Արևային մարտկոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևային մարտկոց

Արևային մարտկոց, մի շարք ֆոտոէլեկտրական էլեմենտների միասնություն (ֆոտոէլեմենտ)՝ արևային էներգիան անմիջականորեն էլեկտրականի փոխակերպող սարք։ Արևային մարտկոցում իբրև էներգիայի փոխակերպիչներ օգտագործվում են կիսահաղորդչային ֆոտոէլեմենտներ և ջերմաէլեմենտներ։ Տարածված են միաբյուրեղային սիլիցիումի ֆոտոէլեմենտներից պատրաստված արևային մարտկոցները։ Կիրառվում են, հիմնականում, այլընտրանքային (վերականգնվող) էներգիայի արտադրման պրոցեսում, ինչպես նաև տիեզերական սարքերի (կապի արբանյակների, Երկրի արհեստական արբանյակների, տիեզերանավերի և այլն) էներգասնուցման համակարգերում։

Ֆոտոէլեմենտների էֆեկտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևային ճառագայթների հոսքի հզորությունը Երկրի մթնոլորտում քառակուսի մետրին բաժին է ընկնում մոտավորապես 1366վատտ[1]։

2009 թվականին Spectrolab ընկերությունը ցուցադրել է արևային էլեմենտ՝ 41,6% էֆեկտիվությամբ[2]։ 2011 թվականին կալիֆոռնիական Solar Junction ընկերությունը 5,5×5,5մմ ֆոտոէլեմենտի համար հասել է 43,5% էֆեկտիվության[3]։

2013 թվականին Sharp ընկերությունը ստեղծել է եռաշերտ ֆոտոէլեմենտ 4×4մմ չափերով ինդիում-գալիում-արսենի-ի հիման վրա, որի էֆեկտիվությունը հասել է 44,4 %[4]։ 2014 թվականին Ֆրաունգոֆերի արևային էներգոհամակարգի ինստիտուտում ստեղծել են արևային մարտկոցներ, շատ փոքր ֆոտոէլեմենտի վրա լույսի ֆոկուսացման շնորհիվ էֆեկտիվությունը հասել է 46 %[5]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևային մոդուլներ

Շատ հաճախ միայնակ ֆոտոէլեմենտները չեն արտադրում բավարար էներգիա։ Հետևաբար, որոշակի թվով արևային էլեմենտներ միացնում են իրար և անվանում են արևային ֆոտոէլեկտրական մոդուլներ, այնուհետև ապակիների միջև թիթեղներով մոնտաժում են ամրությունը։ Սրա հավաքումը հնարավոր է լրիվ ավտոմատացնել[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Solar Spectra: Air Mass Zero»
  2. «Австралийцы установили новый рекорд КПД солнечных батарей». Membrana (ռուսերեն). Membrana. 28 августа 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  3. Solar Junction Breaks Concentrated Solar World Record with 43,5 % Efficiency
  4. «Sharp разработала концентрирующий фотоэлемент с кпд 44,4 %». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  5. УЧЁНЫЕ ИЗ ИНСТИТУТА СОЛНЕЧНЫХ ЭНЕРГОСИСТЕМ ФРАУНГОФЕРА РАЗРАБОТАЛИ СОЛНЕЧНЫЕ БАТАРЕИ С КПД 46 % И ЭТО НОВЫЙ МИРОВОЙ РЕКОРД
  6. «Производство фотоэлектрического солнечного модуля». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևային մարտկոց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 26