Հմայակ Քոբուլով
Հմայակ Քոբուլով | |
---|---|
Ծնվել է | 1906[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 26, 1955[3][2] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դիվանագետ, պետական գործիչ և ռազմական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Amayak Kobulov Վիքիպահեստում |
Հմայակ Զաքարի Քոբուլով (Կոբուլով, 1906[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1955[3][2], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության պետանվտանգության 3-րդ կարգի կոմիսար (1943), գեներալ-լեյտենանտ (1945): ՀամԿ(բ)Կ անդամ 1932 թվականից։
Բոգդան Քոբուլովի եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հմայակ Քոբուլովը ծնվել է 1906 թվականին, Թիֆլիսում։ 1926 թվականին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական բուհին առընթեր կոոպերատիվ դասընթացները։ 1934-1939 թվականներին եղել է Աբխազիայի ԻԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի վարչության պետ, ներքին գործերի ժողկոմի պաշտոնակատար, Ուկրաինայի ՆԳ ժողկոմի առաջին տեղակալ, ժողկոմի պաշտոնակատար։ 1939-1941 թվականներին՝ Գերմանիայում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցչության քարտուղար, առաջին խորհրդական, գլխավորել է Բեռլինում ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի մշտական գործակալության ցանցը։ 1941-1945 թվականներին՝ Ուզբեկստանի պետանվտանգության ժողկոմ, ՆԳ ժողկոմ. 1945-1950 թվականներին ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ռազմագերիների և ներկալվածների գործերով գլխավոր վարչության օպերատիվ բաժնի պետի առաջին տեղակալ, օպերատիվ վարչության պետ, միաժամանակ՝ ատոմային ռումբի վերաբերյալ հետախուզական տվյալների կորզման գծով պետի տեղակալ, 1950-1953 թվականներին՝ ճամբարների գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ռազմագերիների և ներկալվածների գործերով վարչության պետ, ՆԳՆ-ին առնթեր վերահսկողական տեսչության պետի տեղակալ, Գերմանիայում ՆԳՆ ներկայացուցիչ[4][5][6]։
Ձերբակալվել է 1953 թվականի հուլիսի 27-ին՝ Լ. Բերիայի հետ ունեցած մտերմության և նրա կամայականություններին աջակցելու համար։ 1954 թվականի հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի կողմից դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել[7]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հմայակ Քոբուլովը մահացել է 1955 թվականի փետրվարի 26-ին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր դրոշի շքանշան (չորս) (1940, 1943, 1944, 1944)
- Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշան (1945),
- Կարմիր դրոշի շքանշան (1942)
- Կարմիր աստղի շքանշան (1944),
- Մեդալներ
- «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» նշան (1937)
- «ՆԳՆ վաստակավոր աշխատակից» (1948)։ Դատարանի վճռով զրկվել է բոլոր պարգևներից ու կոչումներից[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who led the NKVD (ռուս.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://generals.dk/general/Kobulov/Amaiak_Zakharovich/Soviet_Union.html
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 663։
- ↑ «Кобулов Амаяк Захарович». www.hrono.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Большие братья». old.memo.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Краткие биографии и послужные списки руководящих работников НКВД». old.memo.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Приговор Военной коллегии Верховного суда СССР от 1 октября 1954 г. в отношении А. 3. Кобулова | Проект «Исторические Материалы»». istmat.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кобулов А. З. // Петров Н. В., Скоркин К. В. Кто руководил НКВД, 1934—1941 : справочник / Под ред. Н. Г. Охотина и А. Б. Рогинского. — М.: Звенья, 1999. — 502 с. — 3000 экз. — ISBN 5-7870-0032-3
- 1906 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 26 մահեր
- 1955 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-լեյտենանտներ
- Խորհրդային հետախույզներ
- Հայ դիվանագետներ