Մալիկա Շերավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալիկա Շերավաթ
Մալիկա Շերավաթը Կաննի կինոփառատոնում 2016 թվական
Ծնվել էհոկտեմբերի 24, 1976(1976-10-24)[1] (47 տարեկան)
ԾննդավայրRohtak, Հարյանա, Հնդկաստան
ԿրթությունԴելիի համալսարան, Model School, Rohtak? և Miranda House?
Քաղաքացիություն Հնդկաստան
Ազգությունջաթ
Այլ անուն(ներ)Ռիմա Լամբա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ակտիվ շրջան2002 - այժմ
Ընտրանի«Առասպել»
IMDbID 1324246
Մալիկա Շերավաթ՝ Վիքիպահեստ

Մալիկա Շերավաթ (հինդի՝ मल्लिका शेरावत, իրական անունը Ռիմա Լամբա, ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 24-ին, Մոտ գյուղակ, Հիսարի շրջան, Հարյանա նահանգ, Հնդկաստան[2]), հնդիկ դերասանուհի, առավելապես նկարահանվում է Բոլիվուդում։ Հնդկական ԶԼՄ-ների կողմից հաճախ անվանվում է սեքս-խորհրդանիշ[3]։ Հնդիկ սակավաթիվ դերասանուհիներից մեկը, ով նկարահանվել է Հոլիվուդում[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիկա Շերավաթը ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 24-ին Հնդկաստանի Հարյանա նահանգի Հիսարի շրջանի Մոտ գյուղակում, ազգությամբ ջաթուհի է[6]։ Ստացել է փիլիսոփայության աստիճան Դելիի համալսարանում[7]։ Նա վերցրել է էկրանային Մալիկա կեղծանունը, որը նշանակում է «Տիրուհի», որպեսզի խուսափի Ռիմա անունով այլ դերասանուհիների հետ խառնաշփոթից[8]։ «Շերավաթը» նրա մոր աղջկական ազգանունն է[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ կինեմատոգրաֆ գալը նա նկարահանվել է հեռուստատեսային գովազդում[10]։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմը «Սիրո հակառակ կողմը» ռոմանտիկ կատակերգությունն էր, որն արժանացել է առանձնահատուկ դրական արձագանքներ քննադատների կողմից[11][12]։ 2005 թ. Շերավաթը նկարահանվել է չինական «Առասպել» ֆիլմում, Ջեքի Չանի հետ միասին, կատարելով հնդիկ աղջկա դեր, ով գլխավոր հերոսին փրկել էր գետում խեղդվելուց։ Դա նրա առաջին միջազգային ֆիլմն էր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2002 Ապրիր ինձ համար Jeena Sirf Merre Liye Սիմա
2003 Սիրո անատոմիա 2 Khwahish Լեկհա
2004 Ճակատագրի համբույրը Kis Kis Ki Kismat Մինա Մադհոկ
2004 Ամուսնացած կնոջ հրապուրանքը Murder Սիմրան Սայգալ
2005 Սրտեր կործանողը Bachke Rehna Re Baba Պադմինի / Ալկա / Միրա
2005 Առասպել The Myth Սամանթա
2006 Սիրո հակառակ կողմը Pyaar Ke Side Effects Տրիշա Մալիկ
2006 Մինչ հարսանիքը Shaadi Se Pehle Սանիա
2006 Ոչնչից մի վախեցիր 2 Darna Zaroori Hai Ռիյա
2007 Գուրու. Հաջողության ճանապարհ Guru Չամպա
2007 Սիրո ընդհատված թռիչք Aap Ka Suroor Ռուբի Ջեյմս
2007 Բարի գալուստ Welcome Իշիկա
2008 Տաս ավատար Dasavathaaram Ժասմին
2008 Տարրօրինակ զույգ Ugly Aur Pagli Կուհումինի
2008 Մեծ Մողոլի հոգին Maan Gaye Mughal-e-Azam Շաբնամ
2010 Նագին. Կին-օձ Hisss Նագին
2011 Շնորհակալություն Thank You Ռազիա
2011 Անկոչ հյուրեր Bin Bulaye Baraati Շալու
2011 Կրկնակի զվարճանք Double Dhamaal Կամինի
2011 Սիրո քաղաքականություն Politics of Love Արետհա Գուպտա
2011 Լավագույնը Osthe Մալիկա
2012 Անկառավարելին Tezz Լայլա
2012 Ճակատագրի, սեր, գումար, Դելի Kismat Love Paisa Dilli Լովինա
2015 Կեղտոտ քաղաքականություն Dirty Politics Անոկհի Դևի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Priya Gupta. (7 октября 2013). «It's difficult for me to get over my father's betrayal: Mallika Sherawat» (անգլերեն). The Times of India. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  3. Suhasini Haidar (2003 թ․ հունիսի 11). «Sex now selling in Bollywood». CNN. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  4. Alexandra Alter (2009 թ․ փետրվարի 6). «A Passage to Hollywood». The Wall Street Journal. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  5. Simi Horwitz (2010 թ․ փետրվարի 25). «From Bollywood to Hollywood». Backstage.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  6. Vickey Lalwani (2004 թ․ հոկտեմբերի 5). «'Dharamji and Mallika plan to set screens on fire!». Rediff. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  7. Malavika Sangghvi (2005 թ․ ապրիլի 24). «I want a man who has more balls than I do». The Times of India. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  8. «Youngsters to change the rule in Bollywood: Mallika Sherawat». Outlook India. 2005 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  9. «Trivia from official website». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  10. Monika Balwa (2003 թ․ մարտի 29). «17 kisses and a crab on her breast». Rediff. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  11. «Mallika's hot in Pyaar Ke Side Effects - Rediff.com movies». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  12. «Pyaar Ke Side Effects (2006) | Hindi Movie Critic Review By Taran Adarsh - Bollywood Hungama». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալիկա Շերավաթ» հոդվածին։