1911-1916 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի իրագործմանը («Բանվորը», բարձրաքանդակ, ցեմենտ, 1920-1921, Մոսկվա)։ Դասավանդել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում (1921-1929, 1935-1941, 1945-1947), Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտում (1946-1952) և Գեղարվեստի ինստիտուտում (1952 թվականներից)։ 1947 թվականներից՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի փոխպրեզիդենտ։ Ստեղծագործել է հիմնականում մոնումենտալ քանդակագործության բնագավառում։ Աշխատանքներից են. Սանկտ Պետերբուրգում՝ Վ. Վոլոդարսկու (1925) և «1905 թվականի հունվարի 9-ի զոհերի» (1931)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 222)։