դիմանկարային սրահում, որտեղ դրանք դրվեցին ութ կանանց դիմանկարների հետ, որոնց ներդրումները Նյու Յորքում ճանաչվել են հանրության կողմից[84]: Նյու Յորքի քաղաքապետարանի սրահներում հիմնականում արական դիմանկարներ են, և դրանցից շատերն ավելի քան 200 տարեկան են[85]։

2020 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը հայտարարեց, որ 2021 թվականի Ամանորի կապակցությամբ Վու Ծիենսիոնի հիշատակին կթողարկի մշտական ​​նամականիշ[86][77]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chiang, 2012
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «The National Medal of Science 50th Anniversary | National Science Foundation». www.nsf.gov. Արխիվացված է օրիգինալից 2019-07-21-ին. Վերցված է 2019-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Chien-Shiung Wu». Atomic Heritage Foundation (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-09-15-ին. Վերցված է 2019-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 «Celebrating Women in STEM: Dr. Chien-Shiung Wu | UC Berkeley Physics». physics.berkeley.edu. Արխիվացված է օրիգինալից 2019-07-21-ին. Վերցված է 2019-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 «Chien-Shiung Wu, Physicist Who Helped Change the World». diversity.lbl.gov. Արխիվացված է օրիգինալից 2019-07-21-ին. Վերցված է 2019-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 吴健雄学术基金会a
  7. Hammond, 2007, էջ 1
  8. Garwin, Lee
  9. 9,0 9,1 Chiang, 2014, էջեր 3–5
  10. 吴健雄学术基金会b
  11. 11,0 11,1 11,2 11,3 McGrayne, 1998, էջ 254–260
  12. Wang, 1970–80, էջ 364
  13. Chiang, 2014, էջ 11
  14. Chiang, 2014, էջեր 15–19
  15. 中国网
  16. 16,0 16,1 Weinstock, 2013
  17. «"世界物理女王"吴健雄(时代风采)». Արխիվացված է օրիգինալից 2019-03-05-ին. Վերցված է 2018-05-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Chiang, 2014, էջեր 30–31
  19. Benczer-Koller, 2009
  20. 杨慧, 1997
  21. Chiang, 2014, էջեր 31–34
  22. Chiang, 2014, էջ 172
  23. Chiang, 2014, էջ 39
  24. Hammond, 2007, էջ 20
  25. 25,0 25,1 Chiang, 2014, էջ 43
  26. 26,0 26,1 Chiang, 2014, էջեր 44–45
  27. Heilbron, Seidel, էջեր 399–414
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 Wang, 1970–80, էջ 365
  29. Wu, Segrè
  30. Cooperman, 2004, էջ 39
  31. Chiang, 2014, էջ 66
  32. Chiang, 2014, էջեր 71–74
  33. Chiang, 2014, էջ 77
  34. Chiang, 2014, էջեր 95–96
  35. Hammond, 2007, էջ 40
  36. Chiang, 2014, էջ 246
  37. Hammond, 2007, էջ 55
  38. 38,0 38,1 Wang, 1970–80, էջ 366
  39. 39,0 39,1 Chiang, 2014, էջեր 80–81
  40. Chiang, 2014, էջ 108
  41. Hammond, 2007, էջեր 187–188
  42. Chiang, 2014, էջ 114
  43. Chiang, 2014, էջ 107
  44. Chiang, 2014, էջեր 123–125
  45. Lee, Yang
  46. Chiang, 2014, էջեր 126–128
  47. Hammond, 2007, էջեր 76–82
  48. 48,0 48,1 Chiang, 2014, էջեր 136–139
  49. Wu, Ambler
  50. Garwin, Lederman
  51. Ambler, Hayward
  52. Chiang, 2014, էջ 142
  53. The Nobel Foundation
  54. Chiang, 2014, էջեր 160–163
  55. Wu, Shaknov
  56. Pryce, Ward
  57. Dalitz, Duarte
  58. Duarte, 2012
  59. 59,0 59,1 Chiang, 2014, էջ 166
  60. 60,0 60,1 Nelson, 1997
  61. Chiang, 2014, էջեր 204–206
  62. Chiang, 2014, էջեր 198–199
  63. 63,0 63,1 Wang, 1970–80, էջ 367
  64. Chiang, 2014, էջ 171
  65. Chiang, 2014, էջ 183
  66. Chiang, 2014, էջ 111
  67. 67,0 67,1 Wang, 1970–80, էջ 368
  68. Chiang, 2014, էջ 251
  69. 陆坤龙, 1997
  70. 王大经, 1997
  71. CCTV东方之子
  72. 焦桐, 2012
  73. Micaela Hester. «LANL scientist remembers mother, 'Madame Wu'». Արխիվացված է օրիգինալից 2023-03-27-ին. Վերցված է 2021-03-01-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  74. Jada Yuan. «Discovering Dr. Wu». Արխիվացված է օրիգինալից 2022-12-22-ին. Վերցված է 2021-12-13-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  75. 75,0 75,1 75,2 75,3 75,4 75,5 75,6 Chiang, 2014, էջեր 228–231
  76. 76,0 76,1 Chiang, 2014, էջեր 183–184
  77. 77,0 77,1 物理研究第一夫人的精彩故事 Արխիվացված է Մայիս 13, 2023 Wayback Machine-ի միջոցով:,BBC NEWS 中文,2020年12月28日
  78. 78,0 78,1 78,2 78,3 78,4 Hammond, 2007, էջեր 100–102
  79. Wang, 2007
  80. 吴健雄学术基金会d
  81. 吴健雄学术基金会e
  82. 吴健雄纪念馆
  83. 中华民国物理学会
  84. Կաղապար:Cite
  85. Կաղապար:Cite
  86. «Hello, 2021: U.S. Postal Service Announces Upcoming Stamps». USPS NEWS. 2020-11-17. Արխիվացված է օրիգինալից 2021-01-11-ին. Վերցված է 2020-11-24-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության ցանկ
Ամսագրային հոդվածներ
and Error no symbol defined
are two different decay modes of the same particle, which necessarily has a single mass value and a single lifetime.» {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն); line feed character in |quote= at position 114 (օգնություն)
Լրատվական հաղորդումներ
Ինտերնետային ռեսուրսներ

Հետագա ընթերցման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են