Բոգդան Քոբուլով
Բոգդան Քոբուլով | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1904[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1953[1][2] (49 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և տանջող |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Բոգդան Զաքարի Քոբուլով (Կոբուլով Բախշո (մարտի 1, 1904[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 23, 1953[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության պետանվտանգության 2-րդ կարգի կոմիսար (1943), գեներալ-գնդապետ (1945):
Հմայակ Քոբուլովի եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոգդան Քոբուլովը ծնվել է 1904 թվականի մարտի 1-ին, Թիֆլիսում։ 1911-1922 թվականներին սովորել է Թիֆլիսի գիմնազիայում։ 1922-1935 թվականներին ծառայել է Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության պետանվտանգության ժողկոմատի Վրաստանի խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ներքին գործերի ԺԿ վարչությունում, 1935-1936 թվականներին Իրանում կատարել է հետախուզական աշխատանք։ 1941 թվականին եղել է ԽՍՀՄ պետանվտանգության ժողկոմի տեղակալ, 1943-1945 թվականներին՝ առաջին տեղակալ, 1946-1953 թվականներին՝ Արտասահմանում խորհրդային ունեցվածքի գլխավոր վարչության նախագահի՝ Գերմանիայի գծով տեղակալ, 1953 թվականի մարտից՝ ԽՍՀՄ ՆԳ նախարարի առաջին տեղակալ։
Աշխատանքի ընթացքում ցուցաբերած բռնությունների ու կամայականությունների համար ԽՍՀՄ Գերագույն դատարանի հատուկ դատական ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել[3]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոգդան Քոբուլովը մահացել է 1953 թվականի դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի շքանշան (երեք) (22.07.1937, 30.04.1946, 29.10.1949)
- Կարմիր դրոշի շքանշան (հինգ) (26.04.1940, 20.09.1943, 7.07.1944, 3.11.1944, 1.06.1951)
- Սուվորովի 1-ին աստիճանի շքանշան (8.03.1944)
- Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշան (24.02.1945)
- «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի շքանշան (3.12.1944)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (24.06.1948)
- Վրացական ԽՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (10.04.1931)
- Մեդալներ
- «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» նշան (20.12.1932)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտի 1 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 23 մահեր
- 1953 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-գնդապետներ
- Խորհրդային դիվանագետներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Վիրահայ ռազմական գործիչներ