Մանյակիի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանյակիի ճակատամարտ
Թվական1825 թվական, հունիսի 1
Մասն էՀունական ազգային-ազատագրական հեղափոխություն (1821-1829)
ՎայրՀունաստան Մանյակի, Հունաստան
ԱրդյունքԵգիպտացիների հաղթանակ
Հակառակորդներ
Հունաստան Հույն ապստամբներՕսմանյան կայսրություն Օսմանյան Եգիպտոս
Հրամանատարներ
Հունաստան ՊապաֆլեսասՕսմանյան կայսրություն Իբրահիմ փաշա
Կողմերի ուժեր
10006000
Ռազմական կորուստներ
800անհայտ
Ընդհանուր կորուստներ

Մանյակիի ճակատամարտ, Հունաստանի ազատագրական պայքարի դրվագներից մեկը։ Տեղի է ունեցել 1825 թվականի հունիսի 1-ին, եգիպտական զորքերի և հույն ապստամբների միջև։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1821-ից 1824 թվականներին Օսմանյան կայսրությունն անհաջող փորձեր էր անում ճնշելու հունական հեղափոխությունը։ 1824 թվականին թուրքական սուլթանը ստիպված էր օգնություն խնդրել իր վասալ Մուհամմադ Ալիին՝ Եգիպտոսի կառավարչին։ Մոհամեդ Ալին տրամադրեց զորք և նավատորմ, կազմված եվրոպացիներից՝ հիմնականում նապոլեոնյան սպաներից։ Արշավանքի գլխավորումը հանձնվեց Իբրահիմ մամլյուքին՝ Մուհամմադ Ալիի հոգեզավակին, ով թուրքերի կողմից առևանգվել էր քրիստոնեաներից, իսկ ուրիշ տվյալներով՝ նա Մոհամմադ Ալիի քրիստոնյա կնոջից ունեցած որդին էր[1]։

Իբրահիմի նավատորմը սկզբում օգնեց թուրքերին ճնշել Կրետեի հույների ապստամբությունը, իսկ հետագայում՝ 1824 թվականի մայիսի 27-ից 29-ին, ավերում են Կասոս կղզին։ 1825 թվականի փետրվարի 12-ին, Իբրահիմը, օգտվելով հույների երկպառակումներից, անխափան կերպով ափ ելավ Մետոնիում, իսկ փետրվարի 18-ին վերացրեց Կորոնի ամրոցի պաշարումը։

Դրանից հետո Իբրահիմը ուղղվեց դեպի Պիլոս քաղաքը։ Ապրիլի 7-ին ապստամբները փորձեցին կանգնեցնել թուրք-եգիպտացիներին Կրեմիդիի մոտ, սակայն պարտություն կրեցին։ Իբահիմը պաշարեց Պիլոսի ամրոցները (Պալյոկաստրին և Նյոկաստրոն) և ապրիլի 26-ի մարտում գրավեց Սֆակտերիու կղզին։ Ապրիլի 30-ին ապստամբները հանձնեցին Պալյոկաստրո ամրոցը, իսկ մայիսի 6-ին՝ Նյոկաստրոն։ Իբրահիմը գրավեց Պիլոսի ամրոցները, ամրացավ Պելոպոնեսի հարավ-արևմուտքում և պատրաստվեց արշավանքի դեպի թերակղզու կենտրոն՝ Տրիպոլի, որպեսզի հեղափոխությանը հասցնի վերջին (ինչպես ինքն էր կարծում) ու մահացու հարվածը։

Պապաֆլեսաս[խմբագրել | խմբագրել կոդը]

ում]]

Գրիգորիս Դիկեոսը՝ նույն ինքը Ֆլեսասը (վայրի և ցնորամիտ մի հոգևորական), հունական հեղափոխության ամենանշանավոր ու ամենազարմանալի գործիչներից մեկն է։ Նրա փարաջան չէր համապատասխանում իր բնավորությանը, կենսակերպին և հեղափոխական ոգուն։

Նա համադրում էր իր մեջ և՛ Աստծուն, և՛ սատանային[2]։

Ֆիլիկի Էտերիայի սրբադասումից հետո նա դառնում է Ֆլեսասի առաքյալը։ Նրա դերը 1821 թվականի սկզբի Պելոպոնես թերակղզու ապստամբության գործում դժվար է գնահատել։ Նա, միանշանակորեն, մտնում է հունական հեղափոխության լավագույն յոթ գործիչների մեջ, իսկ ապագայում, նաև Ալեքսանդր Իպսիլանտիի ներկայացուցիչը թերակղզում։

Ինչպես ծայրահեղությունների մարդ՝ 1825 թվականին, նա, արդեն որպես ռազմական նախարար, զբաղվում է հունական պառակտման գործերով։ Բայց վարչապետ Կունտուրիոտիի և քարտուղար Ալեքսանդր Մավրոկորդատոսի հետ ունեցած տարակարծության հետևանքով, ովքեր ցանկանում էին իրագործել մի ուտոպիական ծրագիր օտարազգիներից վարձկան զորքեր ստեղծելու մասին, Պելոպոնեսի հարավ-արևմուտքում տեղի ունեցած դեպքերից հետո Պապաֆլեսասը հեղափոխության գլխավերևում կախված վտանգ նկատեց և, վիճելով վարչապետի հետ, կրկին դարձավ հեղափոխական։

Թողնելով արդեն կոռուպացված, ժամանակավոր մայրաքաղաք Նաֆպլիոնը, Պապաֆլեսասը գնաց դեպի թերակղզու խորքերը, որպեսզի ժողովրդին մարտի կոչի Իբրահիմի դեմ։ Միաժամանակ, նա խնդրեց կառավարությանը չհետապնդել այնպիսի զորականների, ինչպիսին էր Նիկիտաս Ստամատելոպուլոսը, և ազատել քաղաքական հակառակորդներին, որորնց թվում էր Թեոդորոս Կոլոկոտրոնին։

Մեկնումից առաջ նա հանդիպեց ֆրանսիացի գեներալ դե Ռոսի հետ, ով ժամանել էր գաղտնի հանձնարարությամբ, որպեսզի համոզի հույներին, որ նրանք պահանջեն իրենց համար թագավորի՝ ի դեմս դուքս Նեմուրին։ Պապաֆլեսասը կտրականապես դեմ էր օտարազգի թագավոր ուենալու գաղափարին, սակայն նրան ուղեկցում էր գեներալի անանուն օգնականը․ ում բաժին էր ընկած հերոսաբար զոհվել Պապաֆլեսասի հետ միասին։

Անմահության ճանապարհին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոլիի ճանապարհին նա հասցրեց զրոյից կազմավորել իր զորամիավորման կորիզը։ Նրան միացան ցածրաստիճան զրավարներ, որոնց մեջ էր նաև իր զարմիկ Դմիտրի Ֆլեսասը։ Բայց իր եղբայրև Նիկիտայից հասավ մի նամակ, որում կայն մի շարք խորհուրդներ։ Պապաֆլեսասի պատասխանը․

Նիկիտա․․․ ես ձեզ գրում եմ, որպեսզի դուք արագացնեք ձեր ժամանումը, իսկ դուք ինձ անհեթեթություններ եք գրում։ Նիկիտա, սա իմ առաջին ու վերջին նամակն է քեզ։ Պահպանիր այն, հաճախ կարդա, հիշիր ինձ և լաց եղիր։

Նամակից պարզ է դառնում, որ Պապաֆլեսասը գիտակցորեն մահվան ընդառաջ է գնում։ Պապաֆլեսասը չսպասեց հավելյալ ուժերի ժամանմանը, և հենց իմացավ, որ Իբրահիմը հասել է Նավարինո, գնաց նրան ընդառաջ։

Լեոնիդյան ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքելով իր շուրջ մոտ 2000 ապստամբների՝ Պապաֆլեսասը մայիսի 19-ին դիրքեր գրավեց Մանյակի գյուղի մոտ՝ բլրի լանջին։ Դիրքերը նրանց ոչ մի մարտավարական առավելություն չէին տալիս հույներին։ Պապաֆլեսասը ուղղակի կանգնեց Իբրահիմի ճանապարհին, ինչպես ինքն է ասում․«ես այստեղ եմ և քեզանից չեմ վախենում»։ Մայիսի 20-ին՝ առավոտյան, ապստամբները սկսեցին զինել երեք բաստիոն (ամրոց)։

  • Առաջինը՝ ամենահյուսիսայինը, զբաղեցրեց Պապաֆլեսասը
  • Երկրորդը՝ իր զարմիկ Դմիդրիս Ֆլեսասը
  • Երրորդը՝ ամենահարավայինը, զբաղեցրեց Վոիդիս Պյերոսը իր մանիտներով։

Իբրահիմի զորքերը տեղ հասան 3 ժամ անց։ Միացած մյուս ապստամբները և գյուղացիները Իբրահիմի զորքերի ժամանումից հետո սկսեցին ցրված փախուստի դիմել[3]։

Հաշվարկը ցույց տվեց, որ Պապաֆլեսասի տրամադրության տակ կա հազարից քիչ ապստամբ։ Պապաֆլեսասը պահեց մի ջոկատ, բայց միանգամից դրա վերջանալուց հետո զորահրամանատարները ուղարկեցին նրա տեղը ուղարկեցին Կեֆալասին, ում ոչ ոք չէր կարող նախատել վախկոտության մեջ, համոզեց Պապաֆլեսասին պոռթկալ։ Պատասխանը եղավ․

Մենք հաղթում ենք, բայց, եթե, Աստված մի արասցե, մենք պարտվենք, ապա դա կլինի հակառակորդի ահռելի ուժերի հետևանքով, և պատմությունը այս մարտը կանվանի Լեոնիդյան ճակատամարտ

Այս արտահայտությունը խոսում է այն մասին, որ Պապաֆլեսասը արդեն որոշում էր ընդունել հետևելու այն ավանդույթին, որը սկսել էր սպարտացի արքա Լեոնիդաս I-ը, և արդեն չորս տարի առաջ՝ 1821-ին, շարունակել էին Աֆանասիոս Կարպենիսիոտիսը և Աֆանասի Դյակը։ Դրանից հետո, լսելով Պապաֆլեսասի վերաբերմունքը նախնիների նկատմամբ, մանիատ Վոիդիսը ասաց․

Ամեն մեկս գնացինք մեր բաստիոնը, իսկ եթե ինչ-որ մեկը ողջ մնա, ուղղակի կլսի իր կնոջ լացը։
- Այսպես նա ոգևորեց իր մարտիկներին

Մարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմ փաշա

Դեռ ապստամբները չէին հասցրել ցրվել իրենց բաստիոններով, երբ Իբրահիմը սկսեց իր հարձակումը։ Պապաֆլեսասը հագավ իր անտիկ շրջանի սաղավարտը և սկսեց մարտը։ Եգիպտացիները իրենց հարձակումը շարունակեցին 4 ժամ անընդմեջ, սակայն անհաջող։ Կեսօրին շեփորահարները նվագեցին արձակումը, և եգիպտացիները հացի նստեցին։ Կատարվեց ևս մեկ անհաջող փորձ, որպեսզի Պապաֆլեսասին համոզեն հանձնվել։

Կեսօրից հետո եգիպտացիները ևս եկու անգամ հարձակվեցին հույների դիրքերի վրա, բայց հետ մղվեցին։ Վերջապես Իբրահիմը իր ողջ ուժերը կնտրոնացրեց Պապաֆլեսասի բաստիոնի վրա։ Նրա զարմիկը՝ Դիմիտրիսը, թողեց իր բաստիոնը և օգնության անցավ իր հորեղբորը, սակայն Պապաֆլեսասը նրան ետ ուղարկեց։ Բայց այդ պահին երկրորդ բաստիոնում ընթանում էր ձեռնամարտ։ Այդ եռամարտում էլ զոհվում է Դիմիտրիս Ֆլեսասը։

Պապաֆլեսասի բաստիոնը լցվեց կարմիր եգիպտական համազգեստներով։ Պապաֆլեսասի դրոշակիրը՝ քիոսյան կոտորածից փրկված Դիմիտրիսը, պատռում է դրոշի կտորը, թաքցնում այն իր կրծքի վրա, հանում է դրոշակաձողի վրայի խաչը և իր ձեռքում դաշույն դարձրած, հարձակվում եգիտական շարքերիի վրա[4]։ Վերջինն ընկավ Վոիդիսի բաստիոնը։ Պաշտպաններից վերջինները ճեղքման նետվեցին չոր անկողնով, բայց նրանց ճամփան փակեց եգիպտական հետևակը։ Քչերին միայն հաջողվեց փախչել, իսկ մյուսները զոհվեցին։

Մարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրք-եգիպտացիները անցան մահացածների ականջների կտրմանը, որպեսզի Իբրահիմից «բաքշիշ» (հավելավճար) ստանան։ Աղոթքից հետո Իբրահիմը գնաց Պապաֆլեսասի բաստիոնը։ Նրա հրամանով գտնվեց Պապաֆլլեսասի գլխատված դիակը։ Նրա հետ միասին ընկած էր նաև ֆրանսիացի գեներալի օգնականի դիակը։ Հետո նաև գտնվեց Պապաֆլեսասի գլուխը։ Իբրահիմի հրամանով նրա գլուխը լվացին և միացրեցին մարմնին՝ կպցնելով ձողով։

Իբրահիմը դարձավ իր հրամանատարներին և ասաց․

Սա իսկապես ունակ և տղամարդկային մի մարդ էր։ Նա մեզ կարող էր ավելի օգուտ տալ, եթե մենք կարողանայինք նրան գերի վերցնել[4]։

Հետագայում այդ տեսարանը ժողովրդի մոտ զարգացել է այնպիսի մանրամասնություններով, ինչպիսին է Իբրահիմի՝ Պապաֆլեսասի ճակատը համբուրելը, որպես հարգանքի նշան և արտահայտությամբ, որ «եթե հույների մեջ շատ կան այսպիսի մարդիկ, ապա մե երբեք չի հաջողվի նրանց հաղթել»։ Բայց մնացած մանրամասները չեն պահպանվել, որոնց ներկա են եղել Իբրահիմի ֆրանսիացի զինվորները։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանյակին մտավ հույն ժողովրդի Լեոնիդյան ճակատամարտերի թվում և բարձրացրեց նրանց մարտական ոգին[5]։ Իբրահիմի դեմ ծավալված հերթական պատերազմը գլխավորեց բանտից նոր դուրս ելած Թեոդորոս Կոլոկոտրոնիսը։ Այդ ճակատամարտում զոհվածների ոսկորները պահվում են Սուրբ Անաստասիասի ժամատանը, Մանյակիի մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The New monthly magazine
  2. Դմիտրիս Ֆոտիդիաս, Պատմություն, հատոր 21, էջ 10
  3. Ֆոտակոս (հուն․՝ Φωτάκος,έ.ά.,σ.476)
  4. 4,0 4,1 Ֆոտակոս (հուն․՝ Φωτάκος,έ.ά.,σ.481)
  5. Phillips, p. 179. «The exploit of Dikaios revived the drooping courage of the Greeks; and when Kolokotrones, raised from his prison to the supreme command, took the field, he made his dispositions with a certain confidence.»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Finlay, George. History of the Greek Revolution. Blackwood and Sons, 1861 (Harvard University).
  • Phillips, Walter Alison. The War of Greek Independence, 1821 to 1833. Smith, Elder and Company, 1897 (University of Michigan).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]