Հսկա մեղու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հսկա մեղու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թաղանթաթևավորներ
Ցեղ Մեղուներ
Տեսակ Հսկա մեղու
Լատիներեն անվանում
Apis dorsata
(Fabricius, 1793)
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հսկա մեղու կամ Հնդկական մեծ մեղու (լատին․՝ Ápis dorsata[1]), վայրի մեղուների տեսակ, որոնք ապրում են Հարավային և Արևելյան Ասիայում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկա մեղուները տարածված են Հնդկաստանում, Հնդկաչին թերակղզում, ինչպես նաև Հարավ-արևելյան Ասիայի մի շարք կղզիներում, այդ թվում Ցեյլոնի կղզում (Շրի Լանկա), Ճավայում, Կալիմանտանում և Ֆիլիպիններում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղուներն ունեն երկար փթիկ, որն օգտագործում են բույսից նեկտար ծծելու համար, ունեն նաև բեղիկներ, արուներինը բաղկացած են 13 հատվածից, էգերինը՝ 12։

Բոլոր մեղուներն ունեն երկու զույգ թևեր, ետևիններն առջևիններից ավելի փոքր չափսերի են։

Մեղուները հարմարվել են նեկտարով և ծաղկափոշով սնվելու, նեկտարն օգտագործելով հիմնականում որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկափոշին՝ սպիտակուցներ և այլ սննդային նյութեր ստանալու համար։

Հսկա մեղուները ունեն դեղնավուն գունավորում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Стриганова Б. Р., Захаров А. А. Пятиязычный словарь названий животных: Насекомые (латинский-русский-английский-немецкий-французский) / Под ред. д-ра биол. наук, проф. Б. Р. Стригановой. — М.: РУССО, 2000. — С. 305. — 1060 экз. — ISBN 5-88721-162-8.
  2. Енциклопедія бджільництва. — С.41.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հսկա մեղու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հսկա մեղու» հոդվածին։