HLA հակածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

HLA (անգլ.՝ Human Leukocyte Antigen, Մարդու Լեյկոցիտար Անտիգեն), հյուսվածքային համատեղելիության հակածինների խումբ, մարդկանց հյուսվածքահամատեղելիության գլխավոր համալիրը։ Ներկայացված են համարյա բոլոր բջիջների մակերեսին։ Սակայն այդ անտիգենները առավել ամբողջական ներկայացված են լեյկոցիտների մակերեսին, ինչի հետ էլ կապված է անվանումը։ Յուրաքանչյուր մարդ օժտված է HLA անտիգենների անհատական հավաքածուներով։

Հայտնաբերվել է 1952-ին, լեյկոցիտների անտիգենների վրա կատարվող ուսումնասիրությունների ժամանակ։

HLA հակածինները կարևոր դեր են խաղում օտարածին հակածինների հանդեպ զարգացող իմուն պաշտպանության կարգավորման գործում։ Բացի այդ, իրենք ևս իրենցից ներկայացնում են բավականին ուժեղ հակածիններ։

Աղբյուրներ[խմբագրել]