Մասնակից:Gevorg Ghazaryan/Տատա հաստատուն հետազոտությունների ինստիտուտ
Gevorg Ghazaryan/Տատա հաստատուն հետազոտությունների ինստիտուտ |
---|
Տատա հաստատուն հետազոտությունների ինստիտուտ (անգլ.՝ Tata Institute of Fundamental Research, TIFR), Հնդկաստանի խոշորագույն գիտա-հետազոտական ինստիտուտներից մեկը: Տեղակայված է Մումբայում[1]:
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տատա հաստատուն հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է 1945 թվականի հունիսին նշանավոր հնդիկ ֆիզիկոս Հոմի Ջեհանգիր Բաբայի և արդյունաբերող Ջեհանգիր Ռատանջի Տատայի կողմից: Այն 2003 թվականից համարվում է Մումբայի համալսարանի անկախ ինստիտուտ: Ունի deemed university (մտածողականների համալսարան) կարգավիճակ:
TIFR ինստիտուտում աշխատանքներ են իրականցվում ժամանակակից քիմիայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, բժշկության, կենսաբանության, ֆիզիկայի և գիտական մանկարժության հիմնական ուղղություններով, որոնք կենտրոնացված են 3 ֆակուլտետներում՝
- մաթեմատիկայի ֆակուլտետ (The School of Mathematics)
- բնական գիտությունների ֆակուլտետ (The School of Natural Sciences)
- տեխնոլոգիայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ (The School of Technology and Computer Science):
Բացի դրանից, TIFR-ի շրջանակներում աշխատում են մի քանի այլ ինստիտուտներ, որոնք գտնվում են համալսարանական քաղաքի սահմաններից դուրս՝ Մումբայի Կոլաբա շրջանում: Դրանցից կարելի է նշել Մումբայի Դեոնար շրջանում գտնվող Հոմի Բաբա գիտական կրթության կենտրոնը (Homi Bhabha Centre for Science Education), Ռադիոաստղագիտության ազգային կենտրոնը (National Centre for Radio Astrophysics) աշխարհում ամենամեծ ռադիոաստղադիտարանով, որն աշխատում է Պունայում գտնվող Giant Metrewave Radio Telescope-ի մետրային դիապազոնում, և Բանգալորի Կենսաբանական գիտությունների ազգային կենտրոնը (National Centre for Biological Sciences):
Տատայի ինստիտուտում սովորողների մաթեմատիկայի ոլորտում հիմնական գիտական խնդիրներն են հանրահաշիվը և հանրահաշվական երկրաչափությունը, քվանտային ֆիզիկան, կոմբինատորիկան, մոլեկուլային կենսաբանությունը, ատոմային ֆիզիկան:
Ինստիտուտի կազմի մեջ է մտնում մեծ գիտական գրադարան (ավելի քան 100 հազար հատոր) և խոշոր հաշվարկամ կենտրոն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Special Correspondent (November 2005). «Making bright ideas happen». Frontline. 22 (23). Արխիվացված է օրիգինալից մայիսի 16, 2011-ին. Վերցված է նոյեմբերի 29, 2010-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- TIFR TIFR ինստիտուտի պաշտոնական կայք(անգլ.)
Կատեգորիա:1945 հիմնադրված կրթական հաստատություններ Կատեգորիա:1945 հիմնադրումներ Հնդկաստանում Կատեգորիա:Գիտահետազոտական ինստիտուտներ Կատեգորիա:Հնդկաստանի համալսարաններ