Մասնակից:Arpen98/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չինական բոլոր հիերոգլիֆները լոգոգրամներ են, բայց կան դրանց բազմազան տեսակներ՝ հիմնված այն բանի վրա, թե ինչպես են դրանք կազմվում կամ ստեղծվում: Դրանցից որոշները ծագել են պատկերագրերից (象形, փինյին՝  xiàngxíng ), որոշները, այդ թվում նաև բաղադրյալ գաղափարագրերը (會意 huìyì )՝ գաղափարագրերից (指事 zhǐshì ), բայց հիերոգլիֆների մեծ մասն առաջացել են որպես հնչյունա-իմաստաբանական միացություններ (形聲 xíngshēng): Դասակարգման ավանդական համակարգի այլ կատեգորիաները ընդգրկում են հնչյունաբանական փոխառությունները (假借 jiǎjiè ) և «ծագումնաբանական ազգակիցները» (轉注 zhuǎn zhù ): Ժամանակակից գիտնականները առաջարկել են դասակարգման փոփոխված համակարգեր, որոնք մերժում են դասական կատեգորիաները:

Վաղ շրջանի գրականության մեջ չինական հիերոգլիֆները հիմնականում անվանվում են գաղափարագրեր, քանի որ առաջացել են թյուրըբռնումներ այն մասին, որ հիերոգլիֆները արտահայտում են ուղղակի իմաստ, այնինչ որոշ մարդիկ պնդում են, որ դրանք արտահայտում են ուղղակի իմաստ միայն խոսակցական բառի հետ ասոցիացիայի միջոցով:

Ավանդական դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար Չինարենի բառագիտության մեջ հիերոգլիֆները բաժանված են վեց կատեգորիաների (六書 liùshū - «Վեց գրեր») : Այս դասակարգումը առաջացել է Սու Շենի՝ 2-րդ դարի բառարանից՝ Shuowen Jiezi- ից, սակայն չի առաջացել այնտեղ: Արտահայտությունը առաջին անգամ հանդիպում է «Ճոու Լի» (周禮) գրքում, սակայն այն սկզբում չէր նշանակում հիերոգլիֆներ ստեղծելու մեթոդներ: Լիու Սինը գիրքը խմբագրելիս նշել է տերմինը՝ ներկայացնելով վեց տեսակներ՝ առանց օրինակների: Վեց տեսակների փոքր-ինչ փոփոխված տարբերակներ նշվել են մ.թ.1-ին դարի «Հանի գրքում»:

Հիերոգլիֆների ավանդական դասակարգումը դեռևս ուսուցանվում է դպրոցներում, սակայն այլևս ժամանակակից բառագիտության մեջ չի ուսումնասիրվում: Որոշ կատեգորիաներ որոշակիորեն սահմանված չեն, ոչ էլ բացառում են մեկը մյուսին: Առաջին չորս կատեգորիաները վերաբերում են կառուցվածքային մասին, իսկ մյուս երկուսը՝ գործածությանը: Այս պատճառով ժամանակակից որոշ գիտնականներ դիտարկում են դրանք կամ որպես հնչյունաիմաստաբանական միացություններ, կամ էլ բաղադրյալ գաղափարագրեր:

Չինական հիերոգլիֆների ամենավաղ տարբերակները գտնվել են կրիաների պատյանների և ընտանի անասունների ոսկորների վրա՝ պիրոմանտիայում (գուշակության տեսակ) կիրառման համար: Այս հին նշանները կոչվում են ցզյագուվեն (甲骨文` գրություններ գուշակող ոսկորների վրա):

Հինդի-Ուրդու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինդի-ուրդու (հինդի-ուրդու՝ हिन्दुस्तानी, ہندوستانی ) պատմականորեն հայտնի որպես հինդավի, դեհլավի, հինդուստանի և ռեկխտա, Հյուսիսային Հնդկաստանի և Պակիստանի լինգվա-ֆրանկան: Այն հնդկական լեզու է, որը ծագել է Դելիի Բրաջ բարբառից: Լեզվի բառապաշարում շատ են սանսկրիտից, պարսկերենից և արաբերենից փոխառված բառերը: Այն բազմակենտրոն լեզու է, որն ունի երկու պաշտոնական ձև՝ ժամանակակից ստանդարտ հինդի և ժամանակակից ստանդարտ ուրդու, որոնք միասին անվանվում են հինդի-ուրդու: Խոսակցական տարբերակները գրեթե նույնն են, և չնայած գրական տարբերակների քերականությունը ևս նույնն է, դրանք միմյանցից տարբերվում են ակադեմիական և տեխնիկական բառապաշարով: Ուրդու լեզուն ավելի շատ է ենթարկվել պարսկերենի և արաբերենի ազդեցությանը, իսկ հինդին ավելի շատ հիմնված է սանսկրիտի վրա: Բրիտանական Հնդկաստանի անկախացումից առաջ հինդի, ուրդու և հինդուստանի տերմինները կիրառվում էին որպես հոմանիշներ: Հինդուստանի տերմինը վերաբերում է խոսակցական լեզվին և Հյուսիսային Հնդկաստանի և Պակիստանի լինգվա ֆրանկային, օրինակ՝ Բոլիվուդի ֆիլմերի լեզվին, ինչպես նաև Հնդկական թերակղզուց դուրս խոսվող Հինդի լեզվի տարբերակներին: Հինդուստանի լեզվով խոսում են նաև Մավրիկիոսի և Հարավային Աֆրիկայի փոքր թվով ժողովուրդներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս հինդի-ուրդու լեզվի տարբերակները զարգացել են Հյուսիսային Հնդկաստանի 7-13-րդ դարերի մայրենի լեզվից՝ ապաբհրամշայից: Ամիր Խոսրով Դեհլևին, ով ապրել է 13-րդ դարում՝ Հյուսիսային Հնդկաստանում Դելիի սուլթանության ժամանակաշրջանում, այս տարբերակներն օգտագործել է իր գրերում՝ կիրառելով հինդավի տերմինը: Դելիի սուլթանությանը, որը Դելիից կառավարում էին որոշ թուրք և աֆղան դինաստիաներ, 1526 թվականին հաջորդում է Մեծ Մողոլների կայսրությունը:

Չնայած որ Մողոլները թուրք-մոնղոլական ծագում ունեին, նրանք պարսկացել էին, և պարսկերենը հետզհետե դարձել էր կայսրության պետական լեզուն՝ սկսած այն ժամանակից, երբ Կենտրոնական Ասիայի թուրք կառավարիչները պարսկերենը բերեցին Հինդուստան:

Երբ 18-րդ դարում Մողոլական շրջանը մոտեցավ իր ավարտին, պարսկերենին փոխարինելու եկավ կհարի-բոլի բարբառի մի տարբերակ և դարձավ լինգվա-ֆրանկա: Հինդուստանի տերմինը տրվել է հենց այս տարբերակին:

Սոցիալ-քաղաքական պատճառներով նոր զարգացող բարբառը ստացավ Ուրդու(արքունի լեզու) անվանումը: Ավելի ուշ այս լեզվի ավելի պարսկացված տարբերակը սկսեց կոչվել ռեկխտա (թարգմանաբար՝ խառնուրդ):

Որպես նոր զարգացող ժողովրդական բարբառ՝ հինդուստանի լեզվում ընդգրկվեցին բազմաթիվ պարսկերեն, թուրքերեն և արաբերեն բառեր, և երբ սկսվեցին Մողոլական արշավանքները, այն Հյուսիսային Հնդկաստանում տարածվեց որպես լինգվա-ֆրանկա: Այն գրվում էր հիմնականում Դևանագարի գրով: Հինդուստանի լեզուն հաջորդ չորս դարերի ընթացքում մնաց Հյուսիսային Հնդկաստանի լեզուն և պարսկերենի հետ մեկտեղ դարձավ գրական լեզու:

Ջոն Ֆլեթչեր Հարսթը 1891 թվականին տպագրած իր գրքում նշել է, որ Հինդուստանին կամ արքունի լեզուն բանասերները համարում էին ոչ թե առանձին լեզու, այլ բարբառ, որը պարսկերենի հետ խառնուրդ էր: Սակայն այն շատ կարևոր էր որպես առանձին լեզու: Այն առաջացել էր 11-12 դարերի մուսուլմանական կառավարության ազդեցության ներքո և դրանով խոսում էին Հյուսիսային Հնդկաստանում և Հնդկաստանի մուսուլման բնակչության շրջանում : Այն անգլերենի հետ մեկտեղ Բրիտանական կայսրության պաշտոնական լեզուն էր, գրվում էր արաբական կամ պարսկական նշաններով, և դրանով խոսում էին մոտ 100 մլն. մարդ:

Երբ Բրիտանացիները 18-19-րդ դդ. գաղութացրել էին Հինդուստանը, նրանք «Հինդուստանի», «Հինդի» և «Ուրդու» բառերը փոխարինաբար էին կիրառում: Նրանք այդ լեզուն դարձրել էին Բրիտանական Հնդկաստանի կառավարության լեզուն՝ հետագայում այն ժամանակակից Հնդկաստանի և Պակիստանի լեզուն դարձնելու նպատակով: Ինչևէ, անկախություն ձեռք բերելուց հետո «Հինդուստանի» բառի գործածությունը նվազեց, և ավելի շատ սկսեցին օգտագործվել «հինդի» և «ուրդու» կամ «հինդի-ուրդու» տերմինները: Վերջերս «հինդուստանի» տերմինը սկսել է օգտագործվել խոսակցական լեզվիհամար և Բոլիվուդյան ֆիլմերում, որոնք հայտնի են թե՛ Հնդկաստանում և թե՛ Պակիստանում:

Հինդի-ուրդու (հինդի-ուրդու՝ हिन्दुस्तानी, ہندوستانی )[1] պատմականորեն հայտնի որպես հինդավի, դեհլավի, հինդուստանի և ռեկխտա, Հյուսիսային

Հնդկաստանի և Պակիստանի լինգվա-ֆրանկան: [2][3]Այն հնդկական լեզու է, որը ծագել է Դելիի Բրաջ բարբառից: Լեզվի բառապաշարում շատ են սանսկրիտից, պարսկերենից և արաբերենից փոխառված բառերը: [4][5] Այն բազմակենտրոն լեզու է, որն ունի երկու պաշտոնական ձև՝ ժամանակակից ստանդարտ հինդի և ժամանակակից ստանդարտ ուրդու, որոնք միասին անվանվում են հինդի-ուրդու: [6] [7] Խոսակցական տարբերակները գրեթե նույնն են, և չնայած գրական տարբերակների քերականությունը ևս նույնն է, դրանք միմյանցից տարբերվում են ակադեմիական և տեխնիկական բառապաշարով: Ուրդու լեզուն ավելի շատ է ենթարկվել պարսկերենի և արաբերենի ազդեցությանը, իսկ հինդին ավելի շատ հիմնված է սանսկրիտի վրա: [8][9] Բրիտանական Հնդկաստանի անկախացումից առաջ հինդի, ուրդու և հինդուստանի տերմինները կիրառվում էին որպես հոմանիշներ: Հինդուստանի տերմինը վերաբերում է խոսակցական լեզվին և Հյուսիսային Հնդկաստանի և Պակիստանի լինգվա ֆրանկային, օրինակ՝ Բոլիվուդի ֆիլմերի լեզվին, ինչպես նաև Հնդկական թերակղզուց դուրս խոսվող Հինդի լեզվի տարբերակներին: Հինդուստանի լեզվով խոսում են նաև Մավրիկիոսի և Հարավային Աֆրիկայի փոքր թվով ժողովուրդներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս հինդի-ուրդու լեզվի տարբերակները զարգացել են Հյուսիսային Հնդկաստանի 7-13-րդ դարերի մայրենի լեզվից՝ ապաբհրամշայից: [10] Ամիր Խոսրով Դեհլևին, ով ապրել է 13-րդ դարում՝ Հյուսիսային Հնդկաստանում Դելիի սուլթանության ժամանակաշրջանում, այս տարբերակներն օգտագործել է իր գրերում՝ կիրառելով հինդավի տերմինը: [11]Դելիի սուլթանությանը, որը Դելիից կառավարում էին որոշ թուրք և աֆղան դինաստիաներ, 1526 թվականին հաջորդում է Մեծ Մողոլների կայսրությունը:

Չնայած որ Մողոլները թուրք-մոնղոլական ծագում ունեին, [12] նրանք պարսկացել էին, և պարսկերենը հետզհետե դարձել էր կայսրության պետական լեզուն՝ սկսած այն ժամանակից, երբ Կենտրոնական Ասիայի թուրք կառավարիչները պարսկերենը բերեցին Հինդուստան:

Երբ 18-րդ դարում Մողոլական շրջանը մոտեցավ իր ավարտին, պարսկերենին փոխարինելու եկավ կհարի-բոլի բարբառի մի տարբերակ և դարձավ լինգվա-ֆրանկա: Հինդուստանի տերմինը տրվել է հենց այս տարբերակին: [13][14][15][16] [17]

Սոցիալ-քաղաքական պատճառներով նոր զարգացող բարբառը ստացավ Ուրդու (արքունի լեզու) անվանումը: Ավելի ուշ այս լեզվի ավելի պարսկացված տարբերակը սկսեց կոչվել ռեկխտա (թարգմանաբար՝ խառնուրդ): [18]

Որպես նոր զարգացող ժողովրդական բարբառ՝ հինդուստանի լեզվում ընդգրկվեցին բազմաթիվ պարսկերեն, թուրքերեն և արաբերեն բառեր, և երբ սկսվեցին Մողոլական արշավանքները, այն Հյուսիսային Հնդկաստանում տարածվեց որպես լինգվա-ֆրանկա: [19] Այն գրվում էր հիմնականում Դևանագարի գրով: Հինդուստանի լեզուն հաջորդ չորս դարերի ընթացքում մնաց Հյուսիսային Հնդկաստանի լեզուն և պարսկերենի հետ մեկտեղ դարձավ գրական լեզու:

Ջոն Ֆլեթչեր Հարսթը 1891 թվականին տպագրած իր գրքում նշել է, որ Հինդուստանին կամ արքունի լեզուն բանասերները համարում էին ոչ թե առանձին լեզու, այլ բարբառ, որը պարսկերենի հետ խառնուրդ էր: Սակայն այն շատ կարևոր էր որպես առանձին լեզու: Այն առաջացել էր 11-12 դարերի մուսուլմանական կառավարության ազդեցության ներքո, և դրանով խոսում էին Հյուսիսային Հնդկաստանում և Հնդկաստանի մուսուլման բնակչության շրջանում : Այն անգլերենի հետ մեկտեղ Բրիտանական կայսրության պաշտոնական լեզուն էր, գրվում էր արաբական կամ պարսկական նշաններով, և դրանով խոսում էին մոտ 100 մլն. մարդ: [20]

Երբ Բրիտանացիները 18-19-րդ դդ. գաղութացրել էին Հինդուստանը, նրանք «հինդուստանի», «հինդի» և «ուրդու» բառերը փոխարինաբար էին կիրառում: Նրանք այդ լեզուն դարձրել էին Բրիտանական Հնդկաստանի կառավարության լեզուն՝ հետագայում այն ժամանակակից Հնդկաստանի և Պակիստանի լեզուն դարձնելու նպատակով: [21] Ինչևէ, անկախություն ձեռք բերելուց հետո «Հինդուստանի» բառի գործածությունը նվազեց, և ավելի շատ սկսեցին օգտագործվել «հինդի» և «ուրդու» կամ «հինդի-ուրդու» տերմինները: Վերջերս «հինդուստանի» տերմինը սկսել է օգտագործվել խոսակցական լեզվի համար և Բոլիվուդյան ֆիլմերում, որոնք հայտնի են թե Հնդկաստանում և թե Պակիստանում:

Լեզվի մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած խոսակցական մակարդակում հինդին և ուրդուն համարվում են մի լեզվի մակարդակներ, դրանք մեծապես տարբերվում են գրական և պաշտոնական բառապաշարով: Հինդի լեզուն ավելի շատ հիմնված է սասկրիտի վրա, իսկ գրական ուրդուն՝ պարսկերենի և արաբերենի: Հինդիի և Ուրդուի քերականությունը և հիմնական բառապաշարը (դերանունների, բայերի, նախդիրների և ետդրությունների մեծ մասը) գրեթե նույնն են և ունեն պրակրիտական հիմք: Դրանք երկուսն էլ կրել են պարսկական և արաբական ազդեցություն:

Հինդի և ուրդու մակարդակները միասին անվանվում են հինդի-ուրդու: Հինդուստանին Հինդուստանի հյուսիսի և հարավի լինգվա ֆրանկան է, չնայած այն հասկանում են նաև այլ շրջաններում, հատկապես քաղաքներում: Հինդուստանին ավելի շատ մայրենի լեզվի կարգավիճակ ունի, քան սանսկրիտացված հինդին կամ պարսկացված ուրդուն:

Սա կարելի է տեսնել Բոլիվուդի ֆիլմերում, ինչպես նաև Հյուսիսային Հնդկաստանի և Պակիստանի ժողովրդի լեզվում, որի բառապաշարը նման է թե հինդիին և թե ուրդուին:

Ժամանակակից ստանդարտ հինդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտ հինդին՝ Հնդկաստանի պաշտոնական լեզուներից մեկը, հիմնված է Դելիի Կհասրիբոլի բարբառի վրա և տարբերվում է ուրդուից նրանով, որ այն գրվում է դևանագարիով և դրանում ավելի քիչ են պարսկական և արաբական ազդեցությունները: Շատ գիտնականներ այսօր գործածում են հինդիի սանսկրիտացված տարբերակը, որը հիմնված է հյուսիսային հինդիի մի բարբառի վրա և, այսպիսով, տարբերվում է պաշտոնական ստանդարտ հինդիից:

Այն ունի մոտ 500 տարվա գրականություն՝ արձակով և պոեզիայով: Այն կենդանի լեզու է, որը գերիշխում է Դեկանի սարահարթում: «Հինդուստանի» տերմինը հիմնականում գործածությունից դուրս է եկել: Այն այժմ նշանակում է միայն «հնդկական»՝ ցույց տալու համար ազգությունը և հնդկական դասական երաժշտության ոճը: [22]

Այսպիսով, կան «հինդի» տերմինի տարբեր նշանակություններ, այդ թվում՝

  1. ստանդարտ հինդին, որը ուսուցանվում է Հնդկաստանի (բացի Թամիլ Նադուից) դպրոցներում;
  2. հինդուստանի լեզվի տեղական բարբառները;
  3. հինդուստանիի չեզոքացված տարբերակը, որն օգտագործվում է ֆիլմերում և հեռուստասերիալներում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About Hindi-Urdu». North Carolina State University. Արխիվացված է օրիգինալից 15 August 2009-ին. Վերցված է 2009-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Mohammad Tahsin Siddiqi (1994), Hindustani-English code-mixing in modern literary texts, University of Wisconsin, «... Hindustani is the lingua franca of both India and Pakistan ...»
  3. Lydia Mihelič Pulsipher; Alex Pulsipher; Holly M. Hapke (2005), World Regional Geography: Global Patterns, Local Lives, Macmillan, ISBN 0-7167-1904-5, «... By the time of British colonialism, Hindustani was the lingua franca of all of northern India and what is today Pakistan ...»
  4. Michael Huxley (editor) (1935), The Geographical magazine, Volume 2, Geographical Press, «... For new terms it can draw at will upon the Persian, Arabic, Turkish and Sanskrit dictionaries ...» {{citation}}: |author= has generic name (օգնություն)
  5. Great Britain, Royal Society of Arts (1948), Journal of the Royal Society of Arts, Volume 97, «... it would be very unwise to restrict it to a vocabulary mainly dependent upon Sanskrit, or mainly dependent upon Persian. If a language is to be strong and virile it must draw on both sources, just as English has drawn on Latin and Teutonic sources ...»
  6. Robert E. Nunley; Severin M. Roberts; George W. Wubrick; Daniel L. Roy (1999), The Cultural Landscape an Introduction to Human Geography, Prentice Hall, ISBN 0-13-080180-1, «... Hindustani is the basis for both languages ...»
  7. Կաղապար:Citebook
  8. Hindi by Yamuna Kachru
  9. Students' Britannica: India: Select essays by Dale Hoiberg, Indu Ramchandani page 175
  10. Keith Brown; Sarah Ogilvie (2008), Concise Encyclopedia of Languages of the World, Elsevier, ISBN 0-08-087774-5, «... Apabhramsha seemed to be in a state of transition from Middle Indo-Aryan to the New Indo-Aryan stage. Some elements of Hindustani appear ... the distinct form of the lingua franca Hindustani appears in the writings of Amir Khusro (1253–1325), who called it Hindwi ...»
  11. Gat, Azar (2013). Nations: The Long History and Deep Roots of Political Ethnicity and Nationalism. Cambridge University Press. էջ 126. ISBN 9781107007857.
  12. Zahir ud-Din Mohammad (2002-09-10), Thackston, Wheeler M. (ed.), The Baburnama: Memoirs of Babur, Prince and Emperor, Modern Library Classics, ISBN 0-375-76137-3, «Note: Gurkānī is the Persianized form of the Mongolian word "kürügän" ("son-in-law"), the title given to the dynasty's founder after his marriage into Genghis Khan's family.»
  13. B.F. Manz, "Tīmūr Lang", in Encyclopaedia of Islam, Online Edition, 2006
  14. Encyclopædia Britannica, "Timurid Dynasty", Online Academic Edition, 2007. (Quotation:...Turkic dynasty descended from the conqueror Timur (Tamerlane), renowned for its brilliant revival of artistic and intellectual life in Iran and Central Asia....Trading and artistic communities were brought into the capital city of Herat, where a library was founded, and the capital became the centre of a renewed and artistically brilliant Persian culture...)
  15. «Timurids». The Columbia Encyclopedia (Sixth ed.). New York City: Columbia University. Արխիվացված է օրիգինալից 5 December 2006-ին. Վերցված է 2006-11-08-ին. {{cite encyclopedia}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Encyclopædia Britannica article: Consolidation & expansion of the Indo-Timurids, Online Edition, 2007.
  17. «South Asian Sufis: Devotion, Deviation, and Destiny». Վերցված է 2 January 2015-ին.
  18. Sigfried J. de Laet. History of Humanity: From the seventh to the sixteenth century UNESCO, 1994. 9231028138 p 734
  19. McGregor, Stuart (2003), «The Progress of Hindi, Part 1», Literary cultures in history: reconstructions from South Asia, էջ 912, ISBN 978-0-520-22821-4 in Pollock (2003)
  20. [1] Indika: the country and the people of India and Ceylon By John Fletcher Hurst (1891) Page 344.
  21. Writing Systems by Florian Coulmas, page 232
  22. http://dsalsrv02.uchicago.edu/cgi-bin/philologic/getobject.pl?c.0:10298.bahri