Մասնակից:ՆուշՏա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմինե Աղայանց (նկարչուհի)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմինե Աղայանց (հուլիսի 23, 1990,Չարենցավան, Հայաստան ), հայ նկարչուհի , նաև ակտիվորեն զբաղում է՝ քանդակագործությամբ, ինտերիերի ձևավորմամբ, դեկորատիվ արվեստով, լուսանկարչությամբ և գրաֆիտիով:

Արմինե Աղայանց

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականին Չարենցավան քաղաքում:Վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել նկարչության նկատմամբ։ 12 տարեկանում սկսել է հաճախել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի արվեստի դասերին։ Այնուհետև սովորել է նկարչուհի Նունե Փիլոյանի արվեստանոցում: 2006 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի նախապատրաստական դասերին, որից հետո 2006թ ին ընդունվել և մագիստրոսի որակավորումով ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան։ ՈԻսման երրորդ տարում (2009թ.) նրան հրավիրում են մասնակցելու ,միջազգային փորձի փոխանակման ծրագիրը Լիմոժում (Ֆրանսիա), դիզայնի և նկարչության ցուցահանդեսին: Ուսման տարիներին մասնակցել է մի շարք ցուցահանդեսների:2010 թվականին խմբակային ցուցահանդես է ունեցել Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում իր գեղանկարի ղեկավար, նշանավոր նկարիչ, Սարո  Գալենցի ղեկավարությամբ։ 2010 թվականին  բակալավրի ավարտական ցուցադրության ժամանակ դիզայներների միության նախագահ Աշոտ Բաղդասարյանի առաջարկով ընդունվում  է Հայաստանի  Դիզայներների Միության անդամ մինչ օրս։ 2011 թվականին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, արժանացել է «Լավագույն թեմատիկ նկար» մրցանակին: 2012 թվականին, Երևանում, մասնակցել է Վեկար ՍՊԸ-ի կողմից կազմակերպած «Երիտասարդ ստեղծագործ շեվրոլե» ցուցահանդես մրցույթին և արժանացել է «Լավագույն միտք» անվանակարգին: 2012 թվականին նա մասնակցել է Վենետիկի Scuola Del Vetro Abate Zanetti  Murano Venezia «Murano» ապակերգործական ճանաչված դպրոցի կողմից կազմակերպված միջազգային ցուցահանդես-մրցույթին,որտեղ մասնակցում էին 300 և ավել մասնակիցներ,լավագույն 30 մասնակիցներից 9 արժանացան ոսկե մեդալների տարբեր անվանակարգերում, որից երկուսի համար, դրանք են` «Լավագույն գրաֆիկական մշակում», «Լավագույն միտք» Արմինենն արժանացավ ոսկե մեդալների [1] [2]: 2013 թվականին Արմինեին առաջարկվում է Արցախի Դրախտիկ գյուղում նախագծել հուշարձան-աղբյուր նվիրված Արցախյան պատերազմի զոհված հերոսների հիշատակին։ Շուրջ վեց ամիս տևած աշխատանքներից հետո նախագիծը հաստատվում է և 2014 թվականի մայիսի 7-ին տեղի է ունենում հուշարձանի բացումը, որտեղ ներկա են լինում Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետը, գյուղապեստը,Ստեփանակերտի քաղաքապետը եւ այլն:2015թվականին Արմինեի երկու լուսանկար մասնակցում է Փարիզի Լուվր թանգարանի ցուցասրահում մեծ ցուցահանդեսի, որից հետո նրա լուսանկարը ընդգրկվում և տպագրվում է երկու գրքերում ՝ «Sky Collection», «Animal Collection» և լուսաբանվում է մի շարք երկրներում [3] ։ 2017 թվականին Արմինեն մասնակցում է նշանավոր  Արտ Էքսպո Նյու Յորք 2017 ին ու ներկայացնում է 14 նկար՝ տարբեր ոճերի, չափսերի։ Նյու Յորք Արտ Էքսպոյին մասնակցում են աշխարհահռչակ նկարիչներ, (որոնց թվում են ՝ Andy Warhol, Peter Max, Robert Rauschenberg…) արտ դիլերներ, արվեստաբաններ, կրիտիկներ: Սա մեծ նվաճում է լինում Արմինեի համար։ Նյու Յորքից հետո Redwood Media Group-ը հրավիրում է Արմինեին մասնակցելու Սան Դիեգոյում կայանալիք ցուցահանդեսին և Արմինեն ընդգրկվում է ,մշտական արտիստների ցանկում, այս կազմակերպության կողմից կազմակերպվող ցուցահանդեսներին՝ Նյու Յորքում, Սան Դիոգոյում, Լաս Վեգասում և Մայամիում։ 2018թ-ի հոկտեմբերին Աղայանցը անհատական բարեգործական ցուցահանդես է անցկացրել Երևանի Royal Classic House-ում, «Իմ հոգու ներկապնակը» խորագրով,որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը , ՀՀ մշակույթի նախարար՝ Լիլիթ Մակունցը [4] [5]:Նկարների վաճառքի ամբողջ հասույթը տրամադրվել է «Իմ քայլը» հիմնադրամին [6]: 2018 թվականին Արմինեն մասնակցում է Փարիզում Զերվաս Արտ-ի ՅՈՒՆԵՍԿՈ-ի կազմակերպած միջազգային սիմպոզիում մրցույթին:  Տասը օր ամենօրյա  աշխատանքից հետո լինում է ցուցահանդես և մրցանակաբաշխություն Փարիզում, որտեղ Արմինեն ստանում է ոսկե մեդալ և արձան ՅՈՒՆԵՍԿՈ-ի Զերվաս Արտ Աչաիայի կողմից [7] ։ 2019 թվականին կայացավ Լեհաստանի Հանրապետության անկախության և Հայաստանի անկախության 100 ամյակին նվիրված ցուցհանդես մրցույթ Լեհաստանի դեսպանատան և Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի կողմից, որտեղ Արմինեն արժանանում է «Գեղարվեստական լավագույն մշակում» անվանակարգում հաղթող։

Արմինեի ամենաուշագրավ աշխատանքը՝ «Անքնություն» (Insomnia) վերնագրով, եռապատիկ արվեստի գործն է՝ ակրիլ կտավի վրա եւ ոսկե փոշի, որը վաճառվել է128,000 դոլարով [8] [9]:

Նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզում, Իտալիայում, Վենետիկում, Նյու Յորքում, Սան Դիեգոյում, Լատվիայում և այլ:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010թ., 2 խմբակային ցուցահանդես Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում:
  • 2010թ., Հայաստանի դիզայներների միությանում խմբակային ցուցահանդես:
  • 2011թ.,բարեգործական ցուցահանդես Նարեկացի արվեստի կենտրոն:
  • 2011թ., Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդես :Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացել է «Լավագույն թեմատիկ նկարը» մրցանակին:
  • 2012թ.,Վեկար ՍՊԸ-ի կողմից կազմակերպած «Երիտասարդ ստեղծագործ շևրոլե» ցուցահանդես: Արժանացել է «Լավագույն միտք» անվանակարգին:
  • 2012թ., Վենետիկ «Murano» ապակերգործական ընկերության կողմից կազմակերպված միջազգային ցուցահանդես:
  • 2015թ.,«Մի կտոր կրակ» Հայաստանի նկարիչների միություն:
  • 2015թ., Փարիզ, Լուվրի թանգարանում անցկացված ֆոտոցուցահանդես:
  • 2017թ., Նյու Յորք, New York Art Expo-ի ցուցահանդես[10]:
  • 2017թ., Նյու Յորք, Art San Diego ցուցահանդես:
  • 2018թ., Փարիզ, World Federation of Zervas Art Clubs [11]  և Club for UNESCO of Achaia-ի կողմից կազմակերպված սիմպոզիում-մրցույթ ցուցահանդես։Արժանացել է ոսկե մեդալի:
  • 2019թ.,Լեհաստանի դեսպանատան և Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի համագործակցությամբ «Ինքնություն և Սեր» ցուցահանդես, որտեղ հաղթող է ճանաչվել «Լավագույն գեղարվեստական մշակում» անվանակարգում

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011թ. - «Լավագույն թեմատիկ նկար» Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից  ցուցահանդես մրցույթ
  • 2012 թ. - «Լավագույն միտք» ,  Վեկար ՍՊԸ-ի կողմից կազմակերպած «Երիտասարդ ստեղծագործ շեվրոլե» ցուցահանդես մրցույթ
  • 2012 թ.-  «Լավագույն գրաֆիկական մշակում», «Լավագույն միտք» , Վենետիկի Scuola Del Vetro Abate Zanetti  Murano Venezia դպրոցի կողմից կացմակերպված միջազգային ցուցահանդես մրցույթ
  • 2018թ.- ոսկե մեդալ և արձան, Ջերվաս Արտի և ՅՈՒՆԵՍԿՈԻ կացմակերպված միջազգային ցուցահանդես մրցույթ
  • 2019թ.- «Գեղարվեստական լավագույն մշակում» Լեհաստանի դեսպանատան և Գեղարվեստի ակադեմիայի կողմից կազմխկերպված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. TV, ATTIVA (2012-09-04), Premio Murano 2012: premiazioni
  2. «Premio Murano 2012 - Armine Aghayants - maestro Matteo Seguso». Pinterest (անգլերեն).
  3. «The Animal Collection by SeeMe - Issuu». issuu.com (անգլերեն). 2015-07-26.
  4. «ԻՄ ՀՈԳՈՒ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ». nuaca.am.
  5. «ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆԵՐԿՎԱԾ ՀՈԳՈՒ ԳՈՒՅՆԵՐՈՎ». nuaca.am.
  6. «Արմինե Աղայանցի կտավերի վաճառքից ստացված գումարը կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին». armenpress.am.
  7. «ARMINE AGHAYANTS -» (ամերիկյան անգլերեն).
  8. «ARTARMINE | "Insomnia"». www.artarmine.com.
  9. «Armine Aghayants - Anonymous Bidder Buys 'Insomnia' for $128,000». EIN Presswire (ամերիկյան անգլերեն). 2023-04-01.
  10. «Artexpo New York | New York's Largest Fine Art Trade Fair» (ամերիկյան անգլերեն).
  11. «Zervas Art» (ամերիկյան անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արմինե Աղայանցն իր արվեստով գրավում է աշխարհը»
  2. «Հայազգի գեղանկարչուհի Արմինե Աղայանցի արվեստը՝ միջազգային հարթակներում (լուսանկարներ)»
  3. «Նկարի՛ր այն, ինչը հոգեհարազատ է, անգամ եթե ուրիշները դա չեն հասկանում. Արմինե Աղայանց»
  4. «Արվեստը պետք է ժողովրդի մակարդակից վեր լինի, իսկ այն վեր է բարձրացնում մասնագիտական ազնվությունը. նկարիչ Արմինե Աղայանց»
  5. «Դիմանկար»
  6. «ARTARMINE | Home»