Հարճերի արաբական շուկա (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարճերի արաբական շուկա
տեսակգեղանկար
նկարիչԺան Լեոն Ժերոմ
տարի1866
բարձրություն84,8 սանտիմետր
լայնություն63,5 սանտիմետր
ուղղությունօրիենտալիզմ և ակադեմիզմ
ժանրկենցաղային ժանր և նյու
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՍտերլինգի և Ֆրանսին Քլարքի արվեստի ինստիտուտ
հավաքածուՍտերլինգի և Ֆրանսին Քլարքի արվեստի ինստիտուտ
https://www.clarkart.edu/ArtPiece/Detail/Slave-Market կայք
Ծանոթագրություններ
 The Slave Market (Gérôme) Վիքիպահեստում

«Հարճերի արաբական շուկա» (ֆր.՝ Le Marché d'esclaves), ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ, Հին աշխարհի պատմության, Արևելքի երկրներին և Վերածննդին նվիրված նկարների վարպետ Ժան Լեոն Ժերոմի նկարը՝ ստեղծված օրիենտալիզմի և ակադեմիզմի ուղղությամբ։ Յուղաներկով կտավը հեղինակը վրձնել է 1866 թվականին։ «Հարճերի արաբական շուկա» ստեղծագործության չափերն են՝ 84,8×63,5 սմ։ Նկարում պատկերված է արաբական շուկայում հարճերի վաճառքի տեսարանը։ Այսօր կտավը պահպանվում և ցուցադրվում է Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Ստեռլինգ և Ֆրանսին Քլարքների արվեստի ինստիտուտում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1844 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Ժան Լեոն Ժերոմը դառնում է Մարկ Գաբրիել Շառլ Գլեյերի աշակերտը (1806-1874 թվականներ)։ Աշակերտների թվում էին նաև Կլոդ Մոնեն, Օգյուստ Ռենուարը, Ֆրեդերիկ Բազիլն ու Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը։

Գեղանկարչության ուսուցիչ Գաբրիել Շառլ Գլեյերի սերը Ֆիդիասի և Ռաֆայելի նկատմամբ այդ ժամանակ արդեն հետադիմական էին համարվում, սակայն նրա աշակերտները օգտագործում էին վերոնշյալ անձանց ստեղծած սյուժեները՝ նկարելով պատմական, աստվածաշնչյան և դիցաբանական տեսարաններ։

Ժան Լեոն Ժերոմը մի քանի անգամ այցելում է Մերձավոր Արևելք և շատ լավ գիտեր, որ Օսմանյան կայսրությունում թանզիմատի ժամանակաշրջանում պաշտոնապես սահմանափակված էր ստրկավաճառությունը, ինչպես նաև թուրքերի եվրոպական դաշնակիցների ճնշմամբ էր այդ սահմանափակումները։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարճերի արաբական շուկա» ստեղծագործության մեջ պատկերված է արաբական աշխարհի ստրուկների շուկա, մասնավորապես հարճերի։ Ժան Լեոն Ժերոմի նկարը նվիրված է արաբական ստրկավաճառությանը, որը կառուցված է սոցիալական յուրահատուկ թեմայի շրջանակներում։ Նկարչի արվեստանոցում ազատ ելումուտ ունեին կին բնորդուհիները։ Կտավում Ժերոմը ներկայացրել է տղամարդկանց գերիշխող դիրքը կնոջ մարմնի նկատմամբ։ «Հարճերի արաբական շուկա» կտավում ստրկավաճառ տղամարդկանց դիտելիս նկատվում է վայրենություն, դաժանություն, վարմունքների ստորություն, հեշտասիրություն։

Այս թեմայով կտավ ստեղծելու համար Ժան Լեոն Ժերոմի արվեստը որակեցին որպես խայտառակ։ Սակայն այն ունեցավ հակառակ ազդեցությունն ու օժանդակեց նկարչի էլ ավելի համբավավոր դառնալուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.clarkart.edu/ArtPiece/Detail/Slave-Market
  2. Lees, Sarah, ed. (2012). Nineteenth-Century European Paintings at the Sterling and Francine Clark Art Institute (PDF). էջեր 359–360.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шапи Казиев. Повседневная жизнь восточного гарема Москва, Молодая Гвардия, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]