Մայքլ Տեր-Պողոսյան
Մայքլ Տեր-Պողոսյան (անգլ.՝ Michel Ter-Pogossian, 1925թ. - 1996թ., հունիսի 19) հայազգի ֆիզիկոս, գյուտարար.Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (Positron emission tomography (PET)) հայրերից մեկն է:
Կենսագրություն [խմբագրել]
Տեր-Պողոսյանը ծնվել է Բեռլինում, եղել է իր ծնողների միակ զավակը: Նրա ծնողները հաստատվել էին Գերմանիայում` փախնելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից: Նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ նա երեխա էր: Նա գիտական կոչումներ է ստացել Փարիզի համալսարանից և Ռադիումի ինստիտուտից: 1946 թվականին արտագաղթում է ԱՄՆ Վաշինգտոնի սբ. Լուիսի անվան համալսարանում (Washington University of St. Louis) սովորելու համար: Ավելի ուշ ընդունվում նույն համալսարանի մեկ այլ ֆակուլտետ` Վաշինգտոնի համալսարանի բշկական դպրոց (Washington University School of Medicine):
Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիա [խմբագրել]
1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը: Տոմոգրաֆն օգտագործվում է քաղցկեղային գոյացության հայտնաբերման համար, ինչպես նաև` սրտային հիվանդությունների վերահսկման ժամանակ: Այն հեղաշրջում առաջ բերեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման ասպարեզում:
Հղումներ [խմբագրել]
- armeniainfo.com
- wikipedia.org - Michael Ter-Pogossian
- wikipedia.org - Тер-Погосян, Майкл
- tert.am - «Բանկոմատի, ֆենի և այլ գյուտերի հեղինակներն ամերիկահայեր են. ներկայացվեց «Ամերիկահայության ներդրումը ԱՄՆ-ում» գիրքը» հոդված
- ArmeniaNow.com - «ՄՍ` արտահանման համար. գյուտարարն ասում է, որ Հայաստանը մտավոր սեփականության մեծ պաշար ունի» հոդված