Jump to content

Մասնակից:ԼևոնԱ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարտին Արմենակի Գևորգյանը ծնվել է 1934 թվականին, Ծալկայի Դարագյուղում: Հասակակից-բախտակիցների պես նա դպրոց է գնացել,ավարտել միջնակարգը և երազել Երևանի բուհերց մեկում սովորելու մասին: Սակայն անողոք հանգամանքներն սպիպել են մոռանալ երազանքը և ձեռքն առնել որմնադրի մուրճը: Տասնյակ տարիներ հայերենի և հարևան գյուղերում պատ է շարել,տներ կառուցել`շրջանում ձեռք բերելով հմուտ վարպետի համբավ: Նրան են վստահել շատ ու շստ կարևոր կառույցներ, մասնավորապես գուսան Հավասուն նվիրված ամենամյա հանդիիսությունների բեմահարթակի կառուցումը: Կառուցել է` գրի ու գրականության սերը սրտում: Հոգնած տուն են եկել և շարունակել կիսատ թողած գրքի ընթերցանությանը: Հոգում կուտակված զգացմունքներն ու հույզերը, փոթորկուն մտքերն ու խոհերը հանգիստ չեն տվել:Եվ նա ձեռքն է առել գրիչը: Գրել է պարզ, անբռնազբոս ու հոգու խորքից: Գրել է սրտում կուտակվածի մասին, որը, ինչ խոսք, հարազատ ու հասկանալի է գեղեցիկն ու կատարյալը, բարին ու արդարը գնահատող ամեն մի մարդու: Եվ տեսեի են նրան ու գնահատել գրելու շնորհքը: Տարբեր տարիների «Սովետական Վրաստան», «Սուվետական Հայաստան», «Պիններ կանչ» պարբերականներում ևվիրահայ գրողների «Կամուրջ» ալմանախում տպագրվել են նրա գործերը: Առանձին գրքերով լույս են տեսել հարազատ ժողովրդին ու հայրենիքին, սիրուն ու պատանությանը, չարին ու բարուն: Այժմ էլ իր վաստակաշատ ու պատկառելի հոբեի հոբեիյանին`80-ամյակին մոտեցող Մարտին Գևորյանը շարունակում է գրել: Երիտասարդական ավյունով բաբաղուղ նրա սիրտը դարձյալ լցված էր նվիրական իղձերով, խոհերով ու հույսերով: