Մասնակից:D.khachatrian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Գրիգոր
Ծննդյան անունՍուրիկ Միսակի Գրիգորյան
ԾննդավայրՍյունիքի մարզ, Կապանի շրջան, գյուղ Նոր Առաջաձոր (Հայաստան)
Գրական անունՍուրեն Գրիգոր
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, իրավաբան
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Կրթությունբարձրագույն իրավաբանական
ԺանրերԲանաստեղծություն
Ուշագրավ աշխատանքներ«Զորականչ», «Կրակամայր», «Խրամատի հաց»
ԱմուսինԳոհար Սարգսյան
ԶավակներԴավիթ, Հասմիկ

Սուրեն Գրիգոր (օգոստոս 29, 1956, Կապանի շրջան, գյուղ Նոր Առաջաձոր, բանաստեղծ, գրող, իրավաբան։

Գրական անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրիկ Գրիգորյանի գրական անվան կնքահայրը եղել է Ռուբեն Զարյանը 1974 թվականին: Սուրեն Գրիգորի բանաստեղծություններն առաջին անգամ Ռուբեն Զարյանի առաջաբանով և գրական անունով տպագրվել է Եգիպտոսի «Արև» թերթում, այնուհետև սփյուռքյան այլ թերթերում և պարբերականներում, որտեղ եղել է Ռուբեն Զարյանը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Գրիգորը ծնվել է 1956 թվականին Կապանի շրջանի Նոր Առաջաձոր գյուղում։ Մինչև 1968 թվականի երկրաշարժը սովորել է Քաջարանի «Եղիշե Չարենցի» անվան թիվ 2 դպրոցում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Կապան քաղաք և շարունակել է ուսանել Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտել է 1973 թվականին: Մինչև 1975 թվականը աշխատել է Կապանի կահույքի գործարանում: 1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, իսկ ծառայությունն անցել է հյուսիսային Կովկասում: Զինվորական ծառայությունից անմիջապես հետո ընդունվել է Կուբանի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում և մեկ տարի ուսանելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, և վեցամյա կրթությունից հետո ստացել է իրավաբանի մասնագիտություն: Մինչև 1987 թվականը աշխատել է Կապանի քաղաքային խորհրդում և Կապանաի Ագրոպրոմում՝ որպես իրավախորհրդատու և ռազմագիտության ուսուցիչ: 1987-1991 թվականներին եղել է Կապանի շրջանի հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման նախաձեռնող խմբի մասնակիցներից մեկը և հանդիսացել է զինագործության պատասխանատուն: 1992-1994 թվականներին եղել է քաղաքական պատասխանատվության օղակներում` որպես կազմակերպական գործիչ: 1996-2000 թվականներին աշխատել է ՀՀ Տրանսպորտի նախարարությունում՝ որպես գլխավոր իրավաբան-արբիտր: 1998-2000 թվականներին հանդիսացել է Հայաստանի ծովային տրանսպորտի ծրագրի իրագործման պատասխանատուն: 2000 թվականին նշանակվել է Կենսաթոշակային հիմնադրամի իրավաբանական վարչության պետ և աշխատել մինչև 2001 թվականը: 2002-2006 թվականները զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2007-ից հանդիսանում է ««ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և Հայաստան-Սփյուռք համայնքների համագործակցության հիմնադրամի» գլխավոր տնօրենը: Հանդիսանում է Փաստաբանների պալատի մասնակից, «Հայաստանի Զինագործների միության» մասնակից, «Կապան միության» մասնակից, «Որսորդական միության» մասնակից, «Շառլ Ազնավուր» միության մասնակից, «Գորիս-Սիսիան» արցախյան պատերազմի վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի գեղարվեստական ղեկավար:

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Գրիգորն իր գրական գործունեությունն սկսել է 1990 թվականից: Հեղինակել է մի շարք գրքեր՝ բանաստեղծություններ և ժողովածուներ հայերեն և ռուսերեն լեզուներով: [1]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ժողովածուներ, երգիծանք[2][խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աներևույթ թռչուններ», 1991, 50 էջ, 1000 օրինակ,
  • «Տապանագիր», 1996, 60 էջ, 700 օրինակ, [3] [4]
  • «Զորականչ», 1998, 70 էջ, 700 օրինակ, [5] [6]
  • «Надписи на ковчеге», Պերմ, 1999, 60 էջ, 2000 օրինակ,
  • «Կրակամայր», 2006, 159 էջ, 700 օրինակ, [7]
  • «Խրամատի հաց», 2009, 100 էջ, 700 օրինակ, [8]
  • «Ծիրանի ծով», 2008, 40 էջ, 700 օրինակ
  • «Զվարճալի պատառաքաղ» 2007, Կապան-Քաջարան, 160 էջ, 1000 օրինակ [9],
  • «Զվարճալի ծաղկաքաղ» 2010,
  • «Զվարճալի ծաղկաքաղ - 2» 2010,
  • «Զվարճալի ծաղկաքաղ - 3» 2010:

Բանաստեղծություններ[10][խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անձրև»,
  • «Մեղքը»,
  • «Քավարան»,
  • «Օրենք»,
  • «Հիշողություն»,
  • «Մոռացություն»,
  • «Հասունություն»,
  • «Աշնանազարդ»,
  • «Արթնություն»,

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]