Jump to content

Մասնակից:Ռոմեո/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Вьюнковые

Պատատուկազգիներ

Պատատուկազգիներ (լատին․՝ Convolvuláceae), փաթաթվող բույսերի ընտանիք (կան նաև չփաթաթվող տեսակներ), երկշաքիլավոր ձուլաթերթավորներ։

Պատատուկազգիներին են պատկանում 40 ցեղ՝ 1000 տեսակի միամյա և բազմամյա թփերով և կիսաթփերով։ Հանդիպում են աշխարհի բոլոր գոտիներում (բացառությամբ ցուրտ)՝ հատկապես Ասիայի և Ամերիկայի, Արևմտյան Հնդկաստանի արևադարձային մասերում, քիչ չեն նաև Ավստրալիայում և արևադարձային Աֆրիկայում:

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատատուկազգիների մեծ մասի ցողունները պարուրաձևորեն ոլորվում են դեպի աջ (ժամացույցի սլաքի ուղղությամբ) կամ ձախ՝ դեպի ինչ-որ մի հենարանի ուղղությամբ։

Տերևները հիմնականում պարզ են, հերաթդիր (ոչ հակադիր)՝ բավականին երկար ցողունի վրա, ամբողջական են և հիմքում հաճախ սրտաձև կամ աղեղնաձև, հազվադեպ՝ մասերի բաժանված։

Ծաղիկները կանոնավոր են, միայն մեկ ցեղում դրանք երկհամաչափ են, ավելի հազվադեպ՝ միասեռ: Պսակը ամբողջական է, խոշոր զանգակաձև կամ ձագարաձև կամ խողովակաձագաձևաձև։ Շատ տեսակների մոտ ընձյուղը պարուրաձև է, երբեմն ծալքավոր կամ թեփուկածածկ, սպիտակ կամ գունավոր, վարդագույն, կապույտ և մանուշակագույն երանգներով: Առէջները հինգն են:

Ծաղկի բանաձևն է[1].

Պտուղը առավել հաճախ գնդաձև է, հազվադեպ՝ տուփիկ՝ մի քանի սերմով։ Որոշ տեսակների պտուղը հատապտղանման է։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատատուկազգիների շատ տեսակներ հայտնի են նաև այգեգործության մեջ։ Ռուսաստանում կա մոտ 22 տեսակ: Որոշ տեսակներում արմատները ունեն են մսալի սննդարար կոներ, այդպիսին է բաթաթը (Ipomoea batatas Lam.), որը Ճապոնիայում, Արևելյան Աֆրիկայում և Բրազիլիայում օգտագործվում է սննդի մեջ։ Այլ հատկանիշներով աչքի են ընկնում պատատուկը (Convolvulus scamonia) և Ipomoea purga-ն, մեքսիկական բույս, որի մսոտ արմատը ունի լուծողական հատկություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Андреева И. И., Родман Л. С. Ботаника. — 3-е, перераб. и доп. — М.: Колос, 2005. — С. 452. — 528 с. — ISBN 5-9532-0114-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Вьюнковые». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)