Բաբելոնի աշտարակը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբելոնի աշտարակը
De Toren van Babel
Pieter Bruegel the Elder - The Tower of Babel (Vienna) - Google Art Project - edited.jpg
Պիտեր Բրեյգել Ավագ, 1563
յուղաներկ տախտակի վրա
114 × 155 սմ
Արվեստի պատմության թանգարան (Վիեննա)

Բաբելոնի աշտարակը, ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 1563 թվականի նկարն է։ Հայտնի են նրա վրձնին պատկանող առնվազն երկու նկար այս սյուժեով։

Ստեղծագործության նկարագիրը[խմբագրել]

Նկարի հիմքում Հին կտակարանից Մովսեսի առաջին գրքի Բաբելոնյան աշտարակաշինության պատմությունն է, որը մարդիկ որոշել էին կառուցել երկինք հասնելու համար։ Հակադրվելով մարդկային հպարտությանը, Աստված խառնեց նրանց լեզուները, այնպես, որ նրանք այլևս իրար չհասկանալով, ցրվեցին ողջ աշխարհով մեկ և աշտարակի շինարարությունը մնաց անավարտ։ Այս պատմության իմաստն այն է, որ ամեն երկրային ցանկություն սին է և անիմաստ է մահկանացուների՝ Աստծո հետ համեմատվելու ցանկությունը։

Բաբելոնի աշտարակը (Վիեննա)[խմբագրել]

Բրեյգելի Բաբելոնի աշտարակը պատկերում է ավետարանում նկարագրված խոշոր շինարարությունը, բազմաթիվ մարդկանցով և շինարարական սարքավորումներով։

Հռոմի Կոլիզեյը

Հայտնի է, որ Բրեյգելը 1553 թվականին այցելել է Հռոմ։ «Բաբելոնյան աշտարակում» հեշտությամբ ճանաչվում են Կոլիզեյի ուրվագծերը, տիպիկ Հռոմեական ճարտարապետությանը առանձնահատուկ դուրս ցցված սյուներով, հորիզոնական հարթակներով և կրկնակի կամարներով։ Աշտարակի յոթ հարկերը արդեն կառուցված են և ութերորդն է բարձրացվում։ Աշտարակը շրջապատված է շինարարական հեծաններով, աստիճաններով և ամբարձիչներով։ Աշտարակի ստորոտում նավահանգստով քաղաք է։ Տարածքը հիշեցնում է Նիդեռլանդները։

Բազմաթիվ մարդիկ շատ փոքր են և մրջյուններ են հիշեցնում։ Չափերով առանձնանում են Բաբելոնի առասպելական գրավող Նեմրութի և նրա շքախումբը։

Ըստ Բրեյգելի շինությունը քանդվելու է ոչ թե լեզվային անջրպետի պատճառով, այլ շինարարական թերությունների։ Առաջին հայացքից շինությունը բավականին ամուր է, բայց ուշադիր զննման արդյունքում պարզվում է, որ ամեն ինչ սարքված է շատ անորակ, ցածր հարկերը չեն վերջացված և արդեն քանդվում են։ Աշտարակը թեքված է քաղաքի կողմը։

Բաբելոնի աշտարակը (Ռոտերդամ)[խմբագրել]

Բաբելոնի աշտարակը
De Toren van Babel
Bruegel d. Ä., Pieter - Tower of Babel - Museum Boijmans Van Beuningen Rotterdam.jpg
Պիտեր Բրեյգել Ավագ, 1563
յուղաներկ տախտակի վրա
60 × 74.5 սմ
Բոյմանս վան Բյոնինգենի թանգարան

Ենթադրվում է, որ նույն 1563 թվականին է նկարվել Ռոտերդամի Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանում գտնվող , այսպես կոչված՝ «Փոքր Բաբելոնի աշտարակը»։ Այս նկարում շինարարությունը կանգնեցված է, մարդիկ ընդհանրապես չեն երևում։ Երփնագիրը մուգ տոներով է և բավականին մռայլ է դիտվում։

Երրորդ տարբերակը[խմբագրել]

Նկարի երրորդ ավելի փոքր տարբերակը գտնվում է Դրեզդենի պատկերասրահում։ Ամենայն հավանականությամբ Բրեյգելը նկարել է էլի տարբերակներ, որոնք մինչ մեր օրերը չեն հասել։ Օրինակ՝ անտվերպենյան վաճառական Նիկլաէս Յոնգհեպիգի երաշխավորագրերից մեկում հիշատակվում է ևս մեկ «Բաբելոնի աշտարակի» տարբերակ, որը թվագրված է եղել 1565 թվականով։

Դրվագներ նկարից[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]