Մանաս Օրդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանասի դամբարանը

Մանաս Օրդո (ղրղզ.՝ Манас Ордо), ղրղզների ազգային հերոս Մանասի պատվին կառուցված հուշահամալիր, որը համանուն էպոսում պաշտպանում և միավորում էր ղրղզներին։ Կառուցվել է կարախանիդյան դարաշրջանում, մոտ 1334 թվականին։ Ղրղզստանի հյուսիս-արևմուտքում գտնվող հուշահամալիրում է գտնվում դամբարանը, որտեղ պահվում են հերոսի մասունքները։ Համալիրի գտնվելու վայրը բնավ պատահական չէ. ըստ լեգենդի, հենց Տալասի հովտում էր տեղակայված Մանասի և նրա զորքի հիմնական ռազմակայանը։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը գտնվում է Ղրղզստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Տալաս քաղաքից 12 կմ դեպի արևելք։ Մանասից հարավ հոսում է Տալաս գետը, որի հետևում սկսվում են ղրղզական բարձր լեռները։

Մանաս էպոսը պատմում է Ղրղզստանի Բաթիր Մանասի մասին, որը ղրղզներին Ալթայից Տյան Շան է վերադարձրել, իսկ ավելի ուշ պաշտպանել է նրանց չինական հարձակումներից։ Էպոսը պատմական է, ուստի դրանում նկարագրված իրադարձությունների զգալի մասը իրականում տեղի են ունեցել։ Էպոսը համարվում է Ղրղզստանի ժողովրդի կյանքի յուրատեսակ հանրագիտարան, նրա հնագույն պատմության վկայությունը[1]։

Ղրղզական ազգային հերոսի հիշատակը պահպանելու համար համալիր է ստեղծվել։ Մանասի գերեզմանը կամ Մանասի կումբեզը այս համալիրի ամենագլխավոր տեսարժան վայրն է։ Իրականում չկա հաստատում, որ կումբեզը Մանասի գերեզմանն է։ Կումբեզը կառուցվել է էպոսի նկարագրած իրադարձություններից 5 դար առաջ։ Ենթադրություններ կան, որ այնտեղ հանգչում է կարահադինյան խանի դուստրը։ Դամբարանն առանձնանում է հետաքրքիր ճարտարապետությամբ. պատերը ծածկված են կավից պատրաստված խճանկարով, գմբեթը կտրված կոն է[2]։

Զբոսայգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրը ներառում է նաև ընդարձակ զբոսայգի։ Այգու կենտրոնում կա աստղ, որի վրա կանգնած է Մանասը։ Այս աստղի շրջակայքում կան քարե կերպարներ, որոնք ենթադրաբար ներկայացնում են Մանասի աջակիցներին ու մարտիկներին։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը տեղեկություններ է տրամադրում Մանասի և նրա պատմության մասին։ Մանասչիները, որոնք շարունակում են Մանասի ավանդույթը մինչև օրս, նույնպես պատկերված են այստեղ։ Մանասի հայտնի տեսարանները նույնպես ցուցադրվում են տրամապատկերի տեսքով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GDE.KG
  2. Туристический путеводитель по Киргизстану
  3. Stephan Flechtner, Dagmar Schreiber: Kirgistan: Zu den Gipfeln von Tien Schan und Pamir.