Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն
անգլ.՝ The Hobbit: An Unexpected Journey
Երկիր ԱՄՆ[1][2][3]
 Նոր Զելանդիա[1][4][2]
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, գանձերի փնտրման ֆիլմ, մարտաֆիլմ, էպիկական ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՀոբիթը
Թվականդեկտեմբերի 13, 2012[5][6], նոյեմբերի 28, 2012, դեկտեմբերի 12, 2012 և դեկտեմբերի 14, 2012[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Ջեքսոն
ՊրոդյուսերՓիթեր Ջեքսոն, Ֆրեն Ուոլշ, Քերոլին Քանինգեմ և Զեյն Ուեյներ
Սցենարի հեղինակՓիթեր Ջեքսոն, Ֆրեն Ուոլշ, Գիլյերմո դել Տորո, Ֆիլիպպա Բոյենս և Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
ԴերակատարներՄարտին Ֆրիմեն, Իեն ՄակՔելլեն, Ռիչարդ Արմիտաժ, Քեն Սթոթ, Գրեհեմ ՄակԹավիշ, Էյդան Թերներ, Դին Օ'Գոզման, Մարկ Հեդլոու, Ջեդ Բրոֆի, Ադամ Բրաուն, Ջոն Քալեն, Փիթեր Համբլթոն, Ուիլյամ Քիրչեր, Ջեյմս Նեսբիթ, Մանու Բեննեթ, Հյուգո Ուիվինգ, Քրիստոֆեր Լի, Բարի Համֆրայս, Յան Հոլմ, Լի Փեյս, Բրեթ ՄակՔենզի, Բենեդիկտ Քամբերբեչ, Քեյթ Բլանշետ, Էլայջա Վուդ, Սթիվեն Հանթեր, Ջոն Ռոուլզ, Քոնան Սթիվենս, Սիլվեսթր ՄակՔոյ, Էնդի Սերքիս, Քեն Սթոթ, Լյուկ Իվանս, Փիթեր Ջեքսոն, Թերի Նոթարի և Էվանջելին Լիլլի
ՕպերատորԷնդրյու Լեսնի
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժՋաբեզ Օլսեն
ԿինոընկերությունNew Line Cinema, Մետրո Գոլդվին Մայեր, Warner Bros. և ՎինգՆութ Ֆիլմզ
Տևողություն169 րոպե և 182 րոպե
Բյուջե180 000 000 $
Շահույթ1 017 003 568 $ և 303 030 651 $[8]
Պաշտոնական կայքէջ
 The Hobbit: An Unexpected Journey Վիքիպահեստում

«Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» (անգլ.՝ The Hobbit: An Unexpected Journey), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Մարտին Ֆրիմանը, Յան Մաքկելենը, Ռիչարդ Արմիտեջը, Ջեյմս Նեսբիթը, Քեն Ստոթը, Քեյթ Բլանշետը, Էլայջա Վուդը, Հյուգո Ուիվինգը, Քրիստոֆեր Լին, Էնդի Սերկիսը։

Ֆիլմը սյուժեի հիմքում ընկած է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» վեպը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է հոբիթ Բիլբո Բեգինսի (անգլերեն`Bilbo Baggins) ճանապարհորդության մասին, ով մասնակից է դառնում մի մեծ արշավի, որի նպատակն էր վիշապ Սմաուգի (անգլերեն`Smaug) ճանկերից ետ գրավել թզուկների Էրեբոր թագավորության գանձերը։ Շատ պատահաբար հոբիթների հետ կարողանում է հաղորդակցվել հրաշագործ Գենդալվ Մոխրագույնը (անգլերեն`Gandalf the Grey)։ Այսպիսով Բիլբոն տասներեք հոգու հետ ընդգրկվում է մի ջոկատում, որը գլխավորում էր լեգենդար ռազմիկ Թորին Կաղնեվահանը (անգլերեն` Thorin II Oakenshield)։ Նրանց ուղին անցնում է Վայրենի Տարածքի (անգլերեն`Wilderland) դավաճան հողերով, որտեղ բնակվում են գոբլիններ և օրկեր, արյունարբու վարգեր (անգլերեն`Wargs) և հսկայական սարդեր, մաշկը փոխող մի ազգություն և հրաշագործներ։ Չնայած նրան, որ նրանց ճանապարհը գտնվում էր Միայնակ Լեռան (անգլերեն`Lonely Mountain) արևելքի պարապուտներում, հոբիթն ու իր ընկերներն ստիպված եղան լեռան մոտ հասնել գոբլինների թունելներով։ Այդտեղ Բիլբոն հանդիպում է մի արարածի, ով հավերժ փոխում է նրա կյանքը։ Այստեղ Բիլբոն կարողանում է հայտնաբերել իր մեջ թաքնված քաջությունը և նույնիսկ կարողանում է Գոլումից (անգլերեն`Gollum) խլել նրա հրաշագործ մատանին։ Բիլբոն չգիտեր, որ այդ պարզունակ մատանուց է կախված ամբողջ Միջերկրի (անգլերեն`Middle-earth) հետագա ճակատագիրը։

Նկարահանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են Նոր Զելանդիայում` 2011 թ. մարտի 21-ին, իսկ առաջին ցուցադրությունը կայացավ 2012 թ. նոյեմբերի 28-ին՝ նույնպես Նոր Զելանդիայում, մայրաքաղաք Վելինգտոնում[9]։

Հիմնական նկարահանումների մասին Ֆեյսբուքի[10] իր էջում ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը հայտարարել էր 2012 թ. հուլիսի 6-ին[11]։

Հավաքած գումարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհով մեկ ցուցադրությունների ժամանակ «Անսպասելի ճանապարհորդության» հավաքած գումարը կազմել է $1 միլիարդ 17 միլիոն 3 հազար 568։ Սա բոլոր ժամանակների ֆիլմերի լավագույն 15-րդ ցուցանիշն է[12]։ Բացման շաբաթում հավաքած գումարը կազմել է $222.6 միլիոն[13]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը Դերը
Մարտին Ֆրիմեն Բիլբո Բեգինս՝ հոբիթ, ում վարձել է կախարդ Գենդալվը տասներեք թզուկներին Միայնակ Լեռան մոտ ուղեկցելու համար[14]։
Յան Մաքկելեն Գենդալվ Մոխրագույն՝ կախարդ։ Գենդալվին Յեն ՄակՔելենը մարմնավորել է նաև «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում[15]։
Ռիչարդ Արմիտաժ Թորին Կաղնեվահան՝ թզուկների ջոկատի առաջնորդը։
Ջեյմս Նեսբիթ Բոֆուր՝ Բոմբուրի եղբայրը
Քեն Սթոթ Բալին՝ Դվալինի եղբայրը
Գրեմ Մակթավիշ Դվալին
Դին Օ’Գորման Ֆիլի
Էյդան Թերներ Քիլի՝ Թորինի զարմիկը և Ֆիլիի եղբայրը
Ադամ Բրաուն Օրի՝ Օրին, Նորին և Դորին եղբայրներ են։
Ջեդ Բրոֆի Նորի
Մարկ Հեդլոու Դորի՝ Նորիի եղբայրը
Ջոն Քոլեն Օյն
Փիթեր Հեմբլթոն Գլոյն՝ Օյնի եղբայրը
Ուիլյամ Կիրչեր Բիֆուր՝ Բոֆուրի և Բոմբուրի զարմիկը։
Սթիվեն Հանթեր Բոմբուր՝ Բոֆուրի եղբայրը, վեպում նկարագրված է որպես չաղ և դանդալոշ։
Էնդի Սերքիս Գոլում՝ ստոր արարած է, որ զավթել է մատանիներից մեկը։ Սերքիսը պատկերում է Գոլումին նույն ձևով, ինչպես «Մատանիների տիրակալում»[16][17]։
Քեյթ Բլանշեթ Գալադրիել՝ էլֆ, ամուսնու՝ Լորդ Քելեբորնի հետ միասին կառավարում է Լորիեն անտառը։
Հյուգո Ուիվինգ Էլրոնդ՝ Րիվենդելի տասնմեկերորդ տիրակալը։ Ուիվինգն Էլրոնդին պատկերել է նաև «Մատանիների տիրակալը» եռագրության մեջ[18]։
Իլայջա Վուդ Ֆրոդո Բեգինս՝ հոբիթ, Բիլբո Բեգինսի բարեկամը։ Նրա տեսարանները կատարվում են «Մատանիների տիրակալից» մի քիչ առաջ[19]։
Իեն Հոլմ Ծերացած Բիլբո։ Հոլմը Բիլբոյին մարմնավորել է նաև «Մատանիների տիրակալը» եռագրության մեջ։ Նրա տեսարանները տեղի են ունենում «Մատանիների տիրակալի» դեպքերից անմիջապես առաջ[20]։
Քրիստոֆեր Լի Սարուման՝ Սպիտակ Միության գլխավորը։ Քրիսթոֆեր Լին Սարումանին պատկերել է նաև «Մատանիների տիրակալը» եռագրության մեջ[21]։
Սիլվեսթր ՄակՔոյ Րադագասթ՝ Գենդալվի օրդերի կախարդ։
Բերի Համփրիզ Գերագույն Գոբլին՝ Մառախլապատ Լեռների ընդերքում գտնվող քարանձավային տերության գլխավորը։
Ջեֆրի Թոմաս Թրոր՝ Դուրինի ժողովրդի առաջվա թագավորը, Թորին Կաղնեվահանի պապը։
Մայքլ Միզրահի Թրեյն՝ Միջերկրի թզուկների թագավորը, Թորինի հայրը։
Լի Փեյս Թրանդուիլ
Մանու Բենեթ Ազոգ, Օրքերի պարագլուխը։ Գլխավորում է Որսորդ օրքերի խումբը և հեծնում է մեծ սպիտակ վարգերը։ Նման է խոշոր, սպրդնած օրքի, ձախ ձեռքը կտրված է և հիմա կռվում է մետաղե ձեռքով և զրահով։
Քոնան Սթիվենս Բոլգ
Ջոն Ռոուլզ Յազնեգ՝ Օրքերի զորավար, Ազոգի տեղակալը։
Ստեֆան Ուրե Ֆիմբուլ
Թիմոթի Բարթլեթ Վորիվորթ վարպետը
Բրեթ ՄակՔենզի Լինդիր՝ Րիվենդելի Էլֆ։
Քիրան Շահ Գրագիր գոբլին։
Բենեդիկտ Քամբերբեթչ Սաուրոն՝ Դոլ Գուլդուրի խորհրդավոր վհուկ, որ կարողանում է հաղորդակցվել մեռածների հոգիների հետ[22]։
Գլեն Բոսվել Թզուկ Միներ
Թոմաս Ռոբինս Թրեյնը՝ երիտասարդ տարիքում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. 2,0 2,1 BFI Film & TV Database
  3. AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  4. film distribution certificate database
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. Internet Movie Database — 1990.
  8. Box Office Mojo — 1999.
  9. The Hobbit: An Unexpected Journey - World Premiere Highlights
  10. Փիթեր Ջեքսոն
  11. We made it!
  12. "All Time Worldwide Box Office Grosses". Box Office Mojo. Retrieved 12 January 2012
  13. All Time Worldwide Opening Weekend Records
  14. «Martin Freeman to play Bilbo Baggins in The Hobbit». News. United Kingdom: BBC. 2010 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  15. «Ian McKellen as Gandalf in The Hobbit». McKellen. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  16. «Andy Serkis Signed To Reprise Gollum In 'The Hobbit'». Deadline Hollywood. 2011 թ․ հունվարի 10. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  17. «Andy Serkis». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  18. «Kiwi actor steps into Hobbit breach». The Dominion Post. 2011 թ․ մայիսի 2. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  19. «New Hobbit: An Unexpected Journey Pics: Elijah Wood Returns as Frodo; Martin Freeman's Bilbo Gets His Sword». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  20. «'The Hobbit': Ian Holm is officially in as old Bilbo». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  21. «Christopher Lee Talks Saruman in The Hobbit: An Unexpected Journey». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  22. Fleming, Mike. «Benedict Cumberbatch To Voice Smaug in 'The Hobbit'». Deadline.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]