Հարճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆ. Կարմոն «Հարեմ»

Հարճ, կին, որ պահում էին թագավորները, բարձրաստիճան կամ հարուստ տղամարդիկ՝ իրենց օրինական կնոջ կամ կանանց հետ միաժամանակ։ Հին Արևելքում, Հռոմում, Հունաստանում և այլուր, ինչպես նաև Հայաստանում, Վրաստանում ու Աղվանքում հարճ պահելը օրինականացված էր, թեև հարճությունը դիտվում էր որպես նվաստ վիճակ, իսկ հարճից ծնված երեխան զուրկ էր ժառանգական իրավունքներից (թագը, հարստությունը, իշխանական, նախարարական, ազնվական կամ հոր ավանդական այլ կոչումները ժառանգելու և այլն)։ Մահմեդական երկրներում հարճերի քանակը չէր սահմանափակվում։

1rightarrow.png  Տես նաև Կանանոց 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png