Հենրիկ Վարդանյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1930(1930-05-19)
ԾննդավայրԵրևան, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 19, 1995(1995-07-19) (65 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԿրթությունԻ․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր և Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Հենրիկ Արամայիսի Վարդանյան (մայիսի 19, 1930(1930-05-19), Երևան, ԽՍՀՄ - հուլիսի 19, 1995(1995-07-19), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ խորհրդային գիտնական և ֆիզիոլոգիայի մանկավարժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականի մայիսի 19-ին Երևանում։

1949-1954 թվականներին սովորել է Լենինգրադի ակադեմիկոս Ի. Պավլովի անվան առաջին բժշկական ինստիտուտում։ 1954-1957 թվականներին սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում։

1974-1995 թվականներին գիտական գործունեություն է ծավալել ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի փորձարարական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում՝ զբաղեցնելով գիտահետազոտական լաբորատորիայի վարիչի, 1978-1983 թվականներին և 1985-1995 թվականներին՝ Ի. Պավլովի անվան ֆիզիոլոգիական բաժանմունքի վարիչի պաշտոնները։

1983-1985 թվականներին եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ, անգլ.՝ World Health Organization, WHO) խորհրդատու-կոնսուլտանտ[1][2]։

Գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Վարդանյանի հիմնական գիտամանկավարժական գործունեությունն առնչվել է գլխուղեղի օրգանական վնասվածքների պաթոգենեզի և փոխհատուցման քիմիական հիմունքերին, միկրոէլեկտրոդային տեխնոլոգիայի կիրառմամբ գլխուղեղի բջիջների նեյրոնային ակտիվությանը, կենտրոնական նյարդային համակարգի կոմպենսատորային պրոցեսների նեյրոքիմիական մեխանիզմներին և կայուն պաթոլոգիական վիճակներին, ինչպես նաև նեյրոֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի հետ կապված հարցերին։ Հենրիկ Վարդանյանի գիտական ղեկավարությամբ հայտնաբերվել է կենդանիների և մարդկանց կենտրոնական շարժողական խանգարումների վերականգնման էնդոգեն քիմիական կարգավորումը։ Այդ հայտնագործությունից հետո նա մշակել և փորձարկել է հետինսուլտային նյարդաբանական խանգարումների և գլխուղեղային վնասվածքների հետևանքների բուժման պաթոգենետիկ մեթոդը (լիկվորաթերապիա)[1][2]։

1958 թվականին Հենրիկ Վարդանյանը պաշտպանել է «Պայմանական ռեֆլեկտորային գործունեության վրա բրոմի, կոֆեինի և ալկոհոլի ազդեցության համեմատական ֆիզիոլոգիական վերլուծություն» թեմայով թեկնածուական թեզը, իսկ 1967 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճանի համար «Գրգռման և արգելակման փոխազդեցության նեյրոնալ մեխանիզմներ» թեմայով թեզը։ 1970 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1988 թվականին նա ընտրվել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Հենրիկ Վարդանյանի ղեկավարությամբ գրվել է մոտ երկու հարյուր գիտական աշխատություն, այդ թվում՝ յոթ մենագրություն։ Նա եղել է «Էվոլյուցիոն ֆիզիոլոգիա և կենսաքիմիա» գիտաբժշկական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[1][2]։

Մահացել է 1995 թվականի հուլիսի 19-ին Սանկտ Պետերբուրգում, թաղված է Սերաֆիմովյան գերեզմանատանը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • О методах оценки функциональных свойств и реакций отдельных нейронов центральной нервной системы / Г. А. Вартанян, Н. Н. Василевский; Акад. мед. наук СССР. Ин-т эксперим. медицины. - Ленинград: [б. и.], 1963.
  • Механизмы деятельности центрального нейрона / [АН СССР. Объедин. науч. совет «Физиология человека и животных». Акад. мед. наук СССР. Проблемная комис. «Высш. нервная деятельность и её нейрофизиол. основы»]; Г. А. Вартанян, Н. Н. Василевский, А. А. Манина и др. Под ред. и с предисл. действ. чл. АМН СССР проф. Д. А. Бирюкова. - М.; Л.: Наука. [Ленингр. отд-ние], 1966. - 263 с.
  • Нейрональные механизмы взаимодействия возбуждения и торможения / АМН СССР. Ин-т эксперим. медицины. - Ленинград: [б. и.], 1967. - 30 с.
  • Взаимодействие возбуждения и торможения в нейроне / Акад. мед. наук СССР. - Ленинград: Медицина. Ленингр. отд-ние, 1970. - 215 с.
  • Организация и модуляция процессов памяти / Г. А. Вартанян, Г. В. Гальдинов, И. М. Акимова. - Л.: Медицина: Ленингр. отд-ние, 1981. - 206 с.
  • Механизмы памяти центральной нервной системы / Г. А. Вартанян, А. А. Пирогов; АН СССР, АМН СССР, Науч. совет по физиологии человека, Ин-т высш. нерв. деятельности и нейрофизиологии. - Л.: Наука: Ленингр. отд-ние, 1988. - 181 с. ISBN 5-02-025626-9
  • Электрофизиологические феномены головного мозга при иммунных реакциях [Текст] / [Е. А. Корнева, В. А. Григорьев, В. А.[!М.] Клименко, И. Д. Столяров; отв. ред. Г. А. Вартанян]; АН СССР, Ин-т физиологии им. И. П. Павлова, Науч. совет АН СССР и АМН СССР по физиологии человека. - Ленинград: Наука. Ленинградское отд-ние, 1989. - 146 с.: ISBN 5-02-025666-8
  • Нейробиологические основы высшей нервной деятельности / Г. А. Вартанян, А. А. Пирогов; АН СССР, Ин-т физиологии им. И. П. Павлова, Науч. совет АН СССР и АМН СССР по физиологии человека. - Л.: Наука: Ленингр. отд-ние, 1991. - 167 с. ISBN 5-02-025855-5
  • Химическая симметрия и асимметрия мозга / Г. А. Вартанян, Б. И. Клементьев; АН СССР, Ин-т физиологии им. И. П. Павлова, Науч. совет АН СССР и АМН СССР по физиологии человека. - Л.: Наука: Ленингр. отд-ние, 1991. - 150 с. ISBN 5-02-025808-3
  • Условный рефлекс в системе нейронаук: Тез. докл. всесоюз. симпоз., посвящ. 100-летию Физиол. отд. им. И. П. Павлова НИИ эксперим. медицины АМН СССР, Ленинград, 16-19 апр. 1991 г. / [Редкол.: Г. А. Вартанян (пред.) и др.]. - Л.: Наука: Ленингр. отд-ние, 1991. - 140 с. ISBN 5-02-025949-7
  • Эмоциональный анализатор мозга / Г. А. Вартанян, А. А. Пирогов; Рос. АН, Рос. акад. мед. наук, Ин-т эксперим. медицины, Ин-т физиологии им. И. П. Павлова. - СПб.: Наука: Санкт-Петербург. изд. фирма, 1994. - 157 с. ISBN 5-02-025932-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Айриян А. П. Армянские учёные-медики. - Ереван, 1998. — 276 с. — ISBN 99930-1-001-7
  2. 2,0 2,1 2,2 Э. А. Космачевская Генрих Арамаисович Вартанян (к 75-летию со дня рождения) / Российский физиологический журнал имени И. М. Сеченова // СПб.: 2005. — №11 (91)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]