Հելիոտեխնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հելիոտեխնիկա (հելիո և տեխնիկա), տեխնիկայի ճյուղ, որն ուսումնասիրում Է արեգակնային ռադիացիայի Էներգիայի փոխակերպումը գործնական օգտագործման համար Էներգիայի այլ տեսակների։ Արեգակը Երկիր Է ուղարկում ճառագայթային Էներգիայի անսպառ հոսք, որի խտությունը մթնոլորտի սահմանում հասնում Է 1,4 կվտ/մ², սակայն դրա զգալի մասը կլանում Է Երկրի մթնոլորտը։ Ծովի մակերևույթի վրա արեգակնային ուղիղ ճառագայթման խտությունը հազվադեպ Է գերազանցում 1,0 - 1,02 կվտ/մ²։ Հելիոտեխնիկական հաշվարկներում այդ մեծության միջին արժեքը ընդունվում Է 0, 815 կվտ/մ²։ Արեգակնային ճառագայթման Էներգիան օգտագործելու փորձեր արվել են դեռևս վաղ ժամանակներից, որոնք լուրջ գործնական կիրառում չեն գտել։ Միայն 1770-թվականին Շվեյցարիայում կառուցվեց «տաք արկղ» տիպի առաջին արևային տեղակայանքը։ XX դարի 1930-ական թվականների մշակվեցին նոր արևային տեղակայանքներ, որոնք ավելի հաճախ սկսեցին կիրառվել որպես էլեկտրաէներգիայի աղբյուր, ինչպես նաև չորացման, ջրի աղազրկման համար ևն։ Հատկապես մեծ նշանակություն ստացան Արեգակի ճառագայթային էներգիան ուղղակի էլեկտրականի փոխակերպելու աշխատանքները՝ կապված տիեզերական տարածության յուրացման հետ։ Գործնական օգտագործման արևային տեղակայանքների սերիական արտադրություն կա ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։

Հեռանկարային է համարվում հելիոտեխնիկայի կիրառումը գյուղատնտեսության մեջ (բազմաթիվ փոքր էներգաունակություն ունեցող և տարակենտրոնացված սպառողների համար, երբ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը և վառելիքի փոխադրումը տնտեսապես ձեռնտու չեն)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 334