|
Հավազգիներ |
Հավազգի
|
|
| Գիտական դասակարգում |
| Թագավորություն |
Կենդանիներ |
| Տիպ |
Քորդավորներ |
| Ենթատիպ |
Ողնաշարավորներ |
| Դաս |
Թռչուններ |
| Կարգ |
Հավազգիներ |
|
| Լատիներեն անվանում |
| Galliformes |
|
|
Հավազգիներ կամ հավանմաններ (Galliformes), թռչունների կարգ։ Հիմնականում միջին մեծության թռչուններ են։ Կենդանի զանգվածը՝ 80-120 գ-ից (լոր) մինչև 6 կգ (խլահավ)։ Կտուցը կարճ է, ամուր, ոտքերը՝ ուժեղ, հարմարված քայլելուն և վազելուն, թևերը՝ կարճ, լայն։ Արուներն էգերից խոշոր են, ավելի վառ գունավորված։ Սնվում են բուսական, երբեմն կենդանական կերով։ ՀՀ-ում հանդիպում է 6 տեսակ` կովկասյան մայրահավը (Lyrurus mlokosiewiczi), տարածված է Դիլիջանում, Վանաձորում, Հրազդանում, Բազումի, Փամբակի լեռներում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, քարակաքավը (Alectoris graeca)` Վայոց ձորի մարզում, Գառնիում, Սյունիքում, Երևանի շրջակայքում, մոխրագույն կաքավը (Perdix perdix)՝ Կոտայքի մարզում, Սևանի ավազանում, Մեղրիում, ձմռանը՝ նաև Երևանի մոտակայքում, կասպիական վայրի հնդկահավը (Tetraogallus caspius)` Կապուտջուղ, Փամբակի, Բազումի, Գեղամա և այլ լեռներում, նաև գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, լորը (Coturnix coturnix), որը հանդիպում է ամենուրեք և կովկասյան փասիանը (Phasianus colchicus), որը գրեթե անհետացել է։ Մարզական որսորդության օբյեկտ են։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |