Ձյունանուշ (նկար, Վասնեցով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունանուշ
Снегурочка
տեսակնկար
նկարիչՎիկտոր Վասնեցով
տարի1899
բարձրություն115
լայնություն79,8
ստեղծման երկիրՌուսաստան
նյություղաներկ, կտավ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
քաղաքՄոսկվա
Ծանոթագրություններ
 Snegurochka by Vasnetsov (GTG) Վիքիպահեստում

«Ձյունանուշ» (ռուս.՝ Снегу́рочка), ռուս նկարիչ-գեղանկարիչ, ճարտարապետ, պատմական և ժողովրդական բանահյուսության գեղանկարչության վարպետ Վիկտոր Վասնեցովի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1899 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 115 × 79,8 սմ։

Այսօր «Ձյունանուշ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականին Վիկտոր Վասնեցովը զբաղված էր Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայում Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշիկը» օպերայի գեղարվեստական ձևավորմամբ[2]։

1899 թվականին գեղանկարիչը լուսնկա գիշերին զբոսնում էր ձմեռային այգում։ Խորը ձյունաթմբերը և ձյունապատ ծառի ճյուղերը ալեկոծեցին օպերային հիշողությունները և հաջորդ օրը Վասնեցովը նկարեց «Ձյունանուշ՝ Սառնամանիքի և Գարնան զավակը»[3] կտավը։

«Ձյունանուշ» ստեղծագործությունը հեղինակից գնել է ռուս ձեռնարկատեր, մեկենաս, կոլեկցիոներ Միխայիլ Ռյաբուշինսկին։ 1917 թվականից կտավը ցուցադրվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[4]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված աղջիկը հագել է հին ռուսական մուշտակ։ Ձյունանուշը դուրս է գալիս անտառից դեպի բլրի բաց լանջը[5]։ Ձմեռային բնապատկերը լուսավորված է լուսնի լույսով։ Ձյունանուշի մոտ փոքր եղևնիներ են՝ նոր եկած ձյունով պատված, ինչպես նաև պատկերված են բարակ կեչի և այլ ծառեր։ Հեռվում երևում են Բերենդեևկայի լույսերը[6]։

Ձյունանուշը շփոթվածությամբ կանգ է առել։ Նա պետք է որոշում կայացնի․ վերառադնալ անտառ՝ հոր՝ Սառնամանիքի մոտ, կամ գյուղ՝ մարդկանց մոտ[5]։

«Ձյունանուշ» ստեղծագործությունում պատկերված աղջիկը նման է ձեռնարկատեր, մեկենաս Սավվա Մամոնտովի դստերը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Снегурочка — картина Виктора Васнецова: описание картины «Снегурочка», композиция, сюжет, стиль, жанр, техника написания, год создания, местонахождение». veryimportantlot.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. Виктор Михайлович Васнецов. — М.: Директ-медиа, 2010. — Т. 30. — С. 31. — (Великие художники).
  3. Осокин В. Н. В. Васнецов. — М.: Молодая гвардия, 1959. — С. 154. — (Жизнь замечательных людей).
  4. Живопись второй половины XIX века. — М.: Красная площадь, 2001. — Т. 4, кн. 1. — С. 135. — (Живопись XVIII-XX веков).
  5. 5,0 5,1 Ефремова Л. Васнецов. — Олма Медиа Групп, 2010. — (галерея гениев). — ISBN 978-00-1648919-0
  6. Моргунов Н., Моргунова-Рудницкая Н. Виктор Михайлович Васнецов. — Искусство, 1962. — С. 237. — (Русские художники).
  7. Прахов Н. А. Страницы прошлого: очерки-воспоминания о художниках. — Киев: Изомузгиз, 1958. — С. 80.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]