Հուրլերի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուրլերի համախտանիշ
Նկարում պատկերված է դերմատան սուլֆատ, այն միացություններից մեկը, որը կուտակվում է լիզոսոմներում Հուրլերի հիվանդության ժամանակ
Տեսակmalformation syndrome? և հիվանդության կարգ
Պատճառալֆա-L-իդուրոնիդազ ֆերմենտի անբավարարություն
Անվանվել էGertrud Hurler?
Տարբերակիչ ախտորոշումՀուրլեր-Շիեի համախտանիշ; Շիեի համախտանիշ; Հանթերի համախտանիշ; այլ մուկոպոլիսախարիդոզներ
ԿանխատեսումՍովորաբար մահը վրա է հասնում մինչև 12 տարեկանը
Հանդիպման հաճախականություն1/100,0000

Հուրլերի սինդրոմը, որը հայտնի է նաև որպես Մուկոպոլիսախարիդոզ, նախկինում ՝ գարգոիլիզմ, ժառանգական հիվանդություն է, որը հանգեցնում է խոշոր մոլեկուլների՝ գլիկոզամինոգլիկանների կուտակման լիզոսոմներում։ Այս մոլեկուլները քայքայելու անկարողությունը հանգեցնում է մի շարք տարբեր օրգան համակարգերի վնասման, ներառյալ՝ նյարդային համակարգի, կմախքային համակարգի, աչքերի և սրտի։

Հիմքում ընկած է ալֆա-L-իդուրոնազի ՝ գլիկոզամնինոգլիկանների քայքայման համար պատասխանատու ֆերմենտի անբավարարությունը[1] :544։ Այս ֆերմենտի անբավարարության հետևանքով տեղի է ունենում դերմատան սուլֆատի և հեպարան սուլֆատի կուտակում օրգանիզմում։ Ախտանիշները հայտնվում են վաղ մանկական շրջանում, և հաճախ հանգեցնում վաղաժամ մահվան։ Մուկոպոլիսախարիդ տիպի I-ի այլ, պակաս ծանր ձևերը ներառում են՝ Հուրլեր-Շիեի համախտանիշը (MPS-IHS) և Շիեի համախտանիշը (MPS-IS)։

Հուրլերի համախտանիշը դասակարգվում է, որպես լիզոսոմալ պահեստավորման հիվանդություն։ Այն կլինիկականորեն կապված է Հանթերի համախտանիշի հետ (MPS II)[2] չնայած, Հանթերի համախտանիշը ժառանգվում է X-շղթայակցված, իսկ Հուրլերը՝ աուտոսոմ ռեցեսիվ։

Նշաններ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղջերաթաղանթի պղտորում 30տարեկան հիվադի մոտ:

Հուրլեր համախտանիշ ունեցող երեխաները կարող են ծնվել նորմալ, ախտանիշներն ի հայտ են գալիս կյանքի առաջին տարիների ընթացքում։ Ախտանիշները կարող են տարբերվել հիվանդից կախված։

Հուրլերի հիվանդության առաջին դրսևորումներից է դիմագծերի կոպտացումը։ Այս ախտանիշը կարող է դրսևորվել 3-6 ամսականից։ Գլուխը մեծ է (մակրոցեֆալիա), ճակատային ոսկրերի դուրսցցումով։ Գանգը կարող է երկարել (սկալոցեֆալիա)։ Կարող է լինել քթի կամրջի հարթեցում։ Ակնագնդերն արտանկած են։ Շրթունքները մեծ են, երեխաները հաճախ անընդհատ բաց են պահում ծնոտը։ Կմախքի անկանոնությունները դրսևորվում են մոտ 6 ամսականից, բայց կարող են կլինիկորեն չարտահայտվել մինչև 10-14 ամական։ Հիվանդներն ունենում են ողնաշարի և ազդրի դեֆորմացիաներ, կարպալ թունելի համախտանիշ և հոդերի կարկամություն։ Նորածնային շրջանում հիվանդների հասակը կարող է նորմալ է, աճը դադարում է մինչև 2 տարեկանը։ Նրանց հասակը կարող է հասնել ոչ ավելի, քան 4 ոտնաչափի։

Այլ վաղ ախտանիշները կարող են ներառել աճուկային և պորտային ճողվածքները։ Ճողվածքը առկա կարող է լինել ծննդյան պահին, կամ զարգանալ կյանքի առաջին ամիսներին։ Եղջերաթաղանթի պղտորումն ուցանցաթաղանթի դեգեներացիան կարող են առաջանալ կյանքի առաջին տարվա ընթացքում, ինչը կհանգեցնի կուրության։ Լյարդի և փայծաղի մեծացումը տարածված ախտանիշ է։ Գլիկոզամինեգլիկանների (ԳԱԳ) կուտակումն օրգաններում բերում է օտգանների չափերի մեծացման՝ առանց օրգանների դիսֆունկցիայի։ Հիվանդները կարող են ունենալ նաև լուծ։ Կարող է առաջանալ նաև աորտայի փականի անբավաարություն։ Վերին և ստորին շնչուղիների ինֆեկցիաները հաճախ են հանդիպում։

Զարգացման հապաղումը դրսևորվում է 1-2 տարեկանից սկսած, առավելագույն ֆունկցիոնալ տարիքը ՝ 2-4 տարի է։ Երեխաների մեծամասնությունը զարգացնում է սահմանափակ լեզվական, խոսքային հմտություններ։ Մահը սովորաբար վրա է հասնում 10 տարեկանում[3][4]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպարան սուլֆատը գլիկոզամինոգլիկան է, որը կուտակվում է լիզոսոմներում Հուրլերի հիվանդության ժամանակ:

IDUA գենը պատասխանատու է ալֆա-Լ-իդուրոնիդազ ֆերմենտը կոդավորելու համար։ Ալֆա-Լ-իդուրոնիդազը հիդրոլիզի միջոցով պատասխանատու է ոչ սուլֆատային ալֆա-Լ-իդուրոնաթթուն քայքայելու համար։ Սա միզաթթու է, որն հայտնաբերվել է ԳԱԳ-ների դերմատան սուլֆատում և հեպարան սուլֆատում։ Ալֆա-Լ-իդուրոնիդազ ֆերմենտը տեղակայված է լիզոսոմներում։ Առանց բավարար ֆերմենտային ֆունկցիայի, ԳԱԳ- ները չեն կարող պատշաճ մարսվել լիզոսոմներում[5]։

Գենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուրլերի համախտանիշը ժառանգվում է աուտոսոմ ռեցեսիվ տիպով

Հուրլեր համախտանիշ ունեցող երեխաները կրում են IDUA գենի երկու օրինակ, որոնք գտնվում են 4-րդ քրոմոսոմի 4p16.3 կայքում։ Սա այն գենն է, որը կոդավորում է սպիտակուցային իդուրոնիդազը։ 2018թ.-ի դրությամբ IDUA գենի ավելի քան 201 տարբեր մուտացիաներ են հայտնաբերվել, որ առաջացնում են մուկոպոլիսախարիդոզ տիպ I[6]։

Քանի որ Հուրլերի սինդրոմը աուտոմոմալ ռեցեսիվ հիվանդություն է, հիվանդ անձինք ունեն գենի երկու ոչ ակտիվ օրինակ։ Գենի մեկ նորմալ և մեկ մուտացված օրինակ ունեցող անձն համարվում է գենի կրող։ Կրողներն արտադրում են ավելի քիչ ալֆա-L-իդուրոնիդազ, քան 2 նորմալ գեն ունեցողները։ Այնուամենայնիվ, կրողների մոտ ֆերմետնի նվազեցված արտադրությունը բավարարում է նորմալ ֆունկցիան իրագործելու համար։ Դրա հետևանքով կրողի մոտ չպետք է ի հայտ գա հիվանդության որևէ ախտանիշ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը հաճախ կարելի է կատարել կլինիկական հետազոտության և մեզի քննության միջոցով (ավելցուկային մկոպոլիզախարիդները արտազատվում են մեզի միջոցովՖերմենտային քննությունն (մարմնի բջիջներում կամ հեղուկներում ֆերմենտային անբավարարություն հայտնաբերում) արվում է մուկոպոլիզախարիդոզների դասերի միջև տարբերակիչ վերջնական ախտորոշում ապահովելու նպատակով։ Նախածննդյան ախտորոշումը՝ օգտագործելով ամնիոցենտեզը և խորիոնային թավիկների նմուշառումը, կարող է հաստատել, արդյոք պտուղը հանդիսանում է գենի կրող, թե հիվանդ է։ Գենետիկական հետազոտությունը օգնում է այն ծնողներին, ովքեր ունեն մկոպոլիզախարիդոզների ընտանեկան պատմություն, որոշելու, թե արդյոք նրանք կրում են մուտանտ գենը, որն առաջացնում է հիվանդություն։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուկոպոլիսախարիդոզների ընտանիքի բոլոր տիպերը համարվում են լիզոսոմալ պահեստավորման հիվանդություններ։ Մուկոպոլիսախարիդոզ տիպ I- ը (ՄՊՍ I) բաժանվում է երեք ենթատեսակների՝ հիմնվելով ախտանիշների ծանրության վրա։ Բոլոր երեք տիպերն էլ հանգեցնում են նույն ֆերմենտի բացակայությանը կամ նվազմանը։ Հուրլերի համախտանիշը ՄՊՍ տիպ I ենթատեսակներից ամենածանրն է։ Մյուս երկու ենթատեսակներից են՝ ՄՊՍ-IS-ը (Շիեի համախտանիշ) և ՄՊՍ-IHS-ը (Հուրլեր-Շիեի համախտանիշ)։

Հուրլերի համախտանիշի, Հուրլեր-Շեյի համախտանիշի և Շեյի համախտանիշի միջև էական նմանության պատճառով, որոշ աղբյուրներ այդ բաժանումն համարում են հնացած։ Փոխարենը, ՄՊՍ-I-ն կարող է բաժանվել «ծանր» և «թույլ» ձևերի[7]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս չկա Հուրլերի հիվանդութան որևէ բուժում։ Ֆերմենտի փոխպատվաստումը իդուրոնիդազով (Aldurazyme) լավացնում է շնչական ֆունկցիան և բարելավում ապրելիությունը։ Այն նվազեցնում է օրգանիզմում կուտակված ածխաջրերի քանակը։ Կարող է կիրառվել նաև գլխի և ազդրի դեֆորմացիաների վիրաբուժական շտկում։ Եղջրաթաղանթի վիրահատությունն օգնում է նվազեցնել տեսողական խնդիրները[8]։

Ոսկրածուծի փոխպատվաստումը և պորտային լարից արյան փոխպատվաստումը, նույնիսկ նույն HLA գեներով քույրերից/եղբայրներից և հարազատներից, կարող են օգտագործվել որպես ՄՊՍ տիպ I-ի բուժում՝ զգալիորեն բարելավոլով ապրելիությունը, ճանաչողական գործառույթները և ֆիզիկական ախտանիշները։ Հիվանդների մոտ կարող է առաջանալ մերժման համախտանիշ, որն ավելի հավանական է ոչ ազգակից դոնորներից ստացված նյութից։ 1998 թ.-ին կատարված ուսումնասիրության արդյունքներով HLA-համապատասխան քույր կամ եղբայր դոնորից արված փոխպատվաստում անցած երեխաների 5-ամյա ապրելիությունը 75% է, ոչ քույր/եղբայր դոնորներից՝ 53%[9]։

Երեխաները հաճախ չեն գտնում ոսկրածուծի համապատասխան դոնոր։ Այս դեպքերում, ոչ հարազատ դոնորներից կատարված փոխպատվաստումը կարող է մեծացնել ապրելիությունը, նվազեցնել հիվանդության ֆիզիկական նշանները և բարելավել ճանաչողական ֆունկցիան։ Փոխպատվաստման բարդությունները ներառում են՝ մերժման համախտանիշ փոխպատվաստված նյութի հանդեպ[10]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ.-ին Բրիտանիայում կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հուրլերի համախտանիշ ունեցող հիվանդների կյանքի միջին տևողությունը 8,7 տարի է։ Համեմատության համար նշենք, որ ՄՊՍ տիպի I բոլոր ձևերի կյանքի միջին տևողությունը 11,6 տարի է։ Այն հիվանդներն, ովքեր ստացել են ոսկրածուծի հաջող փոխպատվաստում, ունեցել են 2-ամյա ամպերլիության 68% ցուցանիշ, 10-ամյա ապրելիության՝ 64%։ Ոսկրածուծի փոխպատվաստում չստացած հիվանդների ապրելիությունը զգալիորեն պակաս է, միջինը՝ 6,8 տարի[3]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուրլերի համախտանիշի տարածվածությունը կազմում է 1/100,000[8]։ Բոլոր ՄՊՍ-ների տարածվածությունը ԱՄՆ-ումկազմում է 1-ը 25.000 բնակչի հաշվով[11]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենային թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հետաքրքրություն կա ՄՊՍ տիպ I-ի գենային թերապիայի հարցում։ Կենդանիների մոդելներում իդուրոնիդազ գենի ավելացումն իրականացվել է ռետրովիրուսների, ադենովիրուսների, ադենոկախյալ վիրուսի և պլազմիդ վեկտորների օգնությամբ։ ՄՊՍ-ով հիվանդ մկները և շները հաջողությամբ բուժվել են գենային թերապիայի միջոցով։ Գեների թերապիան բարելավել է ապրելիությունը, նյարդաբանական և ֆիզիկական ախտանիշները։ Այնուամենայնիվ, որոշ կենդանիների մոտ անբացատրելիորեն զարգացել են լյարդի ուռուցքներ։ Անվտանգության հարցերը լուծելու դեպքում գենային թերապիան հետագայում կարող է այլընտրանքային բուժում ապահովել ՄՊՍ-ով հիվանդների համար[12]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թ.-ին գերմանացի մանկաբույժ Գերտրուդ Հուրլերը նկարագրեց սինդրոմ, որը ներառում էր եղջերաթաղանթի պղտորում, կմախքի ձևախախտումներ և մտավոր հետամնացություն։ «Գարգոիլիզմ» անվամբ նմանատիպ հիվանդություն էլ նկարագրել է Չարլզ Ա. Հանթերը 1917թ.-ին։ Հուրլերն իր նկարագրությունում չի հիշատակել Հանթերի աշխատանքը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կապի ընդհատումների պատճառով, ամենայն հավանականությամբ, նա տեղյակ չի էլ եղել նրա ուսումնասիրության մասին։ Հուրլերի համախտանիշն այժմ վերաբերում է ՄՊՍ տիպ I-ին, մինչդեռ Հանթերի համախտանիշն՝ ՄՊՍ II-ին[13][14]։ 1962-ին Շիեի կողմից նկարագրվեց ՄՊՍ տիպ I-ի ավելի մեղմ ձևը, ինչն իր անվամբ կոչվեց Շիեի համախտանիշ[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանթերի համախտանիշ (ՄՊՍ II)
  • Սանֆիլիպոյի համախտանիշ (ՄՊՍ III)
  • Մորքուայի համախտանիշ (ՄՊՍIV)
  • Մարոտո Լամի համախտանիշ (ՄՊՍ VI)

Ծանութագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. James, William D.; Berger, Timothy G.; և այլք: (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. ISBN 978-0-7216-2921-6.
  2. «Mucopolysaccharidoses Fact Sheet». National Institute of Neurological Disorders and Stroke. 2017 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 Moore, David; Connock, Martin J.; Wraith, Ed; Lavery, Christine (2008 թ․ հունվարի 1). «The prevalence of and survival in Mucopolysaccharidosis I: Hurler, Hurler-Scheie and Scheie syndromes in the UK». Orphanet Journal of Rare Diseases. 3: 24. doi:10.1186/1750-1172-3-24. ISSN 1750-1172. PMC 2553763. PMID 18796143.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. Banikazemi, Maryam (2014 թ․ հոկտեմբերի 12). «Hurler syndrome, Hurler-Scheie Syndrome, and Scheie Syndrome (Mucopolysaccharidosis Type I)». Medscape. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  5. «IDUA gene». Genetics Home Reference. 2019 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  6. Chkioua, Latifa; Boudabous, Hela; Jaballi, Ibtissem; Grissa, Oussama; Ben Turkia, Hadhami; Tebib, Neji; Laradi, Sandrine (2018 թ․ մայիսի 13). «Novel splice site IDUA gene mutation in Tunisian pedigrees with hurler syndrome». Diagnostic Pathology. BioMed Central. 13 (35). doi:10.1186/s13000-018-0710-3. PMC 5975427.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. «Mucopolysaccharidosis type I». Genetics Home Reference. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  8. 8,0 8,1 Banikazemi, Maryam (2014 թ․ հոկտեմբերի 12). «Hurler syndrome, Hurler-Scheie Syndrome, and Scheie Syndrome (Mucopolysaccharidosis Type I)». Medscape. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  9. Peters, C (1998 թ․ ապրիլի 1). «Hurler syndrome: II. Outcome of HLA-genotypically identical sibling and HLA-haploidentical related donor bone marrow transplantation in fifty-four children. The Storage Disease Collaborative Study Group». Blood. 91 (7): 2601–8. doi:10.1182/blood.V91.7.2601. PMID 9516162.
  10. Staba, SL (2004 թ․ մայիսի 6). «Cord-blood transplants from unrelated donors in patients with Hurler's syndrome». New England Journal of Medicine. 350 (19): 1960–9. doi:10.1056/NEJMoa032613. PMID 15128896.
  11. «Mucopolysaccharidoses Fact Sheet». National Institute of Neurological Disorders and Stroke. 2017 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  12. Ponder, Katherine P (2007 թ․ սեպտեմբեր). «Gene therapy for mucopolysaccharidosis». Expert Opinion on Biological Therapy. 7 (9): 1333–1345. doi:10.1517/14712598.7.9.1333. PMC 3340574. PMID 17727324.
  13. Կաղապար:WhoNamedIt
  14. Hurler, G. (1919). «Über einen Typ multipler Abartungen, vorwiegend am Skelettsystem». Zeitschrift für Kinderheilkunde. 24 (5–6): 220–234. doi:10.1007/BF02222956.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]