Մանդել-Ֆլեմինգի մոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանդել-Ֆլեմինգի մոդել, հայտնի է որպես IS-LM-BoP մոդել (կամ IS-LM-BP մոդել), մակրոտնտեսական մոդել, որն առաջին անգամ իրարից անկախ տվել են Ռոբերդ Մանդելը և Մարկուս Ֆլեմինգը[1][2]։ Այն IS-LM մոդելի ընդլայնված տարբերակն է։ Ավանդական IS-LM մոդելը դիտարկում է տնտեսությունը ավտարկիայի (փակ տնտեսություն) պայմաններում, մինչդեռ Մանդել-Ֆլեմինգի մոդելը դիտարկում է փոքր բաց տնտեսություն։ Մանդելի հոդվածում նշվում է, որ մոդելը կիրառելի է, օրինակ, Ցյուրիխում, Բյուսելում և այլ փոքր բաց տնտեսություններում[1]։

Այս մոդելը ցույց է տալիս կապը անվանական փոխարժեքի, տոկոսադրույքի և ՀՆԱ-ի (արտադրության ծավալ, ազգային եկամուտ) միջև, մինչդեռ IS-LM մոդելը ցույց էր տալիս միայն տոկոսադրույքի և ՀՆԱ-ի միջև կապը։ Մանդել-Ֆլեմինգի մոդելն օգտագործվում է ապացուցելու համար, որ տնտեսությունը չի կարող միաժամանակ ապահովել ֆիքսված փոխարժեք, կապիտալի ազատ տեղաշարժ և դրամավարկային (մոնետար) անկախ քաղաքականություն։ Այս սկզբունքը հաճախ անվանվում է «անհնարին եռանկյունի», «անարդար եռանկյունի», «քաղաքական տրիլեմա (եռընտրանք)», «Մանդել-Ֆլեմինգի տրիլեմա» և այլն։

Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելի հիմնական ենթադրությունները ներկայացված են ստորև[1]։

  • Սփոթ և ֆորվարդ փոխարժեքները նույնական են, և հաստատված փոխարժեքը պահպանվում է անորոշ ժամանակով։
  • Ենթադրվում է, որ աշխատավարձերը ֆիքսված են, կան գործազուրկներ, և տեղի ունի մասշտաբի կայուն հատույց։ Ուստի ներքին գների մակարդակը հաստատուն է, իսկ ներքին արտադրանքի առաջարկը՝ առաձգական։
  • Հարկերը և խնայողությունները աճում են եկամտի հետ միասին։
  • Առևտրային հաշվեկշիռը կախված է միայն եկամտից ու փոխարժեքից։
  • Կապիտալի շարժունակությունը՝ մոբիլությունը, որոշ չափով անկատար է, և բոլոր արժեթղթերը համարվում են կատրյալ փոխարինողներ։ Համակարքում գործում են միայն ռիսկի նկատմամբ չեզոք ներդրողներ։ Փողի պահանջարկը կախված է եկամտից և տոկոսադրույքից, իսկ ներդրումները՝ միայն տոկոսադրույքից։
  • Դիտարկվող տնտեսությունն այնքան փոքր է, որ այն չի կարող ազդել արտասահմանյան եկամտի կամ համաշխարհային տոկոսադրույքի վրա։

Փոփոխականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելում օգտագործվում են հետևյալ փոփոխականները։

  • Y-ը իրական ՀՆԱ-ն է,
  • C-ն՝ իրական սպառումը,
  • I-ն՝ իրական ներդրումները,
  • G-ն՝ պետգնումները,
  • M-ը՝ փոխի էկզոգեն՝ արտաքին, առաջարկը,
  • P-ն՝ արտաքին գների մակարդակը,
  • i-ն՝ անվանական տոկոսադրույքը,
  • L-ը՝ կանխիկի գերապատվությունը կամ փողի իրական պահանջարկը,
  • T-ն՝ հարկերը
  • NX-ը՝ զուտ արտահանումը։

Հավասարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդել-Ֆլեմինգի մոդելը հիմնված է հետևյալ հավասարումների վրա։

IS-ի կոր․

,

որտեղ NX-ը զուտ արտահանումն է։

LM-ի կոր․

։

Բարձր տոկոսադրույքը կամ ցածր եկամուտը հանգեցնում է փողի փոքր պահանջարկի։

BoP-ի (վճարային հաշվեկշռի) կոր․

,

որտեղ BoP-ը վճարային հաշվեկշիռի մնացորդն է, CA-ն՝ ընթացիկ հաշվի մնացորդը, KA-ն՝ կապիտալի հաշվի մնացորդը։

IS-ի բաղադրիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

,

որտեղ E(π)-ն սպասվող ինֆլյացիան (գնաճ) է։ Բարձր տնօրինելի եկամուտը կամ ցածր իրական տոկոսադրույքը (անվանական տոկոսադրույքից հանած սպասվող գնաճ) հանգեցնում են ավելի մեծ սպառման։

,

որտեղ Yt-1-ը նախորդ ժամանակաշրջանի ՀՆԱ-ն է։ Բարձր եկամուտը կամ ցածր իրական տոկոսադրույքը հանգեցնւմ են ավելի մեծ ներդրումային ծախսումների։

,

որտեղ NX-ը զուտ արտահանումն է, e-ն անվանական փոխարժեքն է (արտարժույթի գինը տվյալ երկրի արժույթի միավորի համեմատությամբ), Y-ը՝ տվյալ երկրի ՀՆԱ-ն, Y*-ը՝ տվյալ երկրի գործընկեր երկրների ընդհանուր ՀՆԱ-ն։ Բարձր ներքին եկամուտը հանգեցնում է ներմուծման աճին և, հետևաբար, զուտ արտահանման կրճատմանը․ արտասահմանյան բարձր եկամուտը հանգեցնում է տվյալ երկրի արտահանման աճին և, հետևաբար, նաև զուտ արտահանման աճին։

Վճարային հաշվեկշռի (BoP) բաղադրիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

,

որտեղ CA-ն ընթացիկ հաշիվն է, NX-ը՝ զուտ արտահանումը։ Ընթացիկ հաշիվը բաղկացած է բացառապես ներմուծումից և արտահանումից։

,

որտեղ -ը արտասահմանյան տոկոսադրույքն է, k-ն կապիտալի հոսքի ֆինանսական էկզոգեն (արտաքին) տարրն է, z-ը՝տոկասադրույքի նկատմամբ կապիտալի հոսքի զգայունության գործակիցն է, իսկ z ֆունկցիայի ածանցյալը կապիտալի շարժունակության աստիճանն է։

Մոդելում որոշվող փոփոխականները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճկուն փոխարժեքի պայմաններում, փոխարժեքը էնդոգեն՝ ներքին, երրորդ փոփոխականն է, այն դեպքում, երբ BoP-ը հավասար է զրոյի։ Ի հակադրություն, երբ փոխարժեքը ֆիքսված է, e-ն էկզոգեն՝ արտաքին, փոփոխական է, և վճարային հաշվեկշիռը որոշվում է մոդելի կողմից։ Փոխարժեքի երկու ռեժիմների պայմաններում էլ փողի ներքին առաջարկը՝ M-ը, էկզոգեն է։ Ճկուն փոխարժեքի դեպքում փողի առաջարկը ամբողջապես գտնվում է կենտրոնական բանկի վերահսկողության ներքո։ Բայց ֆիքսված փոխարժեքի դեպքում, փողի առաջարկը կարճաժամկետ հատվածում ֆիքսված է՝ հիմնված նախորդ ժամանակաշրջաններում փողի միջազգային շարժի վրա։

Մոդելի գործողության սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելի աշխատանքը կարող ենք բացատրել IS-LM-BoP գծապատկերի միջոցով, որտեղ տոկոսադրույքը ուղղահայաց առանցքում է, իսկ ՀՆԱ-ն՝ հորիզոնական։ IS-ի կորն ունի բացասական թեքություն, LM-ի կորը՝ դրական, այնպես ինչպես փակ տնտեսության դեպքում IS-LM մոդելում էր նկարագրված։ BoP-ի կորn ունի դրական թեքություն, եթե կապիտալը կատարյալ շարժունակ չէ։

Այս գծապատկերում, կապիտալի ոչ կատարյալ շարժունակության դեպքում և՛ IS-ի, և՛ BoP-ի կորերը կախված են փոխարժեքից․ նկատենք, որ IS-LM գծապատկերն իրականում եռաչափ տարածության երկչափ պրոյեկցիան է, որը ներառում է տոկոսադրույքը, եկամուտը և փոխարժեքը։ Այնուամենայնիվ, կապիտալի կատարյալ շարժունակության դեպքում BoP-ի կորն ունի հորիզոնական տեսք, երբ ներքին տոկոսադրույքը հավասարվում է արտաքին աշխարհի տոկոսադրույքին։

Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունավետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխարժեքի ռեժիմից է կախված, թե դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններն ինչ արդյունավետություն կունենան և ինչպես կազդեն իրական ՀՆԱ-ի վրա։

Ճկուն փոխարժեքի ռեժիմ․ դրամավարկային քաղաքականությունն ազդում է ՀՆԱ-ի վրա, մինչդեռ ֆիսկալ՝ հարկաբյուջետային, քաղաքականությունն այս դեպքում անարդյունավետ է։

Ֆիքսված փոխարժեքի ռեժիմ․ ֆիսկալ քաղաքականությունն արդյունավետ է, ազդում է ՀՆԱ-ի վրա, իսկ դրամավարկային քաղաքականությունը՝ ոչ։

Ճկուն փոխարժեքի ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճկուն փոխարժեքի ռեժիմի պայմաններում կենտրոնական բանկները թողնում են, որ փոխարժեքը որոշվի միայն ու միայն շուկայում, չկա որևէ կարգավորում։

Փողի առաջարկի փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողի առաջարկի աճը տեղաշարժում է LM-ի կորը դեպի աջ․ սա ուղղակիորեն կրճատում է ներքին տոկոսադրույքը համաշխարհային տոկոսադրույքի համեմատությամբ։ Դա նշանակում է, որ կապիալի արտահոսքը կավելանա, ինչը կհանգեցնի իրական փոխարժեքի անկման՝ վերջիվերջո տեղաշարժելով IS-ի կորը դեպի աջ այնքան, որ ներքին տոկոսադրւյքը հավասարվի համաշխարհային տոկոսադրույքին (ենթադրվում է, որ BoP-ի կորը հորիզոնական է)։ Փողի առաջարկի կրճատումը կհանգեցնի հակառակ գործընթացին։

Կառավարության ծախսումների փոփոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության ծախսումների աճը կտեղաշարժի IS-ի կորը դեպի աջ։ Սա նշանակում է, որ ներքին տոկոսադրույքը և ՀՆԱ-ն կաճեն։ Այնուամնենայնիվ, տոկոսադրույքի այս աճը կգրավի արտասահմանյան ներդրողներին՝ ցանկանալով ստանալ ավելի մեծ տոկոսագումարներ, ուստի նրանք կներկայացնեն ազգային արժույթի ավելի մեծ պահանջարկ, դրա հեևանքով ազգային արժույթը կարժևորվի։ Վերջինս նշանակում է, որ արտահանվող տեղական արտադրանքը կթանկանա արտասահմանյան գնորդների համար, և զուտ արտահանումը կնվազի՝ կասեցնելով կառավարության ծախսումների աճը և տեղաշարժելով IS-ի կորը դեպի ձախ։ Այդ պատճառով կառավարության ծախսումների աճն ազդեցություն չի ունենա ո՛չ ազգային եկամտի՝ ՀՆԱ-ի, և ո՛չ էլ տոկոսադրույքի վրա։

Համաշխարհային տոկոսադրույքի փոփոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային տոկոսադրույքի աճը տեղաշարժում է BoP-ի կորը դեպի աջ՝ հանգեցնելով տվյալ երկրից կապիտալի արտահոսքի։ Սա արժեզրկում է ազգային արժույթը և խթանում զուտ արտահանումը՝ տեղաշարժելով IS-ի կորը դեպի աջ։ Կապիտալի ոչ կատարյալ շարժունակության դեպքում նվազած փոխարժեքը հետ է տեղաշարժում BoP-ի կորը։ Կապիտալի կատարյալ շարժունակության դեպքում, BoP-ի կորը միշտ հորիզոնական տեսք ունի, և երբ համաշխարհային տոկոսադրույքը աճում է, BoP-ի կորը նույն չափով տեղաշարժվում է աջ և մնում այդ դիրքում։ Փոխարժեքը փոփոխվում է այնքան, որ տեղաշարժի IS-ի կորը մինչև այն մակարդակ, որտեղ նա կհատվի BoP-ի նոր կորի հետ՝ LM-ի անփոփոխության պայմաններում․ այժմ արդեն ներքին տոկոսադրույքը հավասար է համաշխարային տոկոսադրույքի նոր մակարդակին։

Համաշխարհային տոկոսադրույքի կրճատումը կհանգեցնի հակառակ փոփոխությունների։

Ֆիքսված փոխարժեքի ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիքսված փոխարժեքի ռեժիմի դեպքում կենտրոնական բանկերը սահմանում են այն փոխարժեքը, որով պատրաստ են գնել կամ վաճառել ազգային արժույթի որոշակի քանակություն։ Ուստի զուտ վճարումները երկրի ներսում կամ դրանից դուրս չեն կարող հավասար լինել զրոյի․ փոխարժեքը՝ e-ն, տրված էկզոգեն մեծություն է, մինչդեռ BoP-ը էնդոգեն է։

Ֆիքսված փոխարժեքի պայմաններում կենտրոնական բանկերը գործում են արտարժույթի շուկայում, որպեսզի հաստատուն պահեն սահմանված փոխարժեքի մեծությունը։ Եթե կանխատեսվում է, որ ազգային արժույթի փոխարժեքն ընկնելու է, տեղի իշխանությունները գնում են ազգային արժույթը, որպեսզի կրճատեն ազգային արժույթի պահանջարկն արտարժույթի շուկայում։ Դա պահում է ազգային արժույթի փոխարժեքը նպատակային մակարդակի վրա։ Եթե կանխատեսվում է ազգային արժույթի արժևորում, տեղի իշանությունները գնում են արտարժույթ, որպեսզի մեծացնեն ազգային արժույթի առաջարկն արտարժույթի շուկայում։ Դա նույնպես կպահի ազգային արժույթի փոխարժեքի նպատակային մակարդակը։

Փողի առաջարկի փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճաժամկետ հատվածում փողի առաջարկը որոշվում է նախորդ ժամանակաշրջանի միջազգային դրամական հոսքերով․ եթե կենտրոնական բանկը նպատակադրել է փոխարժեքը, որը համապատասխանում է վճարային հաշվեկշռի ավելցուկին, ժամանակի ընթացքում դրամական միջոցները կհոսեն երկիր, և փողի առաջարկը կաճի (տեղի ունի նաև հակառակը վճարային հաշվեկշռի պակասուրդի դեպքում)։ Երբ կենտրոնական բանկը անհրաժեշտ է համարում կատարել բաց շուկայական գործարքներ պարտատոմսերի տեղական շուկայում՝ չեզոքացնելու առևտրային հաշվեկշռի ավելցուկը, այդ երևույթն անվանում եմ ստերիլացում․ այս դեպքում ազգային տնտեսություն ներհոսած դրամական միջոցների նոր հոսքը կլանվում է՝ կրճատելով ներքին պարտատոմսերի պաշարները (տեղի ունի նաև հակառակը, երբ դրամական միջոցները արտահոսում են տնտեսությունից)։ Սակայն, կապիտալի կատարյալ շարժունակության դեպքում նմանատիպ ցանկացած ստերիլացում կուղեկցվի միջազգային դրամական հոսքերի (ներհոսքի և արտահոսքի) հավասարակշռման։

Կառավարության ծախսումների փոփոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության ծախսումների աճը մոնետար քաղաքականություն իրականացնողներին դրդում է մեծացնել փողի առաջարկը փողարժեքն անփոփոխ պահելու համար։ Նկարում ցույց է տրված կապիտալի կատարյալ շարժունակության այն դեպքը, երբ BoP-ի կորը (կամ, ինչպես նկարում է գրված, FE-ի կորը) ունի հորիզոնական տեսք։

Կառավարության ծախսումների աճը տեղաշարժում է IS-ի կորը դեպի աջ։ Այդ տեղաշարժի արդյունքում աճում է տոկոսադրույքը, ինչի հետևանքով արժևորվում է ազգային արդյունքը, վերջինս էլ իր հերթին ավելի է մեծացնում տոկոսադրույքը։ Այնուամենայնիվ, ֆիքսված փոխարժեքի պայմաններում փոխարժեքը վերահսկվում է կենտրոնական բանկի կողմից։ Փոխարժեքը կայուն պահելու և նրա վրա ազդող գործոնները չեզոքացնելու համար կենտրոնական բանկը գնում է արտարժույթ՝ օգտագործելով ազգային արժույթի՝ իր պաշարները, որպեսզի առաջացնի LM-ի կորի տեղաշարժ դեպի աջ։ Վերջիվերջո, տոկոսադրույքը մնում է իր նախկին մակարդակում, իսկ ազգային եկամուտն աճում է։ IS-LM-BoP գծապատկերում IS-ի կորը ֆիսկալ քաղաքականության ազդեցությամբ տեղաշարժվել է, և IS-ի ու BoP-ի կորերը որոշում են համակարգի վերջնական հավասարակշռության դիրքը․ LM-ի կորն ուղղակի պասիվ կերպով արձագանքում է։

Հակառակը տեղի է ունենում, երբ կառավարության ծախսումները կրճատվում են։

Համաշխարհային տոկոսադրույքի փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիքսված փոխարժեքը պահպանելու համար կենտրոնական բանկը պետք է ապահովի կապիտալի այնպիսի հոսք (ներհոսք կամ արտահոսք) (որը կապված է համաշխարհային տոկոսադրույքի փոփոխության հետ), որպեսի չեզոքացվի փոխարժեքի վրա ճնշումները ։

Եթե համաշխարհային տոկոսադրույքն աճում է՝ տեղաշարժելով BoP-ի կորը դեպի աջ (կամ վերև), կապիտալն արտահոսում է, քանի որ արտաքին աշխարհում կապիտալի համար ավելի մեծ վարձատրություն է տրվում։ Դրա հետևանքով ազգային արժույթն արժեզրկվում է, ուստի կենտրոնական բանկը պետք է գնի ազգային արժույթ, այսինքն՝ վաճառի իր արտարժութային պաշարների մի մասը, արտահոսքը դադարեցնելու համար։ Արտահոսքի պատճառով փողի առաջարկի կրճատումը տեղաշարժում է LM-ի կորը դեպի ձախ, մինչև կհատվի IS-ի ու BoP-ի հատման կետում։ Այս դեպքում նույնպես LM-ը պասիվ դեր է խաղում, և հոսքերը որոշվում են IS-BoP փոխազդեցությամբ։

Կապիտալի կատարյալ շարժունակության դեպքում, BoP-ի նոր կորը կունենա հորիզոնական տեսք, ուստի ներքին հավասարակշիռ տոկոսադրույքը հավասար կլինի համաշխարհային տոկոսադրույքին։

Եթե համաշխարհային տոկոսադրույքը փոքր է ներքին տոկոսադրույքից, տեղի է ունենում հակառակը․ BoP-ի կորը տեղաշարժվում է ձախ (կամ ներքև), արտարժույթը ներհոսում է, իսկ ազգայի արժույթը՝ արժևորվում, ուստի կենտրոնական բանկը կչեզոքացնի արժևորումը՝ վաճառելով ազգային արժույթ (կամ որ նույն է՝ գնելով արտարժույթ)։ Փողի քանակի աճը կտեղաշարժի LM-ի կորը դեպի աջ, և ներքին տոկոսադրույքը կիջնի այնքան, մինչև համաշխարհային տոկոսադրույքին հավասարվելը (կապիտալի կատարյալ շարժունակության պայմաններում)։

Տարբերությունը IS-LM-ի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մոդելի որոշ արդյունքներ տարբերվում են IS-LM-ից, քանի որ Մանդել-Ֆլեմինգի մոդելում կա բաց տնտեսության ենթադրություն։ Մյուս կողմից, բաց տնտեսության պայմաններում որոշ արդյունքներ կարող են նաև համընկնել IS-LM-ի արդյունքների հետ։ Պատճառն այն է, որ բաց տնտեսությամբ մեծ երկիրն ունի բնորոշ հատկանիշներ և՛ փակ տնտեսությունից, և՛ բաց տնտեսությամբ փոքր երկրից։ Մասնավորապես, մեծ երկրի դեպքում կարող է չլինել կապիտալի կատարյալ շարժունակություն, ինչը կարգավորող քաղաքականությանը թույլ կտա վերահսկել տոկոսադրույքի մակարդակը, ինչպես նաև ստերիլացնել վճարային հաշվեկշռի պատճառով փողի զանգվածում առաջացած փոփոխությունները (ինչպես նկարագրված է վերևում)։

IS-LM մոդելում ներքին տոկոսադրույքն այն հիմնական տարրն է, որը հավասարակշռում է և՛ փողի, և՛ ապրանքային շուկաները։ Մանդել-Ֆլեմինգի մոդելում կապիտալի կատարյալ շարժունակությամբ փոքր երկրի պայմաններում ներքին տոկոսադրույքը ֆիքսված է, և հավասարակշռությունը երկու շուկաներում կարող է հաստատվել անվանական փոխարժեքի կամ փողի զանգվածի կարգավորման ճանապարհով (միջազգային դրամական հոսքերի միջոցով)։

Օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդել-Ֆլեմինգի մոդելը վերաբերում է փոքր բաց տնտեսությամբ և կապիտալի կատարյալ շարժունակությամբ երկրին, որտեղ ներքին տոկոսադրույքը որոշված է համաշխարհային տոկոսադրույքի կողմից․ սա ցույց է տալիս ընդգծված տարբերությունն այս մոդելի փակ տնտեսությամբ երկրի մոդելի միջև։

Դիտարկենք կառավարության ծախսումների՝ արտաքին գործոններով պայմանավորված աճ․ IS-LM մոդոլում IS-ի կորը կտեղաշարժվի աջ, LM-ը կմնա հաստատուն, արդյունքում կաճի և՛ ներքին տոկոսադրույքը, և՛ եկամուտը։ Սակայն փոքր բաց տնտեսությամբ, կապիտալի կատարյալ շարժունակությամբ և ճկուն փոխարժեքի ռեժիմով երկրի դեպքում, ներքին տոկոսադրույքը որոշված է BoP-ի հորիզոնական կորով․ այսպիսով, ըստ LM-ի հավասարման, գոյություն ունի եկամտի միայն մեկ մակարդակ, որը հավասարակշռում է փողի շուկան տոկոսադրույքի տրված մակարդակի պայմաններում։ Ցանկացած արտաքին գործոն, որն ազդում է IS-ի վրա (օրինակ կառավարության ծախսումների փոփոխությունը), ամբողջովին կչեզոքացվի փոխարժեքի փոփոխության կողմից, և IS-ի կորը վերջիվերջո կհաստատվի իր սկզբնական դիրքում՝ անցնելով LM-ի և BoP-ի հատման կետով։

Մանդել-Ֆլեմինգի մոդելը Ֆիքսված փոխարժեքի պայմաններում ունի բավականին մեծ տարբերություններ IS-LM մոդելի նկատմամբ։ Փակ տնտեսության մոդելում, երբ կենտրոնական բանկը մեծացնում է փողի առաջարկը, LM-ի կորը տեղաշարժվում է աջ, արդյունքում եկամուտն աճում է, իսկ ներքին տոկոսադրույքը՝ նվազում։ Սակայն Մանդել-Ֆլեմինգի մոդելում, բաց տնտեսության և կապիտալի կատարյալ շարժունակության պայմաններում դրամավարկային քաղաքականությունն անարդյունավետ է դառնում։ Խթանող դրամավարկային քաղաքականությունը հանգեցնումն է փողի քանակի ավելացման, LM-ի կորի տեղաշարժի դեպի աջ, ներքին տոկոսադրույքի կրճատման, և, հետևաբար, տնտեսությունից կապիտալի արտահոսքի։ Ֆիքսված փոխարժեքի պայմաններում կենտրոնական բանկը ստիպված կլինի վաճառել արտարժութային պաշարների մի մասը փոխարժեքի կայուն մակարդակն ապահովելու համար։ Արդյունքում, միջազգային դրամական ներհոսքը ամբողջովին կչեզոքացնի փողի առաջարկի աճը, չեզոքացնելով նաև LM-ի կորի տեղաշաժը դեպի աջ, հետևաբար, ներքին տոկոսադրույքը կմնա հավասար համաշխարհային տոկոսադրույքին։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխարժեքի մակարդակի սպասումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդել-Ֆլեմինգի ենթադրություններից մեկն այն է, որ ներքին և արտաքին արժեթղթերը կատարյալ փողարինող են։ համաշխարհային տոկոսադրույքի տրված մակարդակի պայմաններում, մոդելը ենթադրում է, որ փողի շուկայում ներքին տոկոսադրույքը կհավասարվի համաշխարհայինին։ Այնուամնեայնիվ, իրականում համաշխարհային և ներքին տոկոսադրույքները տարբեր են։ Ռուդիգեր Դորնբուշը ուսումնասիրել է՝ ինչպես են փոխարժեքի սպասումնները ազդում փոխարժեքի վրա[3]։ Տրված է մոտավոր բանաձև․

,

և եթե սպասումների առաձգականությունը փոքր է մեկից, ապա կունենանք․

։

Քանի որ ազգային եկամուտը հավասար է՝ , եկամտի տարբերակվածությունը՝ կախված փոխարժեքից, կլինի՝

,
։

IS-LM ստանդարտ մոդելը տալիս է հետևյալ հարաբերությունը․

,
։

Ներդրումները և սպառումը աճում են այնքան, որքան նվազել է տոկոսադրույքը, և որքան բարելավվել է վճարային հաշվեկշիռը արժույթի արժեզրկման պատճառով։

,
։

Այնուհետև որոշվում են վճարային հաշվեկշռի և փողի պահանջարկի տարբերակվածությունը՝

,
,

իսկ հետո՝ ստանում ենք հետևյալը․

,
։

Հայտարարը միշտ դրական է, համարիչը՝ ոչ զրոյական (կա՛մ դրական, կա՛մ բացասական)։ Ուստի, խթանող դրամավարկային քաղաքականությունը կարճաժամկետ հատվածում կարող է և չբարելավել վճարային հաշվեկշիռը։ Նշվածը չի համապատասխանում Մանդել-Ֆլեմինգի մոդելի ենթադրությանը[3]։ Սա նոր հասկացության՝ փոխարժեքի սպասումների ներդրման հետևանքն է, որը անտեսված է Մանդել-Ֆլեմինգի մոդելում։ Դեռ ավելին, Դորնբուշը նշում է նաև, որ դրամավարկային քաղաքականությունը արդյունավետ է նույնիսկ այն դեպքում, երբ դա վատացնում է վճարային հաշվեկշռի վիճակը, քանի որ խթանող դրամավարկային քաղաքականությունը կրճատում է տոկոսադրույքը և խրախոսում ծախսումների աճը։ Նա ավելացրեց, որ կարճաժամկետ հատվածում հարկաբյուջետային՝ ֆիսկալ, քաղաքականությունը նույնպես արդյունավետ է, քանի որ այն մեծացնում է տոկոսադրույքը և փողի շրջանառության արագությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mundell, Robert A. (1963). «Capital mobility and stabilization policy under fixed and flexible exchange rates». Canadian Journal of Economics and Political Science. 29 (4): 475–485. doi:10.2307/139336. Reprinted in Mundell, Robert A. (1968). International Economics. New York: Macmillan.
  2. Fleming, J. Marcus (1962). «Domestic financial policies under fixed and floating exchange rates». IMF Staff Papers. 9: 369–379. doi:10.2307/3866091. Reprinted in Cooper, Richard N., ed. (1969). International Finance. New York: Penguin Books.
  3. 3,0 3,1 3,2 Dornbusch, R. (1976). «Exchange Rate Expectations and Monetary Policy». Journal of International Economics. 6 (3): 231–244. doi:10.1016/0022-1996(76)90001-5.