Մանկական խաղեր (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական խաղեր
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1560[2]
բարձրություն118 սանտիմետր[2]
լայնություն161 սանտիմետր[2]
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[1]
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[2]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/02/04games.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/02/02games.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/02/07games.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/02/09games.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/02/13games.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/02/15games.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/02/22games.html կայք
Ծանոթագրություններ
 Children's Games by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում

Մանկական խաղեր կամ Երեխաների խաղը (հոլ.՝ Kinderspelen), հոլանդացի գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի կտավը, որը ներկայացնում է տարբեր խաղեր խաղացող ավելի քան 200 երեխա։ Գտնվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեյգելը կտավը ստեղծել է 1560 թվականին։ Սյուժետային առումով այն շատ մոտ է նկարչի «Ասացվածքներ», «Բարեկենդանի ու պասի պայքարը» կտավներին, որոնք ստեղծվել էին մեկ տարի առաջ։ Նրանց միավորում է գույների հարստությունը, բազմաթիվ կերպարների առկայությունը, մանրամասնություններ պատկերելու ձգտումը[3]։

Ն. Ա. Չեգոդաևա-Գերշենզոնը նշել է, որ բոլոր երեք աշխատանքներն ունեն դիդակտիկ բնույթ, որոնց հիմքը կազմում է «մարդու գոյության անմտությունը գլխիվայր շրջված աշխարհում»[4]։

Սանդրա Հինդմանը նշել է, որ մանուկների խաղեր պատկերելու ավանդույթը գոյություն է ունեցել Բրեյգելից առաջ` 15-րդ դարում։ Այդ թեման հաճախ է դրսևորվել օրացույցների, ժամագրքերի էջերում (որոշակի խաղեր կապվել են որոշակի ամիսների հետ)[5]։ Միանգամայն հնարավոր է, որ Բրեյգելը ծանոթ է եղել նման նկարազարդումների, սակայն նրա պատկերած խաղերի տեսանկյունն ավելի մեծ է և ունի խորհրդանշական այլ համակարգ։

Սյուժե և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված է քաղաքային հրապարակը։ Աջ կողմի խորքում երևում է փողոցը, ձախում` բնապատկերի մի մաս` ծառեր, մարգագետին, փոքր գետակ։ Ամենուր երևում են խաղով տարված երեխաների խմբեր։ Հետաքրքիր է, որ տարբեր հեղինակներ երեխաների տարբեր քանակություն են նշում` ավելի քան 230[6][7], ավելի քան 250[8][9]։ Ժան-Պիեռ Բանդեն Բրանդենը իր «Les Jeux d’enfants de Pierre Bruegel» աշխատությունում ավելի կոնկրետ թվեր է նշում` 168 տղա և 78 աղջիկ[10]։ Շատ են տարակարծությունները նաև խաղերի թվի առումով` 83[7], 86[11], 90[12]:

Նկարում զանգվածային տեսարանի մասնակիցները միավորված չեն ոչ մի ընդհանուր գործողությամբ. նրանք մասնատված են իրար կապված փոքր խմբերի[13]։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Բրեյգելի կերպարներում մանկական քիչ բան կա. նրանք ավելի շուտ պատկերված են որպես փոքրիկ մեծեր։ Մանկության իդեալականացումը այնքան էլ տարածված չէր Բրեյգելի ժամանակ. մանկությունը միայն հասուն կյանքին պատրաստվելու փուլ էր, և երեխաներին էլ վերաբերվում էին հենց այդ տեսանկյունից[14]։ Երեխաների դեմքերը զուրկ են անհատականության դրսևորումներից և թվում են պարզունակ և փոքր-ինչ հիմար[13]։ Ոչ մի եչեխա չի ժպտում, նրանց հայացքները լուրջ են և կենտրոնացված[15]։

Քանի որ երեխաները պատկերված են մեզ համար անսովոր այդպիսի կերպով, դժվար է ասել` կան նկարում մեծահասակներ։ Շատ հետազոտողներ նշում են, որ Բրեյգելը պատկերել է բացառապես մանկական աշխարհ, մյուսներն էլ առաջ են քաշում այն տեսակետը, որ նկարում պատկերված են նաև մեծահասակներ (Վանդեն Բրանդենի կարծիքով` 2[16], Էմի Օրոկի կարծիքով` 6[17]):

Կտավի առանձնահատկություններից է նաև անսովոր բարձր հորիզոնը, որը դիտողի հայացքն ուղղվում է խորությամբ աջ[3][14]։

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ հավանական է, որ Բրեյգելի հանձնարարությունը մանկական խաղերի ինքնատիպ վիզուալ հանրագիտարան ստեղծելն էր։ Բոլոր տեսանկյուններից կտավը իրենից այլաբանություն է ներկայացնում։

Գոյություն ունի ենթադրություն, որ «Մանակական խաղերը» պետք է դառնար մի շրջանի մաս, որ մտածված է որպես մարդու չորս հասակներ[18]։ Դրանով է բացատրվում նաև նկարում մեծահասակների բացակայությունը։ Սակայն եթե դա այդպես է, ապա այդ շարքի մնացած նկարները կա'մ չեն ստեղծվել, կա'մ չեն պահպանվել։

Նաև հնարավոր է, որ նկարն իրենից ներկայացնում է աշխարհի խելագարության թեմայի ևս մեկ մարմնացում։ Այդ պարագայում խաղացող երեխաները մարմնավորում են ամբողջ մարդկությունը` զուրկ բանականությունից և դատարկ հետաքրքրություններով։

Նշվում է նաև այն տարբերակը, որի ամբողջ պատկերը մեր աշխարհն է աստծու աչքերով, որի համար բոլոր մարդիկ ոչ ավելին են, քան խելագար երեխաներ[19]։

Քաղաքը, որի փողոցներում խաղում են երեխաները, պարունակում է 15-րդ դարի տիպիկ ֆլամանդական կամ հորինված, ֆանտաստիկ քաղաքի տարրեր։ Եթե ուշադրություն դարձնենք այն փաստին, որ նկարի պատկերման ժամանակ Բրեյգելն ապրում էր Անտվերպենում, ապա կարելի է նշել նաև, որ Անտվերպենում այդ ժամանակ կային մոտ 200 դպրոցներ և որ քաղաքը կարևոր կենտրոն էր կրթության և գիտության համամր։ Դրա համար էլ բացառված չէ, որ Բրեյգելն իր աշխատանքում արտահայտել է իր ժամանակների մարդասիրական միտումները և ուսուցչական գաղափարները, և որ նկարը պետք է մեկնաբանել ոչ թե քրիստոնեական բարոյախոսությամբ, այլ հակառակը` վերածննդի մարդասիրության ոգով։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված բոլոր խաղերը իսկապես գոյություն են ունեցել Բրեյգելի ժամանակ։ Ֆրանսիացի հետազոտող Մարի Սեգարան բաժանում է այն 6 հիմնական խմբերի` խաղ-նմանակումներ, որոնցում երեխաները կրկնօրինակում են մեծերի գործողությունները, շարժողական և ուժային, տարբեր դրություններով խաղեր` տարբեր հնչողությամբ առարկաներով, սկատոլոգիական, անհատական (այդ թվում` ստեղծագործական)։ Հետազոտողները նշում են, որ Բրեյգելը զարմանալիորեն ճշգրիտ կերպով է դինամիկա և մանրամասնություններ հաղորդել յուրաքանչյուր խաղի, նրա նկարը կարող է հանդիսանալ էթնոգրաֆիկ հետազոտությունների համար առարկա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/111680
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.khm.at/objektdb/detail/321/
  3. 3,0 3,1 Львов, 1998, էջ 181, 187
  4. Чегодаева-Гершензон, 1983, էջ 164
  5. Hindman, 1981, էջ 455
  6. Krall & Neuffer-Hoffmann, էջ 8
  7. 7,0 7,1 Narim Bender Bruegel the Elder: 165 Paintings and Drawings. — 2015. — ISBN 6050374279
  8. Хаген, 2009, էջ 32
  9. Питер Брейгель Старший. Серия «Великие художники», Т. 49. — С.10
  10. Vanden Branden, 1982, էջ 503
  11. Cegarra, 2000, էջ 121
  12. Hindman, 1981, էջ 447
  13. 13,0 13,1 Чегодаева-Гершензон, 1983, էջ 180
  14. 14,0 14,1 Хаген, 2009, էջ 31
  15. Львов, 1998, էջ 185-186
  16. Vanden Branden, 1982, էջ 499
  17. Orrock, 2012
  18. Г. Мартин Брейгель. — М.: Искусство, 1991.
  19. A. Shinn, M. Dimmock, A. Hadfield The Ashgate Research Companion to Popular Culture in Early Modern England. — Ashgate Publishing, 2014. — С. 222. — 396 с. — ISBN 1472405781

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rotraut Krall & Ilona Neuffer-Hoffmann. «Das Kind und sein Alltag im Wandel der Jahrhunderte» (PDF) (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.