Կույրերը
| Կույրերը |
| Parabel der blinden |
| Պիտեր Բրեյգել Ավագ, 1568 |
| յուղաներկ տախտակի վրա |
| 86 × 154 սմ |
| Նեապոլի Կապադիմոնտե թանգարան |
Կույրերը (հոլ.՝ Parabel der blinden), ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 1568 թվականի գեղանկարն է։ Նկարված է յուղաներկով փայտի վրա։ Հայտնի է նաև «Կույրերի առակը» և «Կույրը առաջնորդում է կույրին» անուններով։
Բովանդակություն |
Ստեղծագործության նկարագիրը [խմբագրել]
Բրեյգելի գլուխգործոցներից մեկը` Ավետարանի հայտնի առակի պատկերազարդումն է կույրերի մասին, որտեղ ասվում է. «Թողեք նրանց, նրանք կույրեր են։ Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կնկնեն»[1]։ Նկարում պատկերված են վեց կույրեր՝ շարքով առաջ շարժվելիս։ Առաջինը ընկնում է փոսը, երկրորդը ընկնում է նրա վրա։ Հաջորդ երկուսը նույնպես ուր որ է ընկնելու են, իսկ հինգերորդը ու վեցերորդը, թեև նրանց նույն բախտն է վիճակված, առայժմ անտեղյակ առաջ են շարժվում։
Ուղևորներից մեկի համրիչը և մյուսի կրծքին կախված խաչը խորհրդանշում են կաթոլիկ եկեղեցին, որոնք նրանց ըստ նկարչի չեն ազատի կեղտոտ ջրանցքի մեջ ընկնելուց։ Կույրերը շարժվում են դեպի եկեղեցի։ Եկեղեցին իր մեջ պարունակում է փրկության ճանապարը, սակայն կույրերը չեն տեսնում այդ ճանապարհը, գնում են դեպի կեղտոտ ջրանցքը։ Լայնեզր գլխարկը, գավազանը և քսակը ուխտագնացի պարտադիր ատրիբուդներ են։ Աջ կողմում պատկերված է ջնարը, այս պարագայում ջնարը բացի իր ուղղակի իմաստից, ակնհայտ լյութերականության նշանն է ժամանակակցի համար։
Դրվագներ նկարից [խմբագրել]
Նկարի եկեղեցին [խմբագրել]
Եկեղեցու բնօրինակ է ծառայել Բրյուսելի մոտակա Դիլբեկ բնակավայրի գյուղական եկեղեցին։
-
Դիլբեկի Սրբ. Աննա եկեղեցին
Գրականություն [խմբագրել]
- Rose-Marie und Rainer Hagen: Meisterwerke im Detail Band 2, Taschen Verlag Köln 2003. ISBN 3-8228-1371-0 (Գերմաներեն)
- Sudhoff, Heinke: Ikonographische Untersuchungen zur 'Blindenheilung' und zum 'Blindensturz'. Ein Beitrag zu Pieter Bruegels Neapler Gemälde von 1568. Bonn 1981. (Գերմաներեն)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կույրերը կատեգորիայում։ |