Ղրղզական սոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղրղզական սոմ
տարադրամ Խմբագրել Wikidata
ԵրկիրՂրղզստան Խմբագրել Wikidata
Իրավասությունը տարածվում էՂրղզստան Խմբագրել Wikidata
ԹողարկողՂրղզստանի ազգային բանկ Խմբագրել Wikidata
Նախորդողըgrzywna
 • Q17355511
  • ԽՍՀՄ ռուբլի Խմբագրել Wikidata
Սկսած10 Մայիսի 1993 Խմբագրել Wikidata
Փոխակերպում ստանդարտ միավորի0,0440470422411135 միջազգային դոլար Խմբագրել Wikidata
ԱրտադրողDe La Rue Խմբագրել Wikidata
Ենթամիավորտիյին Խմբագրել Wikidata
Գին0,010816 եվրո Խմբագրել Wikidata

Սոմ (ղրղզ.՝ сом; ISO code: KGS; նշան։C), Ղրղզստանի արժույթ։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախների, ղրղզների, տաջիկների և ուզբեկների խորհրդային արժույթի պաշտոնական անվանումը եղել է սումը, և այս անունը գրված է եղել թղթադրամների հետևի կողմում՝ ԽՍՀՄ 15 պաշտոնական լեզուներով թղթադրամի արժեքի տեքստերի շարքում։ Սոմ բառը (նաև սում) ղազախերենով, ղրղզերենով, ույղուրերենով և ուզբեկերենով, ինչպես նաև թյուրքական այլ լեզուներով նշանակում է «մաքուր»։ «Մաքուր» բառը կապվում է արծաթի կամ ոսկու հետ։

Արժույթի նշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժույթի նշանը

Ղրղզստանի Հանրապետության Ազգային բանկը 2017 թվականի փետրվարին սոմի նշան է սահմանել ընդգծված C տառը[1]։ Այն արտահայտվում է Յունիկոդի U+20C0 նշանով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության փլուզումից հետո փորձեր են կատարվել հանրապետությունների մեծամասնությունը փորձեր է կատարել պահպանել ընդհանուր արժույթը։ Որոշ քաղաքական գործիչներ հույս ունեին առնվազն պահպանել խորհրդային հանրապետությունների միջև «հատուկ հարաբերությունները»։ Մյուս պատճառը ռուբլու գոտու պահպանման տնտեսական նկատառումներն էին։ Նախկին խորհրդային հանրապետությունների միջև ամուր առևտրային հարաբերությունները պահպանելու ցանկությունը համարվում էր կարևորագույն նպատակ[3]։

Խորհրդային Միության փլուզմանը դրամական հարցերում չի հաջորդել որևէ պաշտոնական փոփոխություն։ 1992 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանի կենտրոնական բանկին լիազորվել է ստանձնել ԽՍՀՄ պետական բանկի գործերը։ Այն շարունակել է խորհրդային թղթադրամներ և մետաղադրամներ ուղարկել նոր անկախացած 14 հանրապետությունների կենտրոնական բանկերին, որոնք նախկինում եղել են ԽՍՀՄ պետական բանկի հիմնական մասնաճյուղերը խորհրդային հանրապետություններում։ Սակայն քաղաքական դրությունը բարենպաստ չէր ընդհանուր արժույթ պահպանելու համար[3]։ Ընդհանուր արժույթ ունենալը պահանջում է ուժեղ քաղաքական կոնսենսուս՝ կապված դրամական և ֆիսկալային թիրախների հետ, այս թիրախներն իրականացնելու համար պատասխանատու ընդհանուր ինստիտուտ և ի վերջո ընդհանուր օրենսդրություն (կապված բանկային գործերի և օտարերկրյա արժույթների կանոնակարգման հետ)։ Այս պայմանները պարզապես հնարավոր չէր ապահովել քաղաքական և տնտեսական անկայուն իրավիճակում։

1992 թվականի առաջին կեսին գոյություն է ունեցել 15 անկախ հանրապետություններից կազմված արժութային միություն, որն օգտագործել է ռուբլի։ Քանի որ պարզ էր, որ իրավիճակն այդպես չի կարող շարունակվել, հանրապետություններից յուրաքանչյուրն օգտագործում էր «անտոմս ուղևորի» իր դիրքը՝ վարկի տեսքով հսկայական գումարներ տրամադրելու համար։ Արդյունքում որոշ երկրներ կտրոններ էին թողարկում՝ իրենց շուկաները այլ պետությունների գնորդներից «պաշտպանելու» համար։ Ռուսաստանի կենտրոնական բանկը պատասխանել է 1992 թվականի հուլիսին՝ սահմանափակումներ սահմանելով Ռուսաստանի և այլ պետությունների միջև վարկերի հոսքի համար։ Ռուբլու գոտու վերջնական փլուզումը սկսվել է 1993 թվականի հուլիսի վերջին Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից թղթադրամների փոխանակմամբ[4]։

Ղրղզական սոմը թողարկվել է 1993 թվականի մայիսին՝ փոխարինելով խորհրդային ռուբլուն՝ 1 սոմ=200 ռուբլի։ Սկզբնականում միայն թղթադրամներ են թողարկվել, իսկ մետաղադրամները թողարկվել են շատ ավելի ուշ՝ 2008 թվականին։

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանառության մեջ մետաղադրամները հայտնվել են 2008 թվականի հունվարին՝ Ղրղզստանը դարձնելով խորհրդային նախկին հանրապետություններից նախավերջինը, որը թողարկել է մետաղադրամներ։ Բելառուսը եղել է վերջինը։

Մետաղադրամները թողարկվել են 10 և 50 տիյին և 1,3 և 5 սոմ անվանական արժեքներով։ 10 սոմանոց մետաղադրամը թողարկվել է մեկ տարի անց՝ 2009 թվականին։

Բոլոր մետաղադրամները հատվել են Ղազախստանի դրամահատարանում՝ Ուստ-Կամենագորսկում, և ունեն որոշ նմանություն Ռուսաստանի Դաշնության մետաղադրամների հետ։

Սոմ մետաղադրամներ (2008–մինչ օրս)[5]
Նկար Արժեք Տեխնիկական պարամետրեր Նկարագրություն Տարի
Տրամագիծ Զանգված Կազմություն Եզրեր Երես Հակառակ կողմ Հատում Թողարկում Շրջանառությունից դուրսբերում
1 տիյին 14 մմ 1.0 գ արույրապատ պողպատ մամլած ծաղիկ Ղրղզստանի գերբը, պետության անունը, տարեթիվը 2008 2008 թվականի հունվարի 1 Ընթացիկ, սակայն ընդհանուր շրջանառության համար չի թողարկվել
10 տիյին 15 մմ 1.3 գ Ընթացիկ
50 տիյին 17 մմ 1.8 գ
1 սոմ 19 մմ 2.5 գ նիկելապատ պողպատ մամլած կաշվե շիշ՝ կուկոր, եռանկյունու տեսքով ներկայացված ազգային թումարով (թալիսման)։ Ղրղաստանի գերբը, պետության անունը, տարեթիվը 2008 2008 թվականի հունվարի 1 Ընթացիկ
3 սոմ 21 մմ 3.2 գ
5 սոմ 23 մմ 4.2 գ
10 սոմ 24.5 մմ 5.4 գ 2009 2009 թվականի դեկտեմբերի 1
հնգաթև աստղ, գրվածքը՝ «10 սոմ» 2014 թվականի սեպտեմբերի 1

Հուշադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

10 սոմ (2007)

Ղրղզստանն ունի նաև հուշադրամներ՝ չշրջանառվող մետաղադրամներ՝ պատրաստված արծաթից և ոսկուց, և հատուկ 1 արույրե տիյին՝ նախատեսված կոլեկցիոներների համար։ 1995 թվականից Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկը թողարկել է մեծաթիվ հուշադրամներ՝ նախատեսված կոլեկցիոներների համար։ Դրանք առօրյա շրջանառության մեջ չեն օգտագործվում։

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի մայիսի 10-ին կառավարությունը թողարկել է 1, 10 և 50 տիյին թղթադրամներ, և Ղրղզստանի բանկը թողարկել է 1, 5 և 20 սոմ թղթադրամներ։ 1994 թվականին Ղրղզստանի ազգային բանկը թողարկել է 1, 5, 10, 20, 50 և 100 սոմ անվանական արժեքով թղթադրամների երկրորդ շարքը։ Երրորդ շարքը թողարկվել է 1997 թվականին՝ 1, 5, 10, 20, 50, 100, 200, 500 և 1000 սոմ։ Չորրորդ շարքը թողարկվել է 2009 և 2010 թվականներին՝ 20, 50, 100, 200, 500, 1000 և 5000 սոմ անվանական արժեքով։ Թողարկվել են նաև կոլեկցիոներների համար նախատեսված մի շարք հուշադրամներ[5]։

Առաջին թողարկում (1993)[խմբագրել | խմբագրել կոդը]

KT և ZT սերիական համարներով 1 և 10 տիյին արժեքով թղթադրամները թողարկվել են 1999 թվականին։ KT և ZT սերիական համարներով 10 տիյին արժեքով թղթադրամները թողարկվել են 1999 թվականին։ KT և ZT սերիական համարներով 50 տիյին արժեքով թղթադրամները թողարկվել են 2001 թվականին։ Մյուսները թողարկվել են 1993 թվականին։

Առաջին շարքի թղթադրամների դիզայնը մշակել են Դմիտրի Լիսոգորովը[6] և Ա. Ցիգանկը։ Թղթադրամները տպագրվել են Մեծ Բրիտանիայում Դե Լա Ռու ընկերության կողմից։

1, 10 և 50 տիյին արժեք ունեցող թղթադրմաները մնացել են կիրառության մեջ մինչև 2008 թվականի հունվարին մետաղադրամների ներկայացումը։ 1, 5 և 20 սոմ թղթադրամների առաջին շարքը ժամանակի ընթացքում դուրս է եկել շրջանառությունից, և 1994 թվականից դրանց փոխարինելու են եկել երկրորդ շարքի թղթադրամները։

Առաջին թողարկում (1993)[5]
Պատկեր Արժեք Չափեր Նկարագրություն Տարեթիվ
Երես Հակառակ կողմ Երես Հակառակ կողմ Ջրանիշ Տպագրություն Թողարկում Շրջանառությունից դուրսբերում
1 տիյին 90×70 մմ Արժեքը, ղրղզական արծիվ Արժեքը, Ղրղզստանի գերբ Կրկնվող արծիվ (1993 թվականի թողարկում).
Սնկանման զարդանախշ (1999 և 2001 թվականների թողարկում)։
1993 թվականի մայիսի 10 Ընթացիկ, սակայն շատ քիչ է հանդիպում կամ չի հանդիպում շրջանառության մեջ[5]։
10 տիյին
50 տիյին
1 սոմ 140×70 mm Արժեքը, Մանաս Արժեքը, Մանաս Օրդո Կրկնվող արծիվ
5 սոմ
20 սոմ

Երկրորդ թողարկում (1994–1995)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթադրամների երկրորդ սերիան հաջորդել է 1994-1995 թվականներին, երբ թողարկվել են «կայունացման շրջանի թղթադրամները»[5]։ Այս նոր թղթադրամները ավելի լավ էին պաշտպանված կեղծիքի դեմ, քան նախորդները։

Երկրորդ թողարկում (1994–1995)[5]
Պատկեր Արժեք Չափեր Նկարագրություն Տարեթիվ
Երես Հակառակ կողմ Երես Հակառակ կողմ Ջրանիշ Տպագրություն Թողարկում Շրջանառությունից դուրսբերում
1 սոմ 135 х 65 մմ Աբդիլաս Մալդիբաև Կոմուզ, կոբիզ, Բիշքեկի ֆիլհարմոնիկ նվագախումբ Թոքթոգուլ Սաթըլգանով 1994 թվականի ապրիլի 11 Ընթացիկ, սակայն քիչ է հանդիպում կամ չի հանդիպում շրջանառության մեջ[5]։
5 սոմ Բյուբյուսարա Բեյշենալիևա Ղրղզստանի ազգային օպերա
10 սոմ Քասըմ Տինիստանով Ղրղզստանի լեռնաշղթաներ և Ժետի Օգուզի հողաշերտը 1994 թվականի հունվարի 28
20 սոմ Տոգոլոկ Մոլդո Մանասի դամբարան 1994 թվականի ապրիլի 11
50 սոմ Կուրմանջան Դատկա Ուզգենի 11-12-րդ դարերի ճարտարապետական համալիրը 1994 թվականի օգոստոսի 29
100 սոմ Թոքթոգուլ Սաթըլգանով Տոկտոգուլի հիդրոէլեկտրակայան 1995 թվականի մարտի 20

Երրորդ թողարկում (1997–2005)[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից նմանատիպ թեմատիկայով թղթադրամների նոր շարք է թողարկվել, սակայն ավելի լավ դիզայնով։

2008 թվականի հունվարին 1 և 5 սոմ արժեք ունեցող մետաղադրամները և 2009 թվականի դեկտմեբրին 10 սոմ արժեք ունեցող մետաղադրամն է ներկայացվել։ Արդյունքում այս արժեքի թղթադրամների թողարկումը դադարեցվել է։ Սակայն թղթադրամները չեն հանվել շրջանառությունից։ 2008 թվականի հունվարին Ղրղզստանի ազգային բանկը հաշվել է, որ 1 և 5 սոմ արժեք ունեցող թղթադրամները երկու տարվա ընթացքում ամբողջությամբ դուրս կգան շրջանառությունից[7]։

Երրորդ թողարկում (1997–2005)[5]
Պատկեր Արժեք Չափեր Նկարագրություն Տարեթիվ
Երես Հակառակ կողմ Երես Հակառակ կողմ Ջրանիշ Տպագրություն Թողարկում Շրջանառությունից դուրսբերում
1 սոմ 120 × 60 մմ Ադիլբաս Մալդիբաև Կոմուզ, կոբիզ,
Բիշքեկի ֆիլհարմոնիկ համերգասրահ
Դիմանկար 1999 2000 թվականի փետրվարի 7 Ընթացիկ։ Սակայն այլևս չի թողարկվում[5]։
5 սոմ 135 х 65 մմ Բյուբյուսարա Բեյշենալիևա Ղրղզստանի ազգային օպերա 1997 1997 թվականի դեկտեմբերի 17
10 սոմ Քասըմ Տինիստանով Ղրղզստանի լեռնաշղթան և Ժետի-Օգուզ հողաշերտը
20 սոմ Տոգոլոկ Մոլդո Մանասի դամբարան Դիմանկար և արժեք 2002 2002 թվականի օգոստոսի 15
50 սոմ 145 × 70 մմ Քուրմանջան Դատկա Ուզգենի 11-12-րդ դարերի ճարտարապետական համալիրը
100 սոմ 150 × 72 ,, Թոքթոգուլ Սաթըլգանով Խան-Թենգրի
200 սոմ 155 × 74 մմ Ալիկուլ Օսմոնով Իսիկ-Կուլ գետ 2000 2000 թվականի օգոստոսի 28
2004 2004 թվականի օգոստոսի 2
500 սոմ 160 × 76 մմ Սայաքբայ Կարալաև Սայաքբայ Կարալաևը և պատկերներ Մանաս էպոսից 2000 2000 թվականի օգոստոսի 28
2005 2005 թվականի նոյեմբերի 1
1,000 սոմ 165 × 78 մմ Յուսուֆ Հաս Հաջիբ Սուլեյման լեռ 2000 2000 թվականի օգոստոսի 28

Չորրորդ թողարկում (2009–2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ղրղզստանի ազգային բանկը թողարկել է 5000 սոմ արժեք ունեցող թղթադրամը։ Ավելի ուշ 20, 50 և 100 սոմ անվանական արժեքով թղթադրամների նոր շարք է թողարկվել։ Այս նոր շարքը անվտանգության ապահովման ավելի շատ առանձնահատկություններ ուներ, քան նախորդները։

Չորրորդ թողարկում (2009–2016)[5]
Պատկեր Արժեք Չափեր Նկարագրություն Տարեթիվ
Երես Հակառակ կողմ Երես Հակառակ կողմ Ջրանիշ Տպագրություն Թողարկում Շրջանառությունից դուրսբերում
20 սոմ 120 × 58 մմ Թոգոլոկ Մոլդո Թաշ Ռաբաթ Դիմապատկեր 2009 2009 թվականի հուլիսի 1 Ընթացիկ
2016 2018 թվականի դեկտեմբերի 20
50 սոմ 126 × 61 մմ Քուրմանջան Դատկա Մինարեթ և դամբարան 2009 2009 թվականի հուլիսի 1
2016 2017 թվականի մարտի 1
100 սոմ 132 × 63 մմ Թոքթոգուլ Սաթըլգանով Թոքթոգուլ հիդրոէլեկտրակայան 2009 2009 թվականի հուլիսի 1
2016 2017 թվականի մարտի 1
200 սոմ 138 × 66 մմ Ալիկուլ Օսմոնով Իսիկ-Կուլ գետ 2010 2010 թվականի դեկտեմբերի 1
2016 2017 թվականի հունվարի 1
500 սոմ 144 × 68 մմ Սայաքբայ Կարալաև Մանասի դամբարան 2010 2010 թվականի դեկտեմբերի 1
2016 2017 թվականի հունվարի 1
1,000 սոմ 150 × 71 մմ Յուսուֆ Հաս Հաջիբ Սուլեյման լեռ 2010 2010 թվականի դեկտեմբերի 1
2016 2017 թվականի հունվարի 1
5,000 սոմ 156 × 73 մմ Սույմենկուլ Չոկմորով Ալա-Տու հրապարակ 2009 2009 թվականի մարտի 2
2016 2018 թվականի դեկտեմբերի 20

Հինգերորդ թողարկում (2023)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ թողարկում (2023)
Պատկեր Արժեք Չափեր Նկարագրություն Տարեթիվ
Երես Հակառակ կողմ Երես Հակառակ կողմ Ջրանիշ Տպագրություն Թողարկում Շրջանառությունից դուրսբերում
20 սոն 120 × 58 մմ Տոգոլոկ Մոլդո Թաշ Ռաբաթ Տոգոլոկ Մոլդո 2024 2024 թվականի փետրվարի 15 Ընթացիկ
50 սոմ 126 × 61 մմ Քուրմանջա Դատկա Թոքթոգուլ ջրամբար Քուրմանջա Դատկա 2024 2024 թվականի փետրվարի 15
100 սոմ 132 × 63 մմ Թոքթոգուլ Սաթըլգանով Թոքթոգուլ հիդրոէլեկտրակայան Թոքթոգուլ Սաթըլգանով 2024 2024 թվականի փետրվարի 15
200 սոմ 138 × 66 մմ Ալիկուլ Օսմոնով Իսիկ-Կուլ Ալիկուլ Օսմոնով 2023 2023 թվականի մայիսի 10
500 սոմ 144 × 68 մմ Սայաքբայ Կարալաև Մանասի դամբարան Սայաքբայ Կարալաև 2023 2023 թվականի մայիսի 10
1,000 սոմ[8] 150 × 71 մմ Յուսուֆ Հաս Հաջիբ Սուլեյման լեռ Յուսուֆ Հաս Հաջիբ 2023 2023 թվականի մայիսի 10

Հուշադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերին ի պատիվ Թոքթոգուլ Սաթըլգանովի 150-ամյակին և Ալիկուլ Օսմոնովի 100-ամյակի թողարկել են հուշադրամներ։ Յուրաքանչյուրից տպագրվել է ընդամենը 3000 հատ։

2017 թվականի նոյեմբերին թողարկվել է 2000 սոմ արժեք ունեցող թղթադրամ՝ ի պատիվ անկախության և սոմ դրամական միավորի ներկայացման 25-ամյակի[8]։

Հուշադրամներ[9]
Պատկեր Արժեք Չափեր Նկարագրություն Տարեթիվ
Երես Հակառակ կողմ Երես Հակառակ կողմ Ջրանիշ Տպագրություն Թողարկման տարեթիվ Շրջանառությունից դուրս բերում
100 սոմ 132 × 63 մմ Թոքթոգուլ Սաթըլգանով Թոքթոքգուլի ջրամբար Թոքթոգուլ Սաթըլգանով 2009 2014 թվականի հոկտեմբերի 20 Ընթացիկ
200 սոմ 138 × 66 մմ Ալկյուլ Օսմոնով Իսիկ Կուլ Թոքթոգուլ Սաթըլգանով 2009
2,000 սոմ[8] 156 × 73 մմ Մանասի հուշարձանը, յուրտա, Ումայի (պտղաբերության աստվածուհի) նշանը հետին պլանում Ծառ, Խան-Թենգրի լեռը, արծիվ, որը թռչում է Իսիկ Կուլ գետի վրայով Թոքթոգուլ Սաթըլգանով 2017 2017 թվականի նոյեմբերի 17

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 10 February 2017, Bishkek - 24.kg news agency: KGS gets own currency symbol
  2. https://www.unicode.org/charts/PDF/U20A0.pdf
  3. 3,0 3,1 Odling-Smee, J. ao (2001). The IMF and the ruble area, 1991-93. Available at:http://www.imf.org/external/pubs/ft/wp/2001/wp01101.pdf
  4. Dąbrowski, M (1995). The reasons for the collapse of the Ruble zone. Available at: http://www.case-research.eu/sites/default/files/publications/3460035_058e_0.pdf
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 «National Bank of the Kyrgyz Republic». www.nbkr.kg. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «Interview - Dmitry Lysogorov». lysogorov.com. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. For.kg. Бумажные банкноты в КР будут заменены на монеты в течение 2-х лет (17 January 2008). Available at: http://www.for.kg/ru/news/54908/ Արխիվացված 2019-05-03 Wayback Machine
  8. 8,0 8,1 8,2 «Национальный банк Кыргызской Республики». www.nbkr.kg. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. «Национальный банк Кыргызской Республики». www.nbkr.kg. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]