Մասնակից:Տիգրան2000/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փրփուրները. գազ-հեղուկ տիպի կոնցենտրացիոն էմուլիսիանոր են, որ կազմված են օդով կամ այլ գազով լցված բշտիկներից որոնք պատված են հեղուկի բարակ թաղանթով: Այսինքն, փրփուրներում դիսպերս ֆազ է հան դիսանում գազը, իսկ դիսպերսող միջավայր Հեղուկը: Փրփուրները կարելի է ստանալ գազը հեղուկի մեջ բշտիկների ձևով դիսպերսելու ճանապարհով կամ գազի միջավայրում Հեղուկը Թափահարելով: Երկու դեպքում էլ փրփուրների առաջացման մախանիզմը նույնն է: Սկզբում գազի բշտիկներն առաջացնում են գազ-հեղուկ էմուլսիա, որոնք ծածկվելով հեղուկի են կողմանի թաղանթներով, բարձրանում են հեղուկի մակերեսը և այնտեղ կազմում իրար կպած թաղանթների մի ընդհանուր կարկասանման ցանց:

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրփուրները հատկություններով շատ նման են թանձր էմուլսիաներին և շատ անկայուն համակարգեր են: Փրփուրները հատկություններով շատ նման են թանձր էմուլսիաներին և շատ անկայուն համակարգեր են:Փրփուրները գազի բշտիկների շփման մեջ են գտնվում հեղուկի բավական մեծ մակերեսի հետ և քանի որ համակարգը ձգտում է փոքրացնել հեղուկ-գազ բաժանման մակերեսը այդ պատճառով էլ փրփուրներն արագ քայքայվում են : Մաքուր հեղուկնորը ընդունակ չեն կայուն փրփուրներ առաջացնելու, որովհետև փրփրելու դեպքում նրանց մակերեսը մեծանում է, որին խանգարում է հեղուկի մակերեսային լարումը և այդ պատճառով բշտիկներն անմիջապես պայթելով , միանում են հեղուկի ընդհանուր զանգվածին:

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայուն փրփուրներ ստանալու համար օգտագործում են նաև էմուլսիաները կայունացնելու համար, ընդորում ստաբիլիզատորները իրենց բաղադրությամբ պետք է տարբերվեն փրփուրն առաջացնող հեղուկից:Բացի դրանից, փրփուրի կայունությունը կախված է նաև ստաբիլիզատորի քանակից, ջերմաստիճանից, հեղուկի մածիկությունից և և էլիկտրոլիտի առկայուցյունից: Փրփուրների լավ ստաբիլիզատորներն են յուղ-ջուր տիպի էմուլսիաների համար ճգտագործվող էմուլսյաները սպիտակուցները, օճառները, պինդ մասնիկները և այլն: Ցածրամոլեկուլային ճարպաթթուների, սպրիտների, ամինների, ներկայությամբ փրփուրների կյանքի տևողությունը մեծ չէ մոտ 20 վրկ:Բարձր մոլեկուլային ՄԱՆ-ի և օճառների ներկայությամ առաջանում են մինչև հարյուր, հազար վրկ կյանքի տևողուրյան փրփուրներ: Այդպիի ստաբիլիզատորները կոչվում են կոլոիդային փրփրագոյացողներ, որոնց կոնցորտրացիայի մեծացումից փրփուրի կայունությունը անընդհատ աճում է: Ջերմաստիճանի մեծությունից փրփուրի կյանքի տևողությունը փոքրանում է քանի որ այդ դեպքում փրփրագոյացնողնորի դեսորբերումը մեծանում է, մածուցիկությունը փոքրանում: Գոլորշիացման մեծացումը նույնպես նպաստում է փրփուրների քայքայմանը:Մածուցիկության մեծացումից փրփուրների կայունությունը նույնպես մեծանում է, իսկ էլէկտրոլիտները, որպես կանոն փոքրացնում են փրփուրների կայունությունը:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրփուրները բազմազան կիրառություն ունեն կենցաղում արտադրությունում: Այսպես, տարբեր նյութերի լվացող հատկությունը կապված է փրփուրների առաջացման հետ: Լվացման առաջին փուլը պինդ ու ճարպանման նյութերի թրջումը և պիպտիզացումն է: Եվ որպեսզի կեղտոտ մակերեսը թրջվի, լվացող լուծույթը պետք է ունենա մաքուր ջրի մակերեսային լարումից: Լվացման երկրորդ փուլը կեղտանյութերից կայուն էմուլսիայի որը այսպիսով պոկվում է լվացող շորի մակերեսից: Ընդ որում շփումը, խառնումը, եռացումը ուժեղացնում են փրփուրների առաջացումը և կեղտի ամբողջ հեռացումը լվացող շորի մակերեսից:

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրփուրները օգտագործում են մետաքսի արտադրության մեջ կրակմարիչներում կրակների մարման ժամանակ, գինեգործության և մթերքների արտադրության մեջ, ինչպես նաև հանքանյութերի հարստացման և նրանց ֆլոտացիոն բաժանման ժամանակ: Սակայն արտադրության որոշ բնագավառներում օճառի, դրոժների, շաքարի, կաուչոկի և այլ արտադրություններում, փրփուրների ներկայությունը ցանկալի չէ, որոնց քայքայման համար հարկ է լինում օգտագործել հատուկ նյութեր փրփրամաքրիչներ ճարպաթթուներ և այլն:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիզիկական և կոլոիդային քիմիա, Ս.Կ Գրիգորյան

Կատեգորիա:Քիմիա