Հրաչ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչ Աբրահամյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1921(1921-10-25)[1]
ԾննդավայրՌաշթ, Իրան[1]
Մահացել էմարտի 19, 2013(2013-03-19)[2] (91 տարեկան)
Մահվան վայրԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունTehran University of Medical Sciences Dental School? (1945), Փարիզի համալսարան (1947)[1] և Northwestern University Dental School? (1951)[1]
Մասնագիտությունատամնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Հրաչ Արմենի Աբրահամյան (հոկտեմբերի 25, 1921(1921-10-25)[1], Ռաշթ, Իրան[1] - մարտի 19, 2013(2013-03-19)[2], ԱՄՆ[3]), հայ ատամնաբույժ, դիմածնոտային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1951

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Աբրահամյանը ծնվել է Թեհրանում, Արմենակ և Շուշանիկ Աբրահամյանների ընտանիքում։ Ունեցել է զույգ եղբայրներ՝ Վազգեն, Բաբկեն։ 1941 թվականին ավարտել է Ալբորց քոլեջը, 1945 թվականին՝ Թեհրանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1947 թվականին ուսումը շարունակել է Փարիզի համալսարանում, այնուհետև՝ ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի ատամնաբուժության դպրոցում։ 1951-1954 թվականներին աշխատել է Նյու Յորքի «Մեմորիալ» բժշկական կենտրոնում, 1954-2004 թվականներին՝ Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում, 1975-1990 թվականներին` դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1970 թվականից, միաժամանակ` Վաշինգտոնի կենտրոնական զինվորական հիվանդանոցի խորհրդական։ Աշխատանքները վերաբերում են ատամնաբուժության և դիմածնոտային վիրաբուժության հարցերին[4]։

Հայաստանի անկախացումից ի վեր 36 անգամ եղել է Հայաստանում, մեկ անգամ Ֆուլբրայթ կրթաթոշակով, 4 ամիս Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում կազմակերպել վերապատրաստումներ, հանդես եկել խորհրդատվություններով։ Հայերեն է թարգմանել իր ատամնաբուժական գրքերը և չորս տարբեր ժամանակներում հրատարակել դրանք[5]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիմածնոտային օրթոպեդիկ, հարատամնաբուժության ակադեմիայի անդամ, 1960
  • Ատամնաբույժների ակադեմիայի անդամ, 1967
  • Պրոթեզիստների ամերիկյան ակադեմիայի անդամ, 1971
  • Ատամնաբույժների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ, 1975

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արհեստական լրիւ ատամնաշար հինգ բուժայցով։ Աբրահամյան Հրաչ Արմենի, Երկրորդ տպագրութիւն. բարեփոխւած և նկարազարդ, Երևան, «Հայաստան», 2002։
  • Արհեստական լրիվ ատամնաշար հինգ բուժայցով։ Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի դասախոսությունների շարք, Հայաստան, 2002[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://armenianweekly.com/2013/03/28/dr-hratch-abrahamian-1921-2013/
  2. 2,0 2,1 2,2 https://www.legacy.com/obituaries/name/hratch-abrahamian-obituary?pid=163737873
  3. 3,0 3,1 3,2 https://www.legacy.com/obituaries/washingtonpost/obituary.aspx?n=hratch-abrahamian&pid=163737873&fhid=17001
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Hairenik (2013 թ․ մարտի 28). «Dr. Hratch Abrahamian (1921-2013)». Armenian Weekly. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Կոհա առցանց քարտարան, Աբրահամյան, Հրաչ Արմենի». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.