Տրամապատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արջի տրամապատկեր (Ֆինլանդիայի բնական պատմության թանգարան)

Տրամապատկեր, դիորամա, գեղանկարչության տեսակ, երբ պատկերը ստեղծվում է լուսաթափանցիկ, հատուկ լուսավորվող նյութի վրա։ ժամանակակից իմաստով՝ գեղանկարչության տեսակ է, երբ կտրվածքում կիսաշրջանաձև ենթաշրջանակի ներսակողմում ձգված ժապավենակերպ նկարը համադրվում է նրա առջև տեղադրված «առարկայական» պլանի հետ (շինծու և իրական առարկաներ, կառույցներ և այլն)։ Տրամապատկերի համար նախատեսվում է արհեստական լուսավորություն, խոշոր տրամապատկերները տեղադրվում են հատուկ կառուցված շինություններում։ Բնականից կատարված նկարը (հիմնականում ճակատամարտի տեսարաններ) տրամապատկերում, ինչպես և համայնապատկերում, դիտողի մեջ իրականի մեծ պատրանք է ստեղծում։ Ի տարբերություն համայնապատկերի՝ տրամապատկերը ընդգրկում է հորիզոնի միայն մի մասը։ Առաջին տրամապատկերը ստեղծել է Լ․ Ժ․ Դագերը, 1822-ին, Փարիզում։

Տրամապատկերները տարածում են գտել 19-րդ դարում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրամապատկեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։