Հովհաննես Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Մարտիրոսյան
Ծնվել է1919
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Հովհաննես Ավդալի Մարտիրոսյան (1919, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - անհայտմահացել է 1987 թ․ին Թալինի շրջան գյուղ Կաթնաղբյուր), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մարտիրոսյանը ծնվել է 1919 թվականին Կիրովական քաղաքում։ 1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, աշխատել Իրինդ գյուղի յոթնամյա դպրոցում, դասավանդել հայոց լեզու և գրականություն[1]։

Զորակոչվել է բանակ, զինվորական ծառայության։ 1941 թվականի հունիսին Մարտիրոսյանը ծառայել է Լենինգրադում (Պուշկինո) և պատերազմի առաջին օրերից մինչև 1943 թվականի վերջը մասնակցել է գերմանաֆաշիստական զորքերի դեմ մղված մարտերին Վիբորգի, Վոլխովի, Սինյավինոյի մոտ, Լենինգրադի մատույցներում։ Եղել է հրետանային հաշվարկի, իսկ այնուհետև՝ դասակի հրամանատար։ Հրամանատարության առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1943 թվականի հունիսից 52-րդ բանակի կազմում Հովհաննեսը տեղափոխվել է Կուրսկ-Օրյոլի շրջան, այստեղ նույնպես հերոսաբար մարտնչել է թշնամու դեմ։ 1944 թվականի օգոստոսին նրանց զորամասը հասել է Լեհաստանի սահմանին։ 1945 թվականի հունվարին Սանդոմիրյան պլացդարմի համար մղված մարտերում խիզախություն ցուցաբերելու համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Նրա մարտական ուղին ավարտվել է Գերմանիայի Գյորլից քաղաքում։ 1944 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

1945 թվականին Մարտիրոսյանը լեյտենանտի զինվորական կոչումով վերադարձել է տուն, նորից անցել է ուսուցչական աշխատանքի։ Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը և Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է Թալինի շրջխորհրդի գործկոմի ապարատում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]