Որսորդները ձյան վրա
| Որսորդները ձյան վրա |
| Jagers in de Sneeuw |
| Պիտեր Բրեյգել Ավագ, 1565 |
| յուղաներկ տախտակի վրա |
| 117 × 162 սմ |
| Վիենայի արվեստի պատմության թանգարան |
Որսորդները ձյան վրա (հոլ.՝ Jagers in de Sneeuw), ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 1565 թվականի գեղանկարն է։ Նկարված է յուղաներկով փայտի վրա։ Նկարչի «Տասներկու ամիսներ» շարքից պահպանված վեց ստեղծագործություններից մեկն է։ Այժմ գտնվում է Վիենայի արվեստի պատմության թանգարանում։
Ստեղծագործության նկարագիրը [խմբագրել]
Նկարի վերևի աջ անկյունում պատկերված են ծառերի մերկ ճյուղեր, որի միջոցով ստեղծվել են բարդ նախշեր։ Այդ ճյուղերը կարծես սև սարդոստայն լինեն և շատ գեղեցիկ համադրված են երկնքի հետ։ Ձյունը, որն իջել է ճյուղերի վրա, նկարչին թույլ է տալիս նկարին հաղորդել հետաքրքիր փայլ, իսկ ճյուղերի վրա նստած ճնճղուկները ոչ միայն կենդանացնում են ձյունը, այլև ունեն կոմպոզիցիոն դեր։ Հետին պլանում՝ սառույցի վրա երևվում են մարդկանց փոքր ֆիգուրներ, որոնք զբաղված են գեղասահքով։ Մյուսները՝ խաղերով։ Պանդոկի ելքի վերևում կախված է մի թուղթ, որտեղ պատկերված է ծնկաչոկ մի մարդ։ Հնարավոր է դա Սուրբ Հուբերտն է՝ որսորդների հովանավորը։ Այս դեպքում տվյալ դետալը հիշեցնում է նրա մասին, որ ամենօրյա գործերից բացի չպետք է մոռանալ քրիստոնեական պարտականությունների մասին։ Հեռվում, սարերի սառցե բարձունքներում, նկարիչը առաջարկում է դիտել լանջերը, որտեղ բարձրացել են որսորդները։ Տան մոտ վառված է մի կրակ, որի վրա խոզ են խորովում ։ Մորթում են տնային խոզին, ձմեռվա օրվա ֆոնի վրա, այդ ժամանակի գեղանկարչության ավանդական թեման է։ Բրեյգելը մեղմացնում է այդ դետալը նկարելով քիչ արյունալի։ Նկարված է տաք կրակը թռնող,կարմրավուն և ոսկեգույն կայծերով։ Ամբողջ նկարի կոմպոզիցիոն կենտրոնը ծառերի արանքից երևացող որսորդներն են և նրանց շները։ Շները նույնիսկ այստեղ՝անտառից դուրս, ագահաբար հոտոտում են։ Ներքևում պատկերված են ձյունածածկ տներ։[1].
Արձագանքը մշակույթում [խմբագրել]
- Նկարը երևում է Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» կինոնկարում։
- Նույն ռեժիսորի «Հայելի» կինոնկարի մի հատվածի պատկերային հիմքն է կազմում։
«Տասներկու ամիսներ» շարքը [խմբագրել]
-
«Մռայլ օր», 1565, Վիենայի արվեստի պատմության թանգարան, Վիենա
-
«Բերքահավաք», 1565, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
-
«Հունձք», 1565, Պրահայի ազգային պատկերասրահ, Պրահա
Ծանոթագրություններ և նշումներ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Որսորդները ձյան վրա կատեգորիայում։ |