Ճըն Ծյունլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճըն Ծյունլի
郑君里
Ծնվել էդեկտեմբերի 6, 1911
ԾննդավայրՇանհայ
Մահացել էապրիլի 23, 1969
Մահվան վայրՇանհայ, Չինաստան
ՔաղաքացիությունՉինաստան և  Չինաստան
Գործունեության տարիներ1932-1969
ԱզգությունՉինացի
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, կինոդերասան և ռեժիսոր
Ոճ(եր)Դրամա
IMDbID ID 0955623

Ճըն Ծյունլի (Չինարեն` 郑君里,փինյին` Zhèng Jūnlǐ, դեկտեմբերի 6, 1911(1911-12-06)[1][2], Շանհայ, Սոնցզյան - ապրիլի 23, 1969(1969-04-23)[1][2], Շանհայ, Չինաստան), նախկինում հայտնի էր որպես Ճընճըն կամ Ցիանլի, ծնվել է Շանհայում։ Նա դրամայի և կինոյի դերասան և ռեժիսոր է Չինաստանի ժողովրդական Հանրապետությունում[3]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճըն Ծյունլին ծնվել է Շանհայում 1911 թվականին։ Նրա ծնողներ Գուանդուն նահանգի Ճոնշան քաղաքից էին։ Նրանք դեռ տարիներ առաջ էին եկել Շանհայ ՝ օրվա ապրուստը վաստակելու համար։ Այդ ժամանակ Կանտոնացիները հավաքվել էին Շանհայի Հոնկու քաղաքում գտնվող թիանթոն ճանապարհին՝ մրգերի կրպակներ տեղադրելու։

Ճըն Ծյունլիի հայրը նրանցից մեկն էր և իր սուղ եկամուտով պահում էր իր ընտանիքը։ Երբեմն, տարվա վերջին, պարտատերը գալիս էին, որպեսզի իրենց պարտքերը հետ պահանջ էին։ Նրա հայրը խնդրում էր Ճըն Ծյունլիին, որ նա ամբողջ ընտանիքի համար հյուրասենյակում ծնկի իջներ և խնդեր պարտատիրոջից, որ նրանց մի փոքր էլ ժամանակ տային։ Ճըն Ծյունլին իրեն շատ վիրավորված զգաց[4]։

Ճըն Ծյունլին մանկուց մեծացել է աղքատ ընտանիքում, ուստի նա սովորել է անվճար դպրոցում։ 1928 թվականին նա ընդունվեց Նանգուոի գեղարվեստի քոլեջի դրամատիկական բաժին[3]։ Նանգուո արվեստի քոլեջը հիմնադրվել է Թիանհանը Շանհայում[4]։ 1929 թվականի ամռանը Ճըն Ծյունլին մասնակցեց «Սալոմե», «Կարմեն» և այլ դրամատիկական ներկայացումներին Նանգուո ակումբում և Չեն Բայչենի և այլոց հետ հիմնեց «Ժամանակակից» դրաման։ 1931 թվականին նա միացավ չինական ձախ թատերագետների միությանը և կազմեց «վերջին գործողությունների ծրագիրը՝ «Առաջատարության ծրագիր սպիտակ տարածաշրջանային դրամատիկական շարժման համար ներկա փուլում » »։ Միևնույն ժամանակ, նա նաև մասնակցում էր ժամանակակից դրամատիկական ակումբին, Ավենյու դրամատիկական ակումբին, «Մուրացկաններն ու արքան» ներկայացմանը, «պատահական ժամացույցը», «արյան հագուստը» և այլ պիեսներին[3]։

1932 թվականին Ճըն Ծյունլին միացավ «Լիանհուա» կինոընկերությանը՝ որպես հիմնական դերասան։ Նա հաջորդաբար խաղացել է կարևոր դերեր գրեթե 20 ֆիլմերում, ինչպիսիք են «հրաբխի արյունը», «պայքարը», «ճանապարհը», «նոր կին» և «կորած գառը»։ Նա նաև մասնակցել է Շանհայի սիրողական դրամատիստների ասոցիացիային և կատարել Իբսենի «Նորա»-ն և Օստրովսկու «Ամպրոպ» -ը։ Էկրանին և բեմում Ճըն Ծյունլին հայտնի է իր ճկուն մարմնով, լավ տիրապետում է հերոսների հույզերին և լի է գեղարվեստական հմայքով[3]։ Հայտնի կինոընկերությունում Ճըն Ծյունլին և Ռուան Լինյուն համապատասխանաբար համար 1 դերասան էին։ Այդ ժամանակ կինոարտադրության մեջ մի ասացվածք կար, որ Ծինյանը կինոնկարի կայսրն էր, իսկ Ճըն Ծյունլին՝ ֆիլմի վագրը[4]։《Լու Սունը Ճըն Ծյունլիի խաղը առաջին անգամ տեսավ այն ժամանակ, երբ Շանհայի Գրանդ թատրոնում կայացավ «Նալա»- ի պրեմիերան և այն նրան շատ դուր եկավ։ Նույն օրը Ճըն Ծյունլին առաջին անգամ կուլիսներում հանդիպեց Շանհայի Քիքսիուի ավագ դպրոցի աշակերտուհի Հուանչենին։ Նա շատ էր սիրում դրաման։ Հետագայում նրանք ամուսնացան [4]։

1930-ական թվականներին Ճըն Ծյունլին և Գուէրը գնացին Ծիանսու նահանգի Նանտոն քաղաք։ Այնտեղ Ճըն Ծյունլիին ասացին, որ կա մի տեղացի երեխա ՝ Ճաո Ֆենտաո անունով (իսկական անունը Ճաոտան), ով շատ լավ էր խաղում։ Ճաոտանի հայրը տեղական թատրոնի մենեջեր էր, ով հավաքել էր տեղացի երեխաներ «փոքր դրամատիկական ակումբ» ովքեր սիրում էին խաղալ։ Ճըն Ծյունլին հետ վերադարձավ, որպեսզի բացատրի իրավիճակը կինոընկերությանը։ Ավելի ուշ Ճաո Տանը դարձավ Չինաստանի հայտնի կինոաստղերից [4]։

Հակաճապոնական պատերազմի բռնկումից հետո Ճըն Ծյունլին Շանհայի երրորդ ազգային փրկության դրամայի թիմի ղեկավարն էր։ 1940 թվականին նա միացավ Չոնցինում գտնվող չինական կինոստուդիային և երկու տարի ծառայեց որպես նոր կինոնկարների բաժնի տնօրեն։ Այդ ընթացքում նա գնաց Չինաստանի հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք՝ նկարահանելու բոլորի միասնության և հակաճապապոնական պատերազմի մասին պատմող «Կեցցե ազգը» վավերագրական ֆիլմը։ 1943 թվականին նա միացավ չինական գեղարվեստական դրամատիկական հասարակությանը և բեմադրեց այնպիսի դրամաներ, ինչպիսիք են՝ «գարուն և աշուն» և «մայր հայրենիք» [3]։ «Կեցցե ազգը» վավերագրական ֆիլմը նկարահանելիս՝ Ճըն Ծյունլին նկարահանեց տիբեթցի հայրենակիցների հակաճապոնական գործունեությունները պատմող ֆիլմ Հայբեյի արոտավայրում՝ Ցինհայ լճի ափին։ Վանգ Լուոբինը, որն այդ ժամանակ միայն կրտսեր մշակույթի սպա էր, Ճըն Ծյունլիի կոզմից ընտրվեց, որպես մասսայական դերասան։ Նկարահանող խմբի հետ նա գնաց Հայբեյի արոտավայրեր և հանդիպեց տիբեթական ընտանիքների ղեկավարի դստերը՝ Ճոու Մային։ Ասում են, որ «Այդ հեռավոր վայրում» երգը գրել է Վան Լյուբինը՝ Ճոու Մայի համար [4]։

Ռեժիսորական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաճապոնական պատերազմի հաղթանակից հետո Ճըն Ծյունլին վերադարձավ Շանհայ՝ որպես «Կունլուն» կինոընկերության խմբագրական խորհրդի անդամ [3]։ Կունլուն կինոընկերությունը գրական և գեղարվեստական գործ էր՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության ֆոնին։ Նրա ղեկավարը Ռեն Ճոնդեն էր։ Ռեն Ճոնդեի կինը Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնադրումից հետո աշխատել էր ՉԿԿ կենտրոնական կոմիտեի հետաքննության բաժնում[4]։ 1947 թվականին Ճըն Ծյունլին և Ցաի Չուշենը խմբագրեցին և ուղղորդեցին «դեպի արևելք հոսող գետը» (մաս I և մաս II): 1948 թվականին նա մասնակցել է «ագռավ և ճնճղուկ» կինոնկարի կոլեկտիվ ստեղծմանը, և ֆիլմը ղեկավարել է առանձին։ Նա առաջին անգամ էր միայնակ ֆիլմ նկարահանում։ Ֆիլմը 1949-1955 թվականներին ստացել է գերազանց ֆիլմի առաջին մրցանակ 1957 թվականին մշակույթի նախարարության կողմից[3][4]։

Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնադրումից հետո, 1949 թվականին, Ճըն Ծյունլին և ռեժիսոր Շենֆուն, Չինաստանի ժողովրդական հանրապետության ազգային դրոշը բարձր պահած, հպարտ քայլում էին երթով՝ ողջունելու նոր Չինաստանը։ Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնադրումից հետո Ճըն Ծյունլին, որպես ձախ թատերագետների միության ողնաշար, Կունլուն կինոընկերության կոտրված շենքից տեղափոխվեց Շանհայի լավագույն հատված և բնակվեց Շանհայի Սոն Ցին Լինի նախկին նստավայրի դիմաց, (տասնամյակներ անց «Սուն Տաո Լին» տեղափոխվեց և բնակվեց այստեղ մինչև իր մահը)[4][5]։

1949 թվականի մարտին Չինաստանի Կոմունիստական կուսակցության յոթերորդ կենտրոնական կոմիտեի երկրորդ լիագումար նիստում Մաո Ձեդունը նշեց որոշ խնդիրներ, երբ ՉԿԿ շատ կադրեր մտան քաղաք։ Ի պատասխան Մաո Ձեդունի նշած խնդիրներ, Ճըն Ծյունլին ստեղծեց մեր միջև ֆիլմը (հարմարեցված Սյաո Եմուի համանուն վեպից), որում խաղում էին Ճաոտանը և Ծիան Տիանլիուն։ Նա գրեց մի «կմախքի» մասին, որը քաղաք մտնելուց հետո տապալվեց «շաքարով պատված փամփուշտներից», գյուղում թողեց կնոջը և քաղաքում ամուսնացավ մի աղջկա հետ։ Բայց ֆիլմը «չեղարկվեց» մինչ թողարկումը[4]։

Որպես Շանհայի կինոստուդիայի «Արվեստի կոմիտեի» անդամ՝ Ճըն Ծյուն Լին ակտիվորեն նպաստում էր «Ու Սունճուանի» կենսագրությունը պատմող ֆիլմի նկարահանումներին։ «Ու Սունճուան» ֆիլմի խիստ քննադատությունից հետո քննադատվեց նաև «Մեր միջև» ֆիլմը։ Այս երկու ֆիլմերի քննադատությունը հոգեբանական մեծ ճնշում էր առաջացրել Ճըն Ծյունլիի սերնդի արտիստների վրա։ «Ու Սունճուանի» մասին պատմող ֆիլմի քննադատելու համար Ծիանցինը մի խումբ մարդկանց առաջնորդեց Շանդոն՝ «հետաքննություն անցկացնելու» համար և գտավ Սոն Ծինշիին, որն առաջնորդել էր «Սև դրոշի բանակին» ապստամբել այնտեղ։ Ու Սունճուանին քննադատելու և Սոն Ծինշիին և սև դրոշի բանակի դրական կերպարը հաստատելու համար, Ծիանցինը 1955 թվականին նախատեսում էր նկարահանել Ծիանցինին։ Սոն Ծինշիի մասին կինոնկարի ստեղծման ժամանակ Ճըն Ծյունլին բախվեց մի բարդ խնդրի. Իրական պատմության մեջ Սոն Ծինշին ի վերջո հանձնվեց Ցինի արքունիք, բայց ներկայիս քաղաքական կարիքներից ելնելով `նա ստիպված էր ձևափոխել նրան որպես հաստատուն հեղափոխական։ Վերջապես, Ճըն Ծյունլին պետք է զբաղվեր Սոն Ծինշին Ցինին արքունիքին հանձնվելու հարցով` որպես պայքարի ռազմավարության անհրաժեշտություն[4]։

Քանի որ մատնանշվել էր «Ու Սունճուանի» դիրքի մասին, Շանհայի կինոստուդիան հույս ուներ օգտագործել «Սոն Ծինշին»-ին «Ու Սունճուան»-ի «քաղաքական սխալները» «լվանալու» համար։ Ցուիվեյը, ով արդեն Կինոբյուրոյի փոխտնօրենն էր, անձամբ խաղում էր Սոն Ծինշինին, բացի Տաոծինից, Ճանյիից, Շիհուաից, Ույինից, Շալիից, և այլ հայտնի դերասաններ պատրաստ էին այդ կինոնկարում փոքր դերեր խաղալ։ Բայց քանի որ Սոն Ծինշինը հանձնվել էր Ցին արքունիքին Սոն Ծինշինի մասին պատմող կինոնկարի ավարտից չորս կամ հինգ տարի անց, այն թողարկվեց միայն կարճ ժամանակով, այնուհետև այն այլևս չթողարկվեց[4]։

1950–ական թվականներից Ճըն Ծյունլինի կինոռեժիսորական արվեստը մտեավ պիկ շրջան։ Սոն Ծինշինի մասին պատմող կինոնկարը, որը նկարահանվել էր Սանյուի կողմից, ուներ մի հոյակապ տեսարան։ Ռեժիսոր Ճըն Ծյունլիի «Լին Ծըսյու»-ն և «Նիեէր»-ը հայտնի են որպես «սոյայի սոուսի մեջ շոգեխաշելու սկիզբ և ավարտ»։ Դրանք Շանհայի կինոստուդիայի նվեր ֆիլմերն են Չինաստանի ժողովրդական հանրապետության ազգային օրվա 10-ամյակին [3]։ «Լին Ծըսյու»-ն և «Նյուէր»-ը այդ ժամանակ արժանացան բարձր գնահատանքի և սերունդների հիշողության մեջ դարձան դասական։ Ճաոտանը երկու ֆիլմերի աստղն էր[4]։ 1961 թվականին Ճըն Ծյունլին նկարահանեց համանուն դրամայից հարմարեցված «Վերածնունդ» ֆիլմը, որը նկարագրում էր ծայրահեղ հիվանդությունից վերածնված շիստոսոմիոզով հիվանդի քրոջ դառը պատմությունը և ընտանիքի վշտերն ու ուրախությունները հին ու նոր հասարակություններում[3]։

Ճըն Ծյունլին շատ լուրջ էր ֆիլմեր նկարահանելու հարցում։ «Լին Ծըսյու»-ի նկարահանումը համընկավ «մեծ թռիչք դեպի առաջ» շրջանի հետ։ Ամբողջ երկիրը մոլեռանդ ու պարծենկոտ էր։ Շանհայի կինոստուդիան նախատեսում էր, որ ամեն օր պետք էր նկարահանվեր առնվազն 60 տեսարան, մինչդեռ Ճըն Ծյունլին ամեն օր նկարահանում էր ընդամենը երեք-չորս տեսարան։ Ուստի Ճըն Ծյունլին նույնպես բնութագրվում էր որպես «գլուխ պահող»։ Բայց նա համառ էր, այւ լուրը հասավ Ճոու Են Լային, Ճոու Էնլայը ասաց. «Սա նվեր ֆիլմ է, մենք պետք է լավ ստեղծենք»։ Ավելի ուշ Շանհայի կինոստուդիան նույնպես օգնեց Ճըն Ծյունլիին նկարահանել ֆիլմը[4]։

Դեռ Չոնցինյան շրջանում ձախ կինոարտադրողների գրական և գեղարվեստական գործունեությունն ամբողջությամբ անցնում էր Ճոու Էնլայի անմիջական ղեկավարությամբ։ Ճըն Ծյունլին այդ ժամանակ այցելում էր ութերորդ երթուղու բանակի Չոնցինի գրասենյակ։ Այդ ժամանակ Ճըն Ծյունլին ապրում էր Շի Դոնշանի, Հոնշենի, Գուո Մորուոյի, Հուֆենի և այլոց հետ։ Ճոու Էնլայը հաճախ էր զանգահարում նրանց ՝ խոսելու իրավիճակի մասին և առաջարկելու, որ նրանք դիտեն սովետական ֆիլմեր։ Չոնցինում Ճըն Ծյունլին և Հուանչենը սերտ կապեր են ունեցել Ճոու Էնլայի գրականության և արվեստի քարտուղար Հանյինի հետ (Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախկին արտաքին գործերի փոխնախարար Ճան Վենծինի կինը)։ Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնադրումից հետո Ճըն Ծյունլիի գրեթե բոլոր ֆիլմերն ուղղակիորեն մշակվել են Ճոու Էնլայի կողմից։ Երբ Ճըն Ծյունլին ժամանեց Պեկին, նրան հատուկ ավտոբուսով ուղիղ տեղափոխեցին Ճոննանհայ ՝ ներկայանալու Ճոու Էնլային։ Երբ նա վերադարձավ Շանհայ, նրան անմիջապես տարան Շանհայի քաղաքային կուսակցության կոմիտեի և Շանհայի կինոստուդիայի քարոզչության վարչություն ՝ Ճոու Էնլայի նոր ցուցումները փոխանցելու համար։ Ճաոդանը, Ճան Րուիֆանը և այլ արվեստագետներ ունեին նույն կարգավիճակը ինչ Ճըն Ծյունլին[4]։

«Վերածնունդ»-ը նույնպես Ճոու Էնլայի պատվերով նկարահանված Ֆիլմ էր, որը հարմարեցված էր համանուն դրամայից և պատմում էր Ծիանսի նահանգի Յուչյան շրջանում ՝ շիստոսոմիազի վերացման մասին։ Դրա համար Մաո Ձեդունը գրել է «Վերջ ժանտախտին» բանաստեղծությունը։ Ֆիլմը պետք է ցույց տար Մաո Ձեդունի Յուզիան շրջան կատարած այցի պատմական փաստերը, բայց այն չէր կարող ուղղակիորեն ցույց տալ Մաո Ձեդունի տեսարանները։ Ճըն Ծյունլին օգտագործում է պատուհանները մեկ առ մեկ բացելու փոխաբերությունը և, վերջապես, տեսնում է Մաո Ձեդունի փոքրիկ տունը, որի սենյակում լույսը դեռ միացված է։ Այս ֆիլմում Ճըն Ծյունլին օգտագործել էր շատ ավանդական չինական արվեստ, ինչպիսիք են թուղթը կտրելը, նկարելը և այլն, ինչպես նաև հին չինական գեղագիտական տեսությունը։ Ճըն Ծյունլին նաև խնդրեց Յու Հոնսիանին Շանհայ Պինթանի հետ երգել «Վերջ ժանտախտին», որը շատ նման էր հետագա MTV-ին[4]։

Ճըն Ծյունլին լավ էր տիրապետում «դրամային», ինչպես նաև կենսագրական ֆիլմեր նկարահանելուն։ Նա ուշադրություն է դարձնում չինական ավանդական օպերայի, նկարչության և պոեզիայի կլանմանը, որպեսզի հարստացնի ֆիլմերի գեղարվեստական արտահայտչամիջոցներով։ Ճըն Ծյունլին երկար ժամանակ խորացել էր եղել ֆիլմերի և պիեսների թարգմանության մեջ։ «Հակաճապոնական պատերազմի դրամատիկական շարժման մասին» -ը լույս է տեսել 1939 թվականին ՝ միայն մեկ հրատարակությամբ։ 1940 -ական թվականներից նա սկսում է պլանավորել և գրել «Մի կերպարի ծնունդը»[3]։

Ճըն Ծյունլին բազմաթիվ ֆիլմերի սցենարներ գրել, ինչպիսիք են «Լի Բայ և Դու Ֆու», «Ցիլիան լեռներից ստորոտը» (Դանհուանգին պահապան Չանգ Շուհոնգի մասին), «Ռուան Լինյու», «Լու Սուն», «Իմաստության ուղեցույց» և այլն։ Չնայած որոշ ֆիլմեր նախատեսվել էին, որպեսզի նկարահանեին, բայց դրանցից ոչ մեկը չի նկարահանվել[4]։

1964 թվականին Ճըն Ծյունլին Ճոու Էնլայի քաղաքական առաքելություն ստացավ՝ նկարահանել «Կարմիր քարոզիչ» ֆիլմը։ «Կարմիր քարոզիչը» ֆիլմ է, որը նկարահանվել էր Կորեայի ժողովրդադեմոկրատական Հանրապետությում 1962 թվականին։ Ֆիլմի սկզբնական անունն էր «Լի Շանզի»։ Ֆիլմը պատմում է, Լի Շանցինի ՝ գյուղի կին նախագահի մասին, ով խորանում է իր աշխատանքի մեջ և հետամնաց տարրերը վերափոխում նորերով։ Հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները, Ճոու Էնլայի ասաց. «Մենք նաև պետք է լ«Լի Շանզի»-ի մասին ֆիլմ նկարենք»։ Ճոու Էնլայը խնդրեց Ճըն Ծյունլիին լինել ֆիլմի ռեժիսոր, իսկ Ճան Ռուիֆանին ՝ խաղալ Լի Շանզիի դերը։ Ֆիլմի նկարահանումները կարող էին լավ բանակցությունների պատճառ լինել Կիմ Իլսենի և Ճոու էնլայիի միջև։ Նկարահանող խումբը մեկնել էր Հյուսիսային Կորեա ՝ խորանալու այնտեղի կյանքի մեջ, և նկարահանումները նույնպես իրականացվել էին Հյուսիսային Կորեայում։ Կիմ Իլսենը նաև հատուկ հարցազրույց ունեցավ անձնակազմի հետ։ Ֆիլմի ավարտից հետո այն չեղարկվեց, քանի որ այդ ժամանակ Չինաստանը սկսել էր խոսել «դասակարգային պայքարի» մասին, մինչդեռ Հյուսիսային Կորեան պաշտպանում էր «մարդկային իրավունքները»։ Ֆիլմը դիտելուց հետո Ճոու Էնլայը ասաց Ճըն Ծյունլիին. «Մոռացիր, այս ֆիլմը առայժմ չի թողարկվի, հետ վերադարձիր»։ Ավելի ուշ Ճըն Ծյունլին հիշեց. «Սա այն է, ինչ ասաց ինձ տնօրենը, երբ մոտենում էր մշակութային հեղափոխությունը»[4]։

Ճըն Ծյունլին Շանհայի Առաջին, Երկրորդ և Երրորդ Ժողովրդական Կոնգրեսի ներկայացուցիչ էր, Չինաստանի Ժողովրդի Քաղաքական Խորհրդատվական Համաժողովի Երրորդ և Չորրորդ Ազգային Կոմիտեի անդամ, Չինաստանի կինոյի և դրամատիկական ասոցիացիաների գործադիր տնօրեն և Շանհայի կինոյի ասոցիացիայի տնօրեն[3]։

Մշակութային հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի մշակութային հեղափոխությունից առաջ և հետո ՝ Շանհայում, գրական և գեղարվեստական շտկումները և չորս Ցին դինաստիաները, ռեժիսոր Լի Ճընծյուն և դերասաններից Ճաոտանը առաջինը պայքարեցին դրա համար։ Քանի որ նրանք ամենահայտնին էին, նրանց ամենից շատն էին գնահատում, և 1930-ական թվականներին նրանք սերտ կապեր ունեին Շանհայի հետ։ Մեյ անգամ Ճըն Ծյունլին ասաց. «Եթե ես գրականության և արվեստի աշխարհում սև գիծ եմ, ապա այսօր չեմ սկսել, ես սև գիծ եղել եմ դեռ 17 տարեկանից»[4]։

Քննադատության ժամանակահատվածում Ճըն Ծյունլին ամեն օր արթնանաում էր առավոտյան ժամը 3-ին, երեք խոստովանություն գրում, ժամը 6:30-ին դուրս էր գալիս աշխատանքային բարեփոխումներին մասնակցելու և երեկոյան 8:30-ին վերադառնում էր տուն։ Ավելի ուշ նրան ուղարկեցին Շանհայի կինոստուդիայում գտնվող կալանավայր և նա չէր կարողանաում հանդիպել ընտանիքին։ Կալանավայրում նա քաղցած էր մնում։ Նրան մի քանի անգամ ծեծեել էին և կապտուկների մեջ հետ ուղարկել տուն։ Մեմ անգամ մի հայտնի ռեժիսոր դաժան ծեծի ենթարկեց նրան։ Այդ ռեժիսորը իր բերած ձախ-թևի կինոռեժիսորներից մեկն էր։ Նրանք ժամանակին մտերիմ ընկերներ էին[4]։

Ճըն Ծյունլիին ճակատագրական հարված պատճառեց նրա հարաբերությունները Ծիանցինի հետ 1930-ական թվականներին։ Ճըն Ծյունլիին, Ճաոտանը և Ծիանցինը, բեմական անունը Լանփին լավ հարաբերություններ են ունեցել, երբ 1930-ական թվականներին Շանհայում էին։ Լանփինը Շանհայում խաղացել է «Ամպրոպ»-ի հերոսու կերպարը Ճաոտանի, Շու Սյուվենի և Ճըն Ծյունլիի հետ միասին։ Ճըն Ծյունլին ղեկավարում էր Ճաոտանի ու Ե Լյուսիի, Թան Նայիի ու Լանփինի և Գուո Էրի ու Դու Սիաոծիանի հարսանեկան արարողությունը վեց ներդաշնակությունների «աշտարակ»-ի ներքո որին ականատես էր նաև Շեն Ծունրուն[4]։ Ճըն Ծյունլին նաև Թան Նայի և Լանփինի հարսանիքի քավորն էր[6]։ Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնադրումից հետո Ճըն Ծյունլին և Ծիանցին դեռ մոտ կապեր էին պահպանում։ Ծիանցինի ամուսինը ՝ Մաո Ձեդոնը, գիտեր, որ Ճըն Ծյունլին սիրում է ծխել, և մի անգամ ասաց Ծիանցինին. «Իմ ծխախոտի մի քանի տուփ տար Ծյուն Լիին։ Սրանք բոլորը ամերիկյան «gehlick» ապրանքանիշի ծխախոտներ են։ Այս սերտ կապը պահպանվել էր մինչև մշակութային հեղափոխության վաղ փուլը։ Մշակութային հեղափոխության սկզբում ՝ 1960-ական թվականներին մեկ օր, Ծիանցինը եկավ Ճըն Ծյունլիի և Հուանգ Չենի տուն, որպեսզի Հուանգ Չենի հետ մեկ-երկու ժամ զրուցեցն [4]։

«Մշակութային հեղափոխության» սկզբում Ճըն Ծյունլին դարձավ «սև ցուցակի» համար առաջին դեմքը։ Ճան Չունցիաոն նրա հետ զրույցում ասաց. «Ծիանցինը այժմ ուրիշ կարգավիճակում է։ Նա նախկինում ձեր տանը ուներ որոշ նամակներ և այլ իրեր։ Տեղին չէ դրանք ձեր տանը պահել։ Ավելի լավ է դրանք հանձնեք իրեն, և թող նա ինքը տեր կանգնի դրանց»։ Տուն վերադառնալուց հետո Ճըն Ծյունլին և նրա կինը ՝ Հուան Չեն, արկղերը փորփրելուց, հավաքում մի մեծ պայուսակ լուսանկարներ, թերթերի կտորներ, ձեռագրեր, նամակներ և այլ նյութեր Ծիանցինի մասին և մի նամակ, որը ուղղված էր Ծիանցինին և դրանք հանձնում են ՔՊԿ կենտրոնական կոմիտեի Շանհայի քաղաքային գրասենյակին ՝ Ճան Չունցիաոին փոխանցելու համար։ Բայց Ծիանցինը չկարդաց այն ինչ ցանկանում էր։ Այդ ժամանակ Ծիանցինը երկու նամակ էր ուզում, մեկը սիրային նամակ էր, որը Լանփինը գրել էր Թան Նային 1936 թվականի հունիսին, իսկ մյուսը `մի նամակ, որում նա խնդրում էր Ճըն Ծյունլիին, օգնել կապվել արտերկրում կորած Թան Նայի հետ[6]։

1966 թվականի հոկտեմբերի 4-ին Ծիանցինը այցելեց Լին Բիաոյի նստավայրը ՝ Մաո Ծիավան, և գաղտնի զրույց ունեցավ կնոջ ՝ Յու Ցունի հետ։ Նա խնդրեց Յու Ցունին օգնել գտնել այդ երկու նամակները։ Հաջորդ օրը Յու Ցունը խնդրեց Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Ու Ֆասյանին քննարկել և ուսումնասիրել իրականացման կոնկրետ ծրագիրը։ Ու Ֆասյանն անձամբ զանգահարեց Շանհայի Նանծին ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի կոմիսարի տեղակալ Ծիան Թենծիաոյին ՝ խնդրելով նրան «հանձնարարություն ընդունել» Պեկինում և խնդրեց, որ գաղտնի պահի հանձնարարության մանրամասները։ Ծիան Թենծիաոն մեկնեց Պեկին ՝ նախ Վու Ֆասյանից հանձնարարություն ստանալու, ապա հանդիպելու Յու Ցունին։ Յու Ցունը նրան ասաց, որ Ծիանցինը մի նամակ ուներ Ճըն Ծյունլիի, Գու Էրյիի, Ճաոդանի և այլոց մոտ։ Պարզ չէր, թե որտեղ է գտնվում այդ նամակը, ուստի նրանց բոլորին պետք է հետախուզեին։ Նա հետագայում օգտվեց ներկա քաոսային իրավիճակից, հավաքեց հուսալի մարդկանց մի խումբ, ովքեր կարմիր պահակախմբի անվան ներքո, հետախուզեցին Ճըն Ծյունլիին, Գու Էրյիին, Ճաոդանին և այլոց։ Բոլոր «տեքստային նյութերը» `լինեն դրանք նամակներ, գրառումներ, լուսանկարներ, օրագրեր և այլն, բոլորը պետք է առգրավվեին, ոչ մի թղթի կտոր պետք չէր անտեսել։ Յու Ցուն մեկ անգամ ևս կրկնեց, որ «այս ամենը պետք է գաղտնի պահել»[6]։

Շուտով անհայտ անձինք եկան Ճըն Ծյունլիի բնակարան, որպեսզի հետախուզեն նրա բնակարանը։ Միևնույն ժամանակ, հետախուզում էին նաև Ճաոդանը, Ճոու Սինֆանգը, Թոն Ճիլինը և Չեն Լիթինը։ Նրանց մեջ ամենաշատը հետախուզվել էր Ճըն Ծյունլիի բնակարանը, մոտ երկու բեռնատար տեքստային նյութ։ Հետախուզությունից հետո Ճըն Ծյունլին ասաց. «Չնայած այդ մարդիկ կրում են կարմիր պահակախմբի թևկապներ, նրանց հետախուզման տեխնիկան շատ արհեստավարժ է։ Նրանք հաստատ կարմիր պահակախմբից չեն»։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ճըն Ծյունլիի բնակարանը հետախուզած մարդիկ չորրորդ օդուժից էին [4]։ 1967 թվականի նոյեմբերի 26-ին, Ճան Չունցիաոի ցուցումով, 18 մարդ, այդ թվում ՝ Ճըն Ծյունլի, Գու Էրյին, Ճաոդանը, մեկուսացվեցին և հարցաքննվեցին[6]։

Ճըն Ծյունլին և Հուան Չենը մեկուսացված էին։ Նրանց ավագ որդին ծառայում էր Հարավչինական ծովային նավատորմում։ Ընտանիքում մնացել են միայն կրտսեր որդին` Ճըն Դալին և Հուան Չենի քույրը։ Ճըն Ծյունլի հաջորդաբար ձերբակալվել է Շանհայի համար 1 կալանավայրում, համար 2 կալանավայրում և Շանհայի անչափահասների կալանավայրում։ Այդ ժամանակ Շանհայի անչափահասների կալանավայրը ոչ թե անչափահաս հանցագործների, այլ քաղբանտարկյալների համար էր։ Շանհայի տապալված առաջնորդներ Չեն Պիսիանը, Ցաո Դիիցյուն, Վեյ Վենբոն և Յան Սիգուանը բոլորը այնտեղ էին կալանավորված[4]։

1969 թվականին Ճըն Ծյունլին ծանր հիվանդ էր և տեղափոխվել էր հիվանդանոց։ Աշխատանքային խումբը ծանուցում ուղարկեց Ճըն Ծյունլիի բնակարան`տեղեկացնելու Ճըն Դալիին և նրա եղբորը, ովքեր վերադարձան Շանհայ` իրենց հորը այցելելու։ Նրանք մեկ տարուց ավելի չէին տեսել Ճըն Ծյունլիին։ Ծանուցումը ստանալուց հետո Հուան Չենը «Շանհայ» կինոստուդիայի մեկուսարանից նույնպես գնաց հիվանդանոց Ճըն Ծյունլիի մոտ և չորս հոգանոց ընտանիք «վերամիավորվեց» հիվանդանոցում։ Այդ ժամանակ նրա որդին ՝ Ճըն Դալիին, հաճախակի էր շփվում մի խումբ տապալված առաջնորդների երեխաների հետ, և լսում էր, որ Շանհայի կինոստուդիան կարող է վերաբացել միայն Ճըն Ծյունլին։ Այդ ժամանակ կար մի խոսք «մեկ քննադատություն երկուսի համար», ինչը նշանակում էր, որ ինչ-որ մեկին օգտագործելուց առաջ մենք պետք է մանրակրկիտ քննադատություն կատարենք։ ՝ Ճըն Դալիին նայեց Ճըն Ծյունլիին և ասաց. . «Խնդրում եմ, լավ բացատրեք, վստահ եմ, որ ելք կլինի»։ Բայց Ճըն Ծյունլին այլևս ուժ չուներ u Ճըն Դալիի առաջարկը հասկանալու համար. Նա միայն թույլ պատասխանեց. «Ես արդեն բացատրեցի ...» Նա բռնեց Ճըն Դալիի ձեռքը և հուսահատորեն սեղմեց այն իր որովայնին։ Այդ ժամանակ Ճըն Ծյունլին արդեն տառապում էր լյարդի քաղցկեղից, բայց նրա նախնական ախտանիշը ստամոքսացավն էր։ Բժիշկներըը նրան ցավազրկող և այլ դեղեր էին տալիս։ Հետագայում արդեն շատ ուշ էր, երբ նրա մոտ ախտորոշեցին լյարդի քաղցկեղը[4]։

Ճըն Դալիի տուն վերադառնալու հաջորդ օրը (1969 թվականի Ապրիլի 22) առավոտյան ժամը 9-ին աշխատանքային խումբը կրկին ծանուցում ուղարկեց Ճըն Դալիին և խնդրեց պատրաստվել Շանհայի Ճոնշան հիվանդանոցում իր հոր հետ հանդիպելուն։ Ճըն Դալիին շտապեց հիվանդանոց կեսօրին ժամը 11-ին։ Հիվանդանոց մտնելուց առաջ աշխատանքային խումբը խնդրեց Ճըն Դալիին երաշխավորագիր գրել. Հիվանդանոց մտնելուց հետո նա ոչ ոքի չի ասեր, թե ով է ինքը, չպետք է խոսիր որևէ մեկի հետ հիվանդի կարգավիճակի մասին, և նրան թույլ չեն տալիս հայտնել, թե ով է հիվանդը։ Ինչ-որ մեկը նրան պետք է ուղեկցի զուգարան և ընթրիքի։ Այդ ժամանակ Ճըն Ծյունլին մահանում էր։ Ճըն Դալին գաղտնի ասաց Ճըն Ծյունլիին. «Լավ հանգստացեք,Դուք շատ եք տանջվել»։ Ճըն Ծյունլին թեթև շարժեց գլուխը։ Բժիշկ գաղտնի կանչեց Ճըն Դալին և ասաց, որ Ճըն Ծյունլին տառապում է լյարդի քաղցկեղով և այլևս չի կարող բուժվել[4]։

1969 թվականի ապրիլի 23-ի վաղ առավոտյան Ճըն Ծյունլին մահացավ լյարդի քաղցկեղից Շանհայի Ճոնշանի հիվանդանոցում[7][4]։ Հուղարկավորության տանը Ճըն Ծյունլին պառկած էր անմիջապես երկաթե մեքենայի վրա, որն օգտագործվում էր դիակը այրելու համար ՝ առանց ներքնակի։ Նրա ընտանիքը նրան ուղարկել է մոխրագույն չինական տունիկային կոստյում։ Երկու աղյուս դրվեց նրա գլխի տակ, իսկ մարմնը ծածկվեց սպիտակ կտորով։ Հուանգ Չենը, նրա երկու որդիները և նրա քույրը շտապում էին։ 10 րոպե սպասելուց հետո Ճըն Ծյունլին անմիջապես հեռացրեցին դիակիզման համար[4]։

Ճըն Ծյունլիի մահից հետո նրա կինը ՝ Հուան Չենը, Ճըն Ծյունլիի մահվան լուրը հայտնեց Ճոու Էնլային և Դեն Յինչաոյին ում հետ Չունցինում էր ծանոթացել՝ հույս ունենալով, որ Ճըն Ծյունլիին արդարացի եզրակացություն կտան։ Բայց նամակը ընկավ Ծիանցինի ձեռքը։ 1980 թվականին, երբ Չինաստանի ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի Հատուկ դատարանում Լին Բիաոյի և Ծիանցինի հակահեղափոխական խմբին դատեցին, Հուանգ Չենը, Թոնգ Ճիլինը և Ցին Գուիճեն դատավարությանը մասնակցում էին որպես վկա։ Հուանգ Չենի հարցաքննության ժամանակ ՝ Ծիանցինի հերքեց իրեն առաջադրված մեղադրանքները՝ ասելով, որ ինքը ընդհանրապես չի ճանաչում Ճըն Ծյունլիին[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորական աշխատանքներ
տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ
1947 Աղբյուրը հոսում է դեպի արեւելք 一江春水向東流
1949 Ագռավ և ճնճղուկ 烏鴉與麻雀
1951 Մեր միջև 我們夫婦之間
1955 Սեն Ծինշի 宋景詩
1958 Լին Ծըսյու 林則徐
1959 Նիե Էր 聶耳
1969 Վերածնոընդ 枯木逢春
1964 Լի Շանցի Ֆիլմը չի թողարկվել քաղաքական նկատառումներով

Ինչպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ Դեր
1932 Վայրի վարդ 野玫瑰 Սիաօ Լի
1932 Վարդագույն երազանք 粉紅色的夢 Լիի առաջին ընկերը
1933 Հրաբխային սեր 火山情血 Սուն Քը
1934 Մեծ ճանապարհ 大路 Չեն Ցյուն
1935 Թիանլուն 天倫 Մեծահասակ Սուն Յութան
1935 Ազգային ավանդույթներ 國風 Չեն Ցզո
1936 Միայնակ կին 孤城烈女 Չան Չենքը

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիչարդ Պոլեսլավսկի «Վեց դասախոսություն դերասանության մասին»[3]։
  • Ստանիսլավսկու «դերասանների ինքնազարգացումը»(թարգմանված է Ճան Մինի հետ միասին)[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Հուան Չեն, դերասանուհի
  • Ավագ որդին՝ Հայտնի չէ
  • Կրտսեր որդին՝ Ճըն Դալի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 吴贻弓; 张元民; 杜文林; 姚国华; 陈朝玉, eds. (1999年10月). 上海电影志. 上海市专志系列丛刊. 上海社会科学院出版社. ISBN 7-80618-636-0. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին. «郑君里(1911~1969)»
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 «《三联生活周刊》:我的父亲郑君里». 新浪. 2008 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. «春水东流英名在 :中国百年影史上罕见的"全才"郑君里». 东方网. 2014 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «"文革"期间让江青胆战心惊的匿名信». 搜狐. 2014 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «1969年4月23日 电影艺术家郑君里受迫害致死». 中国网. 2009 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին.