Jump to content

Մասնակից:Սոֆի Շահնազարյան/Համալսարան 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փրինսթոնի համալսարանական մատուռ (անգլ.՝ Princeton University Chapel), տաճար Փրինսթոնի համալսարանի շրջակայքում՝ Կամպուսի տարածքում, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում։ Աշխարհի մակարդակով երրորդ խոշորագույն համալսարանական տաճարն է, զիճում է միայն ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանում գտնվող Քեմբրիջի արքայական քոլեջի և Վալպարաիսոյի համալսարանների տաճարներին։ Հայտնի է իր գոթական ճարտարապետությամբ նաև համարվում է ԱՄՆ-ում վիտրաժների ամենախոշոր հավաքավայրերից մեկը։ Համալսարանական մատուռում անցկացվում են ինչպես ընդունելության թեստեր առաջին կուրսեցիների համար, այնպես էլ բակալավրի ծառայություն բարձր կուրսեցիների համար։

Ճարտարապետաշինարարական նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրինսթոնի համալսարանական մատուռի շինարարությունը սկսվել է 1924 թվականին և ավարտվել է՝ 1927 թվականին։ Շինարարության վրա ծախսվել է 2,4 միլիոն ամերիկյան դոլար։ Ճարտարապետական նախագիծը մշակվել է ճարտարապետ Ռալֆ Ադամս Կրամի (անգլ.՝ Ralph Adams Cram)՝ գոթական ոճի վերածննդի շարժման առաջնորդներից մեկի կողմից։ Մատուռի ծածկը կառուցվել է Գուաստավինո ընկերության կողմից (անգլ. ՝ Guastavino Company), որի բարակ, իսպանական սալիկներից պատրաստված ծածկերից կարելի է հանդիպել նաև Էլիս կղզում, Նյու Յորքի կենտրոնական շուկայի գլխավոր դահլիճում և 20-րդ դարի նշանավոր ճարտարապետական հարյուրավոր կառույցներում։ Ներկայիս տաճարը փոխարինում է Մարկուանդական տաճարին, որը 1920 թվականին հրդեհվել է և ոչնչացել։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռը խաչաձև կառուցվածքով, նեոգոտիական ոճով հնեցված եկեղեցի է, ունի 82 մ լայնություն 23 մ երկարություն։ Կառուցված է փենսիլվանիական ավազաքարից և հնդկական կրաքարից։ Մատուռում տեղավորվում է 2000 մարդ, ովքեր կարող են նստել մատուռի նստարաններին, որոնց պատրաստման համար օգտագործվել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ օգտագործված հրասայլերի փայտակտորները։ Խորանի բազկաթոռները պատրաստված են Շերվուդյան անտառի փայտերից։ Ամբիոնը արտադրվել է 16-րդ դարում Ֆրանսիայում, որտեղից էլ բերվել է։

Մատուռի գլխավոր երգեհոն

Գլխավոր երգեհոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռի գլխավոր երգեհոնն ունի 8000 խողովակ և 109 փական։ Երգեհոնը պատրաստվել է Ի․Մ․ Սքիներ Օրգան քո․ (անգլ.՝ E.M. Skinner Organ Co.) ընկերության կողմից 1927 թվականին։ Երգեհոնի կառուցվածքը հիմնված է հանձնաժողովի կողմից մշակված նախագծի վրա, որի կազմում եղել են Մարսել Դյուպրեն (անգլ.՝ Marcel Dupré), Չարլզ Կուրբոինը (անգլ.՝ Charles M. Courboin), Դոնալդ Հարիսոնը (անգլ.՝ G. Donald Harrison) և Ալեքսանդր Ռասելը (անգլ.՝ Alexander Russell), ովքեր ունեն պրոֆեսսոր երաժշտագետի պաշտոնական կոչում (անգլ.՝ Frick Professor of Music)։ Փրինսթոնական երգեհոնը հաջողությամբ վերակառուցվեց 1999 թվականին, ինչը հնարավոորթյուն տվեց պահպանել մի քանի երգեհոնային խողովակներ Սկիների աշխատանքից։

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռի ամենանշանավոր առանձնահատկություններից մեկը քսանյոթ վիտրաժային պատուհաններն են, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 370 քմ[1]։ Երեք խոշոր վիտրաժներ պատկերում են քրիստոնեական թեմաներ՝ հյուսիսային վիտրաժը՝ Քրիստոսի վարքը, դեպի պատուհանների հյուսիսը ձգվող վիտրաժը (անգլ.՝ clerestory)՝ հերաների հոգևոր զարգացումը և հարավային վիտրաժը՝ Քրիստոսի վարդապետությունը։ Հարավից դուրս եկող պատուհանների վերին վիտրաժները պատկերում են մարդկային մտքի էվոլյուցիան հին հույներից մինչև արդիականություն։ Կան նաև գիտություն, իրավունք, պոեզիա և պատերազմ պատկերող վիտրաժներ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռում պահպանվում է «Փրինսթոն» ավիակիրի դրոշը։ «Ինդիփենդենս» տիպի այս թեթև ավիակիրը ջրասույզ է եղել ճապոնական ավիացիայից 1944 թվականի հոկտեմբերի 24-ին Լեյթ ծոցում տեղի ունեղած պատերազմի ընթացքում (որը նաև հայտնի է որպես երկրորդ ճակատամարտ Ֆիլիպինյան ծովում) Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Статья в New York Times(անգլ.)
  2. Veterans Day event includes flag rededication. Princeton Weekly Bulletin, Vol. 94, No. 9. Опубликовано 8 ноября 2004. Проверено 30 мая 2011.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]