Հռիփսիմե Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հռիփսիմե Պողոսյան
Ծնվել էապրիլի 24, 1899(1899-04-24)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 26, 1972(1972-11-26) (73 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանչուհի, խմբագիր և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ԱմուսինՀովհաննես Պողոսյան
Հռիփսիմե Պողոսյան Վիքիդարանում

Հռիփսիմե Պողոսյան (Հռիփսիմե Միսակի Ասիլյան, ապրիլի 24, 1899(1899-04-24), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1972(1972-11-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից[1]։ Աղջկական ազգանունը Ասլիյան է, Պողոսյանը ամուսնու ազգանունն է։

Ամուսինը Հովհաննես Պողոսյանն է, ով 1946-1948 թվականներին եղել է Երևանի համալսարանի ռեկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ Ոսկե մեդալով ավարտել է Թիֆլիսի երրորդ գիմնազիան, ապա սովորել Անդրկովկասի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետում։ 1918 թվականին մասնակցել է «Ցեխ պոետով» գրական կազմակերպության աշխատանքներին, որի ղեկավարն էր Սերգեյ Գորոդեցկին։ Նրա առաջին բանաստեղծությունը ռուսերեն տպագրվել է այդ կազմակերպության «Ակմե» ժողովածուում, 1919 թվականին։ Մասնակցել է Հայարտան (հայ արվեստի տուն) աշխատանքներին, որի ղեկավարն էր Հովհաննես Թումանյանը։ 1930-1931 թվականներին եղել է Թիֆլիսում լույս տեսնող «Մանկական ծիլեր» ամսագրի գրական խմբագիրը։ 1934 թվականին փոխադրվել է Երևան։ 1937-1938 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության մանկական բաժանմունքի նախագահը։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Հանուն խաղաղության» (Երևան, 1952), «Մեր փողոցը» (Երևան, 1952), «Հավատարմություն» (Երևան, 1956), «Հարազատ մարդիկ» (Մոսկվա, 1960) գրքերը։

Մահացել է Երևանում[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1930, 32 էջ։
  • Մետաքս, Թիֆլիս, 1931, 12 էջ։
  • Մեքենաների երթը, Թիֆլիս, 1932, 44 էջ։
  • Մայրական, Երևան, Պետհրատ, 1936, 20 էջ։
  • Լուսնի վրա, Երևան, Պետհրատ, 1936, 31 էջ։
  • Մարգարտածաղկի և լուսատտիկի հեքիաթը, Երևան, Պետհրատ, 1937, 12 էջ։
  • Փոքրիկ պիոների և փողկապի մասին, Երևան, Պետհրատ, 1939, 10 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1942, 48 էջ։
  • Որդիների հետ, Երևան, Հայպետհրատ, 1942, 48 էջ։
  • Խնդություն, Երևան, Հայպետհրատ, 1948, 96 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1950, 136 էջ։
  • Կարդա այս գիրքը-տես ինչ է դառնում միրգը, Երևան, Հայպետհրատ, 1951, 21 էջ։
  • Հուշարձան, Երևան, Հայպետհրատ, 1951, 42 էջ։
  • Իմ ծաղիկը, Երևան, Հայպետհրատ, 1953, 27 էջ։
  • Հավատարմություն, Երևան, 1954, 204 էջ։
  • Անձրևից հետո, Երևան, Հայպետհրատ, 1958, 264 էջ[3]։
  • Անթառամը, Երևան, Հայպետհրատ, 1961, 126 էջ։
  • Աստղային ճամբորդը, Երևան, Հայպետհրատ, 1963, 173 էջ։
  • Երեկո, Երևան, 1966, «Հայաստան», 336 էջ։
  • Արձագանք (հուշեր), Երևան, «Հայաստան», 1973, 312 էջ[3]։
  • Վերջերգ (բանաստեղծություններ, բալլադներ, լեգենդներ, պոեմներ), Երևան, 1978, 332 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Իմ գիրքը (չափածո և արձակ. գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հռիփսիմե Պողոսյանը), Երևան, 1927, 68 էջ։
  • Չուկովսկի Կ., Տզզան ճանճը, Երևան, Պետհրատ, 1935, 15 էջ։
  • Պուշկին Ա., Երեք հեքիաթ, Երևան, Պետհրատ, 1937, 63 էջ։
  • Պուշկին Ա., Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հռիփսիմե Պողոսյանը), Երևան, Պետհրատ, 1937, 214 էջ։
  • Մարշակ Ս., Քսանամյան, Երևան, Պետհրատ, 1939, 16 էջ։
  • Փիղ կամ առյուծ է միջին, գրքի ամեն մի էջին (Վլադիմիր Մայակովսկի), Երևան, Պետհրատ, 1940, 14 էջ։
  • Մայիսմեկյան ժողովածու (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հռիփսիմե Պողոսյանը։ Երևան, Պետհրատ, 1940, 83 էջ։
  • Գրիբաչև Նիկոլայ, Գարունը «Պոբեդայում», Երևան, Հայպետհրատ, 1950, 58 էջ։
  • Վրաստանի գարունը (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հռիփսիմե Պողոսյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 143 էջ։
  • Փոքրիկ բարեկամներ (ուզբեկական մանկական գրողների գործերը, որոնց մի մասը թարգմանել է Հռիփսիմե Պողոսյանը), Երևան, Հայպետհրատ, 1953, 125 էջ։
  • Լոպե-դե Վեգա, Սևիլիայի աստղը, Երևան, Հայպետհրատ, 1959, 172 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 457-458։
  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 344։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բանաստեղծուհի Հռիփսիմե Պողոսյան - Armenpress | History». history.armenpress.am (armenian). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 457-458.
  3. 3,0 3,1 «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Պողոսյան , Հռիփսիմե». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռիփսիմե Պողոսյան» հոդվածին։