Սուրբ Մարտինի տոնի գինին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մարտինի տոնի գինին
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ
տարի1560[1]
բարձրություն148 սանտիմետր[1]
լայնություն270,5 սանտիմետր[1]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊրադո թանգարան[1]
հավաքածուՊրադո թանգարան[1]
Ծանոթագրություններ
 The Wine of Saint Martin's Day by Bruegel the Elder (Prado Museum) Վիքիպահեստում

«Սուրբ Մարտինի տոնի գինին» (հոլ.՝ De Wijn van het Sint-Maartensfeest), ֆլամանդացի գեղանկարիչ, գծանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի ամենամեծ նկարներից մեկը։ Կտավը հեղինակը վրձնել է 1565 թվականին։ Նկարի չափերն են 148 × 270,5 սմ։ Այսօր «Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում (Մադրիդ, Իսպանիա2010 թվականին այս թանգարանում հաստատվեց նկարի իսկությունը ու ապացուցվեց, որ այն պատկանում է Բրեյգելի վրձնին։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը ստեղծվել է 1565 թվականին։ Նկարում հեղինակը պատկերել է Սուրբ Մարտինին նվիրված տոնակատարության տեսարանը գյուղական մթնոլորտում։ Սույն տոնախմբությունը նշվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 11-ին։ Սուրբ Մարտինի տոնին բնակիչները փորձում են այդ տարվա խաղողի բերքից ստացված առաջին գինին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը համարվում է Պիտեր Բրեյգել Ավագի սակավաթիվ նկարներից մեկը, որը նկարվել է վուշե կտավի վրա ու պահպանվել է մինչև մեր օրերը։ Նկարի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2000-ականներին[2]։

2010 թվականին Պրադո թանգարանի մասնագետները հաստատեցին նկարի իսկությունը. նրանք օգտվեցին ռենտգեն հոտազոտությունից, որի ժամանակ նկատվեց Բրեյգել Ավագի ստորագրությունը «Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործության վրա[3]։

Գոյություն ունի փաստագրական նյութ, ըստ որի «Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը պահպանվել է Մեդինասելի 9-րդ հերցոգ Լուիս Ֆրանսիսկո դե լա Սերդայի և Արագոնի հավաքածուում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-wine-of-saint-martins-day/e6d44e39-77fb-4deb-a5ed-0a99fbe76847
  2. Vogel, Carol (2010 թ․ սեպտեմբերի 24). «In Rare Find, Prado Says Painting Is by Bruegel the Elder». New York Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. García, Angeles (2010 թ․ սեպտեմբերի 23). «Cultura inicia la adquisición por siete millones de una de las obras más importantes de Bruegel 'El Viejo'». El País (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. «The Wine of Saint Martin's Day» (անգլերեն). Prado. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարտինի տոնի գինին (նկար)» հոդվածին։