Հրաչ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչ Հայրապետյան
Ի ծնեՀրաչ Հայրապետյան (Սաշ)
Ծնվել էփետրվարի 7, 1950(1950-02-07)
ԾննդավայրԴիլիջան, Տավուշի մարզ
Վախճանվել էհոկտեմբերի 19, 2017(2017-10-19) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԱզգությունՀայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1974) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1979)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Հրաչ Հայրապետյան (Սաշ) (փետրվարի 7, 1950(1950-02-07), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 19, 2017(2017-10-19), Երևան, Հայաստան[1]), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Հայրապետյանը ծնվել է 1950 թվականին, Դիլիջանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1979 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 2001 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2004 թվականից՝ Դանիայի Հիլերոտ քաղաքի «Նոր արվեստ» միության անդամ։ Ունեցել է անհատական և խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում։ Հրաչ Հայրապետյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Դանիայի, Արգենտինայի, Հունաստանի, Իրանի, Լիբանանի մասնավոր հավաքածուներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հրաչ Հայրապետյանի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Անհատական ցուցահանդես՝ Հրաչ Հայրապետյան «Դիլիջանյան գույներ»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]