Հովհաննես Մալալաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհաննես Մալալաս (հունարեն՝ Ἰωάννης Μαλάλας, շուրջ 491—578թթ), բյուզանդացի պատմիչ, 18 գրքից բաղկացած «Ժամանակագրություն» (Χρονογραφία) երկի հեղինակ, որտեղ ժամանակագրական կարգով ներկայացնում է աշխարհի պատմությունը՝ արարչագործությունից մինչև 563թ: «Մալալաս»-ը ասորական բառ է, թարգմանաբար նշանակում է «հռետոր»: Պատմիչի ասորական ծագում ունեցող մականունը հիմք է տալիս ժամանակակից ուսումնասիրողներին ենթադրելու, որ նա սերվում է Ասորիքից՝ Անտիոք քաղաքից:

«Ժամանակագրության» 1, 2 և 4-րդ գրքերում ներկայացվում է հնագույն պատմությունը՝ հունական առասպելների հիմքի վրա, 3-րդ գրքում՝ աստվածաշնչյան պատմությունը, 5-րդ գրքում՝ Տրոյական պատերազմի պատմությունը: Այնուհետև Մալալասը շարադրում է պարսից արքաների, Լյուդիայի արքա Կրեսոսի, մակեդոնական արքաների և Հռոմի սկզբնավորման պատմությունը (6-րդ գիրք), Հռոմուլոսի և Հռեմոսի և Հռոմի առաջին արքաների պատմությունը մինչև Տարքվինիուս (գիրք 7), Ալեքսանդր Մակեդոնացու հաջորդների՝ Պտղոմեանների և Սելևկյանների մասին (գիրք 8): 9—12 գրքերում շարադրված է Հուլիոս Կեսարի և հռոմեական կայսրերի պատմությունը մինչը Կոնստանցիուս Քլորոս, այնուհետև՝ հռոմեական և բյուզանդական կայսրերի պատմությունը Կստանդիանոս Մեծից մինչը Հուստինիանոսի գահակալության տարիներ (գրքեր 13—18): Մալալասը գրել է իր երկը մատչելի լեզվով, լայն հանրության և հոգևոր դասի համար: Այդ պատճառով նա համեմում է շարադրանքը հետաքրքրաշարժ մանրամասներով և պետմություններով:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով