ԽՍՀՄ Պետական բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ Պետական բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Երկիր ԽՍՀՄ
ՀապավումՊետբանկ, Գոսբանկ
Госбанк
ՆախորդողՌուսական կայսրության
պետական բանկ
(1860–1917/1922)
ՀաջորդողՌԴ կենտրոնական բանկ (1991–այժմ)
Հիմնադրվածհոկտեմբերի 10, 1921
Լուծարվածդեկտեմբերի 20, 1991
Իրավ. կարգավիճակլուծարված
Գլխադասային գրասենյակԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեգլիննայա փ. 12, Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
ՏարածաշրջանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Գլխավոր քարտուղարԱրոն Շեյման, Նիկոլայ Տումանով, Գեորգի Պյատակով, Մոիսեյ Կալմանովիչ, Լև Մարյասին, Սոլոմոն Կռուգլիկով, Ալեքսեյ Գրիչմանով, Նիկոլայ Բուլգանին, Նիկոլայ Սոկոլով, Նիկոլայ Բուլգանին, Յակով Գոլև, Վասիլի Պոպով, Նիկոլայ Բուլգանին, Ալեքսանդր Կոռովուշկին, Ալեքսեյ Պոսկոնով, Մեֆոդի Սվեշնիկով, Վլադիմիր Ալխիմով, Վիկտոր Դեմենցև, Նիկոլայի Գարետովսկիյ, Վիկտոր Գերաշչենկո, Անդրեյ Զվերև և Արոն Շեյման
ԱրժույթԽՍՀՄ ռուբլի
SUR (ISO 4217)
Կայքcbr.ru/currency_base/GosBankCurs/(ռուս.)

ԽՍՀՄ Պետական բանկ, ԽՍՀՄ Պետբանկ, Գոսբանկ (ռուս.՝ Государственный банк СССР, Госбанк), ԽՍՀՄ կենտրոնական բանկը 1930-ականներից մինչև 1987 թվականը։ Հանդես է եկել որպես միասնական էմիսիոն, դրամարկղային և հաշվարկային կենտրոն, ժողովրդական տնտեսության և բնակչության վարկավորման ու ֆինանսավորման հիմնական բանկ։ Մինչև 1923 թվականը կոչվել է ՌՍՖՍՀ պետական բանկ։ Հիմնադրվել է Լենինի նախաձեռնությամբ։ 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Լենինը ստորագրել է ՌՍՖՍՀ պետբանկ հիմնադրելու մասին ԺԿԽ-ի դեկրետը, որը 1921 թվականի հոկտեմբերի 7-ին հաստատել է ՀԿԳԿ-ի 4-րդ նստաշրջանը։ ԽՍՀՄ ԿԳԿ-ի 1923 թվականի հուլիսի 6-ի որոշումով ՌՍՖՍՀ պետական բանկը վերակազմվել է ԽՍՀՍ պետական բանկի։

Սեփական պնդմամբ, Պետական բանկը ԽՍՀՄ տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանի հիման վրա կազմակերպել և կարգավորել է դրամաշրջանառուբլիությունը, իրականացրել ժողտնտեսության կարճաժամկետ վարկավորումը, գյուղատնտեսական, մթերող և որոշ այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների, սպառուբլիողական կոպերացիայի, անտառային և ջրային տնտեսությունների, ինչպես նաև գյուղական բնակչության կապիտալ ներդրումների ֆինանսավորումն ու երկարաժամկետ վարկավորումը, հաշվարկները ժողտնտեսության մեջ, բյուջեի դրամարկղային կատարումը, կազմակերպել և ղեկավարել է խնայդրամարկղային գործը, կազմակերպել և իրագործել միջազգային հաշվարկներն ու վարկավորումը, գործառությունները թանկարժեք մետաղներով և արտարժույթով։

Համարվելի է իր ժամանակի խոշորագույն բանկերից մեկն աշխարհում։ 1981 թվականի տարեսկզբի դրությամբ այն սպասարկել է 764 000 հաճախորդի, որոնց համար բացվել էին ավելի քան 3,9 միլիոն հաշվարկային, ընթացիկ, վարկային և այլ հաշիվներ։ Պետբանկի միջոցով իրականացվող վճարային շրջանառուբլիության ծավալը 1980 թվականին կազմել է 2539 միլիարդ ռուբլի։ Պետբանկի իրավական դրությունը որոշվում էր ԽՍՀՄ Սինիստրների խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ։ Եղել է կենտրոնացված համակարգ, որը գլխավորում էր վարչությունը։ Վարչության նախագահ նշանակում էր ԽՍՀՄ Գերագույն սովետը։

Ունեցել է կենտրոնական ապարատ, միութենական և ինքնավար հանրապետություններում, երկրամասային և մարզային կենտրոններում, ինքնավար մարզերի և ինքնավար օկրուգների կենտրոններում՝ գրասենյակներ և պետական խնայադրամարկղերի վարչություններ, իսկ շըրջկենտրոններում, քաղաքներում և այլ բնակավայրերում՝ բաժանմունքներ, գործակալություններ (1984 թվականի սկզբին՝ 4464) և խնայդրամարկղերի լայն ցանց։

Հայկական հանրապետական գրասենյակը (պետբանկի Հայգրասենյակ) եղել է ԽՍՀՄ պետբանկի համակարգի օղակներից։ Կազմակերպվել էր 1924 թվականի մարտին (նախկինում՝ Հայաստանի պետբանկ և ՌՍՖՍՀ պետբանկի բաժանմունք)։ Ղեկավարել է Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող ԽՍՀՄ պետբանկի հիմնարկությունների գործունեությունը, գտնվել ԽՍՀՄ պետական բանկի վարչության անմիջական ենթակայության տակ։ 1984 թվականի սկզբին ՀԽՍՀ-ում գործում էր ԽՍՀՄ պետական բանկի 49 բաժանմունք, քաղաքային մեկ վարչություն, ինֆորմացիոն հաշվողական կայան։ Բաժանմունքներ եղել են հանրապետության բոլոր շրջաններում (բացառությամբ՝ Գուգարքի, ներկայումս՝ ՀՀ Լոռվա մարզի հարավում) և քաղաքներում, այդ թվում՝ Քաջարանում, Չարենցավանում, Ջերմուկում։ Երևանում գործել 8 բաժանմունք։

Խորհրդի նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Պատկեր Կառավարում Նշանակող
Սկիզբ Ավարտ
1 Արոն Շինման 1921 1924 Վլադիմիր Լենին
2 Նիկոլայ Տումանով Մարտի 5, 1924 Հունվարի 16, 1926 Ալեքսեյ Ռիկով
3 Գեորգի Պյատակով Ապրիլի 19, 1929 Հոկտեմբերի 18, 1930
4 Մոիսեյ Կալմանովիչ Հոկտեմբերի 18, 1930 Ապրիլի 4, 1934 Վյաչեսլավ Մոլոտով
5 Լև Մարյասին Ապրիլի 4, 1934 Հուլիսի 14, 1936
6 Սոլոմոն Կրուգլիկով Հուլիսի 14, 1936 Սեպտեմբերի 15, 1937
7 Ալեքսեյ Գրիչմանով Սեպտեմբերի 15, 1937 Հուլիսի 16, 1938
8 Նիկոլայ Բուլգանին Հոկտեմբերի 2, 1938 Ապրիլի 17, 1940
9 Նիկոլայ Սոկոլով Ապրիլի 17, 1940 Հոկտեմբերի 12, 1940
10 Նիկոլայ Բուլգանին Հոկտեմբերի 12, 1940 May 23, 1945 Իոսիֆ Ստալին
11 Յակով Գոլև May 23, 1945 Մարտի 23, 1948
12 Վասիլի Պոպով Մարտի 23, 1948 Մարտի 31, 1958 Գեորգի Մալենկով և Նիկոլայ Բուլգանին

13 Նիկոլայ Բուլգանին Մարտի 31, 1958 August 15, 1958 Նիկիտա Խրուշչով
14 Ալեքսանդր Կոռովուշկին, August 15, 1958 August 14, 1963
15 Ալեքսեյ Պոսկոնով 1963 1969 Ալեքսեյ Կոսիգին
16 Մեֆոդի Սվեշնիկով 1969 1976
17 Վլադիմիր Ախիմով Հոկտեմբերի 11, 1976 Հունվարի 10, 1986 Նիկոլայ Տիխոնով
18 Վիկտոր Դեմենցև Հունվարի 10, 1986 Օգոստոսի 22, 1987 Նիկոլայ Ռիժկով
19 Նիկոլայ Գարետովսկի Օգոստոսի 22, 1987 Հունիսի 7, 1989
20 Վիկտոր Գերաշչենկո Հունիսի 7, 1989 Օգոստոսի 26, 1991 Վալենտին Պավլով
21 Անդրեյ Զվերև Օգոստոսի 26, 1991 Դեկտեմբերի 20, 1991 Իվան Սիլաև

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Госбанк СССР и его роль в развитии экономики страны (1921—1981 гг․), М․, 1981․ Վ․ Աղասյան