Մասնակից:Elena Sarukhanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ասփինոլ
John Aspinall
Ծնվել էհունիսի 11, 1926
ԾննդավայրԴելի, Բրիտանական Հնդկաստան
Մահացել էհունիսի 29, 2000
Մահվան վայրՎեսթմինսթեր, Լոնդոն, Անգլիա
Ազգությունբրիտանացի
ԿրթությունՌագբիի դպրոց
Գործունեությունդրույքավար, խաղամոլ, գործարար, կենդանիների խնամող
Կայքaspinallfoundation.org

Ջոն Վիկտոր Ասփինոլը (ծնվել է 1926 թվականի հունիսի 11-ին, մահացել 2000 թվականի հունիսի 29-ին) անգլիական կենդանաբանական այգու սեփականատեր էր և մոլեխաղի ակումբի կազմակերպիչ: Միջին դասի հիմունքներով բրիտանական բարձր հասարակության կենտրոնում հայտվելու համար նա 1960-ական թվականներին սկսեց մոլեխաղով զբաղվել[1]: Նա ծնվել է Բրիտանական Հնդկաստանի Դելի քաղաքում և Միացյալ Թագավորության քաղաքացի էր:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Վիկտոր Ասփինոլը, ընկերներին հայտնի որպես «Ասփերս», ծնվել է Բրիտանական Հնդկաստանի Դելի քաղաքում 1926 թվականի հունիսի 11-ին, փոխգնդապետի որդի: Բժիշկ Ռոբերտ Ստիվալա Ասփինոլը (1895-1954 ծնված Ստիվալան որդեգրեց «Ասփինոլ» անունը Հնդկական բժշկական ծառայությանն անդամակցելուց հետո, որոշ ժամանակ հայտնի լինելով որպես Ռոբերտ-Ասփինոլ-Ստիվալա)[2][3][4][5], Բրիտանական բանակի վիրաբույժ բրիտանական և մալթացի ծագմամբ, և Մերի Գրեյս Հորնը (մահացած 1987), ում հետ նա ամուսնացավ նախքան 1926 թվականը, ճարտարագետ Կլեմենտ Սամուել Հորնի դուստրը Գորինգ-բայ-Սիում, Սասեքսում[6]: Տարիներ անց, երբ նա հորից փող էր խնդրում իր մոլեխաղի պարտքերը փակելու համար, նրան պարզ դարձավ որ իր կենսաբանական հայրը սկանդինավիացի զինվոր Ջորջ Բրույսն էր[7]:

1939 թվականին նա հաճախել է Ֆելսթեդի դպրոց, բայց ծնողների ամուսնալուծությունից հետո նրա խորթ հայրը՝ սըր Ջորջ Օսբորնը նրան ուղարկեց Ռագբիի դպրոց: Անուշադրության պատճառով նա հեռացվեց Ռագբիից, ավելի ուշ գնաց Հիսուս քոլեջ, Օքսֆորդում, բայց մի օր իր վերջնական քննության ժամանակ, նա ձևացրեց թե հիվանդ էր և փոխարենը գնաց Ոսկե Գավաթ Ասքոթ ձիարշավի մրցադաշտ: Արդյունքում նա այդպես էլ գիտական կոչում չստացավ[7]:

Մոլեխաղի կազմակերպիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասփինոլը դարձավ դրույքավար. այդ ժամանակ Միացյալ Թագավորության օրենքի համաձայն միակ թույլատրելի խաղը մոլեխաղն էր կանխիկ և ապառիկ ձիարշավի և շան վազքուղու և ֆուտբոլային ջրավազանի նախադրյալների վրա խաղադրույք կատարողի հաշվով վստահեցված: Խաղատան մոլեխաղը այդ ժամանակ օրենքով արգելված էր: Այնուամենայնիվ Ասփինոլը մրցարշավների ընթացքում վերադարձավ Լոնդոն և սկսեց գաղտնի խաղային երեկոներ կազմակերպել: Նա կարծում էր, որ Չեմին դե Ֆերի խաղերը, որոնք հայտնի են նաև Չեմի (Չեմմի) անուններով, որոշ հանգամանքներից ելնելով օրենքի շրջանակում էր և միջին հաշվով տան տերը կարող է 5% շահույթ ունենալ խաղի շրջանառությունից:

Ասփինոլը իր գործողություններով թիրախավորեց հարուստներին՝ նրանց զարդարված հրավերներ ուղարկելով[8]: Մոլեխաղի տները բրիտանական օրենքի համաձայն սահմանվում էին որպես վայրեր, որտեղ տեղի էր ունենում մոլեխաղ ավելի քան երեք անգամ: Ասփինոլն իր իռլանդացի հաշվապահ ընկերոջ՝ Ջոն Բուրկեի հետ վարձեցին բարձր մակարդակի բնակարաններ և տներ, որոնք երեք անգամից ավել չէին օգտագործվել, և ստիպեց իր մայրիկին վճարել տեղային մայրաքաղաքի ոստիկանության պաշտոնյաներին:

Մոլեխաղով զբաղվողների շրջանում էին թագուհու արշավաձիու մարզիչ Բերնարդ վան Քաթսմը[8], որը իր հետ բերել էր ընկերներին՝ Դերբիի կոմսին և Դեվոնշիրի դուքսին: Խաղադրույքի հստակ չափը 1.000 ֆունտ ստեռլինգ էր, որը կհաշշվի 25.000 ֆունտ 2007 թվականի ցուցանիշներով: Չեմի խաղերը արագ էին և խաղում էին յուրաքանչյուր 30 վարկյանը մեկ, յուրաքանչյուր խաղում 50.000 ֆունտ ստեռլինգ փոխելով: Իր առաջի խաղում Ասփինոլը ստացավ 10.000 ֆունտ ստեռլինգ, որը մոտավորապես համարժեք էր 2017 թվականի 300.000 ֆունտին:

1958 թվականին Ասփինոլը ապրում էր Կենտի Հովլեթս կենդանաբանական այգում, առաջին պատճառը այն էր, որ մայրը՝ Մերին (լեդի Օսբորն) մոռացել էր վճարել կաշառակեր ոստիկանական պաշտոնյաներին, և ոստիկանությունն այդ գիշեր արգելեց նրան խաղալ:

Ասփինոլը, Ջոն Բուրկը և Լեդի Օսբորնը մեղադրվում էին խաղային հանցագործությունների մեջ, բայց շահեցին հետագա դատական գործը, որի արդյունքը հայտնի է Ասփինոլի օրենք: Այդ հաղթանակը հսկայական աճ ստեղծեց Չեմի խաղերի համար, որի ընթացում.

  • Հողատեր՝ Դերբիի 18-րդ կոմս Էդուարդ Սթանլին կորցրեց 20.000 ֆունտ ստեռլինգ, և այն վերադարձրեց մեկ այլ գիշերվա մեջ և կորցրեց 300.000 ֆունտ ստեռլինգ[8]:
  • Հատուկ օդային ծառայության հիմնադիր, գնդապետ սըր Դավիթ Ստիրլինգի կրտսեր եղբայր Ուիլյամ Ստերլինգը կորցրեց 173.500 ֆունտ ստեռլինգ Ասփինոլի սեղաններին և գիշերվա վերջում գրեց. «Ես քեզ պարտք եմ» արտահայտությունը:

Դատարանում Ասփինոլի հաղթանակին ի պատասխան բրիտանական կառավարությունը ներկայացրեց 1960 թվականի Խաղադրույքների և խաղերի մասին օրենք, որը ուժի մեջ մտնելով թույլատրում էր գովազդային բինգո խաղի սրահներ ստեղծել, այն պայմանով, որ դրանք հիմնադրվել էին միայն ակումբի անդամների համար և որ շահույթը ստանալու էին ոչ թե խաղադրույք կատարած գումարի տոկոսից, այլ ակումբի անդամների վճարներից և գին նշանակելուց: Խաղատներին պարտադրված էր այդ նույն կանոններով գործել՝ Մեծ Բրիտանիայի Մոլեխաղերի Խորհրդի (այժմ Դրամախաղի Հանձնաժողով) լիցենզիայով և լինեին միայն անդամների համար: Այս նոր օրենքին անցնելը բերեց այն բանին, որ Ասփինոլի Չեմիի հիման վրա 5% կազմող բիզնես նմուշը փակման եզրին էր, և նա ստիպված էր նոր բիզնես գտնել:

Կլերմոնտ ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Ասփինոլը Լոնդոնի Մայֆեր շրջանում հիմնեց Կլերմոնտ ակումբը: Ակումբն անվանվեց ի պատիվ հայտնի խաղամոլ լորդ Կլերմոնտի, որը նախկինում Բերքլի հրապարակում շինության սեփականատեր էր[9]: Ակումբի նախնական անդամներն էին՝ հինգ դուքս, հինգ բրիտանացի մարզիկ, քսան կոմս և երկու կառավարության անդամ:

Բայց վերադիր ծախսերն ավելի շատ էին, և ասյ նոր օրենքի համաձայն Ասփինոլը պետք է հարկ վճարեր միայն սեղանի գին առաջարկելով, ինչը շատ քիչ եկամուտի աղբյուր էր տան համար[8]:

Դուգլաս Թոմփսոնի «Խաբեբաները» գրքում, և հաջորդիվ չորրորդ ալիքով վավերագրական «The Real Casino Royale» ֆիլմը, ակումբի նախկին ֆինանսական ղեկավար Ջոն Բուրկը և գանգստեր Բիլի Հիլի գրծընկեր Ջոն Մքքյունն, բողոքեցին որ Ասփինոլն աշխատում էր Հիլի հետ օգտագործելով հանցագործներին խաղացողներին խաբելու համար: Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից խաբեբայությամբ միլիոնավոր ֆունտ էր կորզել, հայտնի «Big Edge» մոլեխաղի խաբության շնորհիվ[8]:

Ջոն Բուրկեն հեռացավ 1965 թվականին մի տարի խաբեությունից հետո[8]: Երկու տարի անց «Big Edge»-ի գործունեությունը փակվեց: Հիլը ընդունում էր Ասփինոլի որոշումը և բաժանվեցին:

Կենդանաբանական այգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսֆորդում սովորելու տարիներին Ասփինոլը սիրել էր Ռայդեր Հագարդի «Nada the Lily» գիրքը, մի ապօրինի զուլու արքայազնի մասին էր, որն ապրում էր իր ցեղից դուրս՝ վայրի կենդանիների մեջ: 1956 թվականին Ասփինոլը իր առաջին կնոջ հետ տեղափոխվեց Իթնի բնակարան: Տան հետևի այգում Ասփինոլը կառուցեց ծածկով ապաստարան կապուցին տեսակի կապիկի, ինը շաբաթական վագրի և երկու հիմալայան գորշ արջի համար[7]:

Այդ տարի ավելի ուշ իր շահախաղից ստացած շահույթով Ասփինոլը Քենթում, Քենթերբերիի մոտ Հովլեթսի տունը և կալվածքը գնեց: Նա ապրում էր այդ տանը և իր տնամերձ հողամասում հիմնեց սեփական՝ Հովլեթս կենդանաբանական այգին: 1973 թվականին իր կենդանիների հավաքածուի համար լրացուցիչ տեղի անհրաժեշտության պատճառով Ասփինոլը գնեց Port Lympne-ը Քենթում Հայիթիի մոտ: Նա ձեռնամուխ եղավ Port Lympne խոշոր առանձնատան վերականգնման տասամյա ծրագրի իրականացմանը, որը նախկինում պատկանում էր սըր Ֆիլիպ Սասունին: Եվ՛ Հովլեթսը, և՛ Փորթ Լիմփնը 1984 թվականից ղեկավարվում էր Ջոն Ասփինոլի հիմնադրամի կողմից:

Կենդանաբանական այգիները հայտնի էին իրենց ոչ սովորական լինելու համար, աջակցելու կարևորությունը կենդանիների և անձնակազմի միջև եղած սերտ անձնական հարաբերություններում[10], նրանց հազվագյուտ և վտանգված տեսակների բուծման և դրանց խնամողների քանակի համար, որոնց սպանել են իրենց խնամած կենդանիները[11]:

Ասփինոլը Ռոյ Դեվերելլի երկու՝ «Echo of the Wild» և «A Passion to Protect» մրցանակի արժանացած վավերագրական ֆիլմերի թեման էր:

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասփինոլի մասնակցությունը Խորհրդարանի 1977 թվականի ընդհանուր ընտրություններին որպես Ջեյմս Գոլդսմիթի մեկ հարցի շուրջ համախմբված (Բրիտանիայի՝ Եվրամիությանը անդամակցելու դեմ) Հանրաքվե կուսակցության թեկնածու Ֆոլքսթոնի և Հայիթիի ընտրատարածքում, որտեղ նա պարտվեց ավագ պահպանողական ՄայքլՀովարդին[7]:

Մասնավորապես, Ասփինոլը կդառնար կամ կձևացներ, որ դարձել է հակահրեական, արտահայտելով իր ատելությունը հրեաների հանդեպ, և հիացմունքը դեպի Հիտլերը[12]: Այնուամենայնիվ, նա մասնավորապես հայտնի է, որ նա իր սադրիչ լինելուց բավականություն էր ստանում և վիրավորական դիտողությունը կարող էր դրդել տրամաբանական արձագանքների և համարձակ վիճաբանության[13], այն ամենն ինչից նա մեծ բավականություն էր ստանում: Հակահրեականության պահանջները ուղղակիորեն հակասում են Ասփինոլի ողջ կյանքի ընթացքում Ջեյմս Գոլդսմիթի[14] և Էդի Գիլբերտի[15] հետ ունեցած ընկերական հարաբերություններին: Դուգլաս Թոմփսոնի «Խաբեբաները» գրքում նախկին Կլերմոնտ ակումբի ֆինանսական տնօրեն Ջոն Բուրկը ասում է.

Զարմանալի է, թե ինչքան պարտական է նա Ջիմ Գոլդսմիթին և Սիդնեյ Սամրի նման մարդկանց: Իհարկե, Էդի Գիլբերտը հրեա էր: Չեմ կարծում, որ Ջոնն իսկապես դա է նկատի ունեցել: Դա, հավանաբար, ավելի շատ մարդկանց վրա տպավորություն գործելու և ապշեցնելու համար էր: Ջոնը հոյակապ դերասան էր[16]

:

Հարաբերություներ Լուկանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ասփինոլի գերեզմանն և հուշարձան ի պատիվ նրան

Ասփինոլը պնդում էր, որ Լորդ Լուկանը, ում 1974 թվականի անհետացումը առեղծված է մնում, ինքնասպանություն էր գործել՝ խորտակելով իր մոտորանավակը և իր մարմնին կապված քարով նետվելով Անգլիական նեղուց[17]: Ըստ լրագրող Լին Բարբերի, 1990 թվականին Ասփինոլն իր հարցազրույցում լեզվի սայթաքում էր ունեցել նշելով, որ Լուկանը մնացել էր իր ընկերը ենթադրյալ ինքնասպանության ամսաթվից հետո[18]:

2012 թվականի փետրվարի 18-ին ԲիԲիՍի նորություններով Գլեն Քեմփբելը հաղորդեց, որ Ջոն Ասփինոլի նախկին քարտուղարը (օգտագործելով Ջիլ Ֆինդեյի փոխարեն այլ անուն) բացահայտել էր, որ նա հրավիրված էր եղել մի հանդիպման, որի ընթացքում Ասփինոլն ու բազմամիլիոնատեր Գոլդսմիթը քննարկում էին Լուկանին[19]: Նա հետագայում նաև ասաց, որ երկու առիթով 1979 թվականից 1981 թվականն ընկած ժամանակահատվածում, Ասփինոլը հանձնարարել էր իրեն դեպի Աֆրիկա (Քենիա և Գաբոն) ճանապարհորդություն պատվիրել Լուկանի երեխաների համար: Պայմանավորվածությունն այնպիսին էր, որ Լուկանը հեռավորության վրա կարող էր տեսնել իր երեխաներին, բայց չպետք է հանդիպեր կամ խոսեր նրանց հետ:

Ամուսնություններ և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին նա ամուսնացավ շոտլանդացի մոդել Ջեյն Գորդոն Հասթինգսի հետ, զույգը ուներ մեկ տղա՝ Դամիան Ասփինոլը: 1966 թվականին Ասփինոլը բաժանվեց կնոջից և նույն տարվա դեկտեմբերի 13-ին ամուսնացավ երկրորդ անգամ՝ մայոր Անտոնի Դերմոնտ Մելոնի Մասկերի (մահացած 1959 թվականի օգոստոսի 8-ին ավտովթարի հետևանքով) և կնոջ (1940 թվականի նոյեմբերի 2) Հոն. Մերի Անժելա ՖիթզՌոյի դստեր՝ Բելինդա Մերի Մասկերի հետ (ծնվ. 1942 թվականի նոյեմբերի 27-ին) առանց տարաձայնության[20]: 1968 թվականին Խաղային օրենքի ընդունումը նպաստեց շահույթներին, և նա 1972 թվականին վաճառեց Կլերմոնտը[7]:

1972 թվականին նա բաժանվեց իր երկրորդ կնոջից և ամուսնացավ երրորդ անգամ՝ Հոուի հինգերորդ կոմս Ֆրանսիս Կուրսոնի և Սիբիլ Բոյթեր Ջոնսոնի դստեր՝ լեդի Սարահ-Մարգարիտի «Սալլի»-ի հետ (ծնվ. 1945 թվականի հունվարի 25-ին): Նա այրի էր, որը նախկինում ամուսնացել էր 1966 թվականի մարտի 29-ին մրցարշավային վարորդ Պիրս Ռայմոնդ Քարիջի հետ[21]: Ջոնն ու Սալլին մի տղա ունեին՝ Բասսա Վուլֆհիեր Ասփինոլը (ծնվ. 1972 թվականին), որն էլ 1998 թվականին ամուսնացել էր Դոննե Ռենջերի հետ[22][23]: Նա մի աղջիկ ՝ Ամանդա (մահացել է 2019 թվականին) և երկու խորթ տղա ուներ՝ Ջեյսոն և Ամոս Քարիջները[7]: Ամանդան ամուսնացավ երաժիշտ Դարիլ Հոլի հետ (հայտնի երաժշտական զուգանվագ Hall & Oates). Ամանդան մահացավ 2019 թվականին ալկոհոլային թունավորումից[24]:

Իր կենդանաբանական այգիների համար վառելիք մատակարարելու գումարի անհրաժեշտությունը նրան դրդեց վերադառնալ Լոնդոն՝ մոլեխաղի ակումբներում աշխատելու և հիմնեց երկու նոր հաջողություն բերող ակումբներ՝ Նայթսբրիջը և Մայֆերը[7]: 1983 թվականին նա իր վաճառքից 30 մլն դոլար էր վաստակել, բայց մեկ տասնամյակ անց նա կրկին ֆինանսական դժվարությունների մեջ էր, իսկ 1992 թվականին նա հիմնեց ևս մեկ մոլեխաղի ակումբ՝ Ասփինոլսը, որը հիմա ղեկավարում էր որդին[7]:

Ասփինոլը մահացավ 74 տարեկան հասակում քաղցկեղից[25], 2000 թվականի հունիսի 29-ին Լոնդոնում, Վեսթմինսթերում[7][26]:

Ասփինոլի ընդօրինակել են Քրիստոֆեր Էկլեսթոնի «Լուկան» դրամայում 2013 թվականին:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wright, Jade, Expect fireworks, Liverpool Echo, 23 February 2009
  2. https://www.thegazette.co.uk/London/issue/32095/page/10248/data.pdf
  3. Who was who: A Cumulated Index 1897–2000, A. & C. Black, 2002, p. 27
  4. Roll of the Indian Medical Service 1615–1930, vol. 2: 1800–1930, ed. Lt-Col D. G. Crawford, W. Thacker & Co., 1930 (reprinted 2012), p. 580
  5. The Gamblers, John Pearson, Century, 2005, p. 7
  6. Charles Mosley, editor, Burke's Peerage, Baronetage & Knightage, 107th edition, 3 volumes (Wilmington, Delaware, U.S.A.: Burke's Peerage (Genealogical Books) Ltd, 2003), volume 2, page 3032.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Hoge, Warren (1 July 2000). «John Aspinall, Gambler and Zoo Owner, Dies at 74». The New York Times. Վերցված է 2 May 2009-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Hiscock, John (24 February 2009). «The Real Casino Royale: gangsters in a class of their own». The Daily Telegraph. London. Վերցված է 2 May 2009-ին.
  9. The Times, 'Woolly' ACT Turned Out To Be ACE of Clubs, 19 September 1966
  10. Jonathan Benthall Animal liberation and rights Anthropology Today Volume 23 Issue 2 p. 1 – April 2007.
  11. Kelso, Paul (8 February 2000). «Keeper crushed by elephant». The Guardian. London. Արխիվացված է օրիգինալից 24 May 2016-ին. Վերցված է 12 October 2019-ին.
  12. Thompson, D. (2012). The Hustlers: Gambling, Greed and the Perfect Con. Pan Macmillan. էջ 173. ISBN 978-0-330-53878-7. Վերցված է 13 May 2018-ին.
  13. Masters, Brian. (1988). The Passion of John Aspinall. Coronet Books. էջ 140. ISBN 0-340-50060-3.
  14. Masters, Brian. (1988). The Passion of John Aspinall. Coronet Books. էջ 341. ISBN 0-340-50060-3.
  15. Masters, Brian. (1988). The Passion of John Aspinall. Coronet Books. էջ 115. ISBN 0-340-50060-3.
  16. Thompson, D. (2012). The Hustlers: Gambling, Greed and the Perfect Con. Pan Macmillan. էջ 174. ISBN 978-0-330-53878-7. Վերցված է 2018-05-13-ին.
  17. «Lucan 'committed suicide'». BBC News. 13 February 2000. Վերցված է 6 May 2010-ին.
  18. Barber, Lynn (2 July 2000). «Lord Lucan's last secret goes to the grave among gorillas». The Guardian. London. Վերցված է 6 May 2010-ին.
  19. «Witnesses reveal Lord Lucan's 'secret life in Africa'». BBC News. 18 February 2012. Վերցված է 19 February 2012-ին.
  20. Charles Mosley, editor, Burke's Peerage, Baronetage & Knightage, 107th edition, 3 volumes (Wilmington, Delaware, U.S.A.: Burke's Peerage (Genealogical Books) Ltd, 2003), volume 1, page 1046-7.
  21. «For the love of a dangerous man». The Daily Telegraph. 2003.
  22. Charles Mosley, Burke's Peerage and Baronetage, 107th edition, volume 1, page 1046.
  23. Charles Mosley, editor, Burke's Peerage, Baronetage & Knightage, 107th edition, 3 volumes (Wilmington, Delaware, U.S.A.: Burke's Peerage (Genealogical Books) Ltd, 2003), volume 2, page 1988.
  24. Peracha, Qasim (2019-07-19). «Author and ex-wife of 80s rock star Daryl Hall died after lethal dose of alcohol». getwestlondon. Վերցված է 2019-11-21-ին.
  25. «Zoo keeper Aspinall dies». BBC News. 29 June 2000. Վերցված է 2 May 2009-ին.
  26. Deaths England and Wales 1984–2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Media related to John Victor Aspinall at Wikimedia Commons
  • Zoo website