Հասարակական միջատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերմիտների բներ

Հասարակական միջատներ (սոցիալական միջատներ), միջատների խումբ, որոնք առանձնանում են հասարակական կենսակերպով (մրջյուններ, կրետներ, մեղուներ, տերմիտներ, իշամեղուներ և այլն)[1][2]։ Ուսումնասիրվում են սոցիոկենսաբանության կողմից։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական միջատներին հատուկ է բնակությունը համատեղ կառուցված բներում, խնամքը սերնդի նկատմամբ, մի քանի սերնդի համատեղ կյանքը և պարտականությունների բաժանումը (պոլիէթիզմ) ընտանիքի անդամների միջև։ Ընտանիքները կազմված են մի քանի կաստաներից՝ սեռական (բազմացող էգեր և արուներ) ու անպտուղ աշխատավոր առանձնյակներ (աշխատավորներ, զինվորներ և այլն)։ Վերջիններս կատարում են բոլոր գործառույթները, բացառությամբ բազմացման[3]։

Էուսոցիալականության ձևավորման մեջ տարբերվում են նախասոցիալականության մի քանի փուլեր՝ նախասոցիալականություն, ենթասոցիալականություն, կիսասոցիալականություն, պարասոցիալականություն և կեղծ սոցիալականություն[4][5]։

Սոցիալական միջատների մոտ նկատելի է հակումը կուսածնության, ինչպիսիք են մրջյունները, տերմիտները և այլն[6]։

Հասարակական միջատների բնութագրական առանձնահատկություններից մեկը խոշոր և բարդ կառուցվածք ունեցող բների կառուցումն է (օրինակ՝ մրջյունների, տերմիտների բները)։ Դրանք ունեն հատուկ պաշտպանական կառուցվածք, որոնք ապահովում են օդափոխման, օդի խոնավության մշտական ու օպտիմալ ցուցանիշներ և այլն։ Տերմիտների ամենախոշոր բները կարող են ունենալ մինչև 9 մետր բարձրություն[1]։ Անապատային որոշ մրջյունների բներ կարող են հողի մեջ խորանալ մինչև 4, իսկ այլ տվյալներով՝ մինչև 10 մետր[7]։

Հասարակական միջատներն էկոհամակարգի կենտրոնն են[8]։

Հասարակական միջատների մոտ հայտնաբերվել է 149 էկզոկրին գեղձեր, և ամեն տարի բնութագրվում են նորերը։ Դրանցից 84 էկզոկրին գեղձեր հայտնաբերվել են մրջյունների, 53-ը՝ մեղուների, 20-ը՝ տերմիտների մոտ։ Մի մասը հանդիպում են բոլոր խմբերում (օրինակ՝ շրթնային թքագեղձերը), մյուսները (թունավոր և Դյուֆուրի գեղձեր)՝ միայն թաղանթաթևավորները[9]։

Պոլիգինիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլիգինիա[10] (հին հունարեն՝ πολύ- «բազմա-» և γυνή «կին», «բազմակնություն»), տերմին, որը կիրառվում է հասարակական միջատների վերաբերյալ և նշանակում է մի քանի ձվադրող էգ առանձնյակների առկայություն (մայր, թագուհւ) ընտանիքում[1][2]։ Պոլիգին մայրերն ավելի մեծ են, քան մոնոգինները, իսկ աշխատավորներն ավելի փոքր են[11][12]։

Մոնոգինիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնոգինիան (հուն․՝ μονος — միակ + γυνή «կին»), տերմին, որը կիրառվում է հասարակական միջատների վերաբերյալ և նշանակում է միայն մեկ ձվադրող էգ առանձնակի առկայություն (մայր, թագուհի) ընտանիքում[1][2]։

Պոլիգին և մոնոգին մրջյունների վարքն ու գաղութային կաուցվածքը կարող է խիստ տարբերվել նույնիսկ նույն տեսակի սահմաններում, օրինակ՝ Solenopsis invicta[13]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական միջատերի մեծ մասը պատկանում է թաղանթաթևավորների կարգին։ Նրանցից միայն մրջյունների ընտանիքն է, որ լիովին սոցիալական է, իսկ թաղանթաթևավորների մյուս ընտանիքների (մեղուներ և իշամեղուներ) մոտ առկա են մենակյաց կենսակերպից մինչև հասարակականի անցման բոլոր փուլերը։ Սոցիալականության առանձին գծեր հատուկ են միջատների այլ խմբերի ևս, օրինակ՝ փայտոջիլներ, ուտիճներ, ականջամտնուկներ[14]։

Սոցիալական վարքի տարրեր հայտնաբերվել են նաև բշտիկոտների մոտ։ Նրանցից ոմանք (օրինակ՝ Anactinothrips gustaviae Պանամայի, որի մարմնի երկարությունը կազմում է 5 մմ) հավաքվում են մինչև 200 առանձնյակներից կազմված խմբերում, որտեղ պահպանում են իրենց դրած ձվերն ու թրթուրները, գցում արահետներ խմբային խարահայթայթման ապահովման համար[15][16]։ Austroplatypus incompertus բզեզը դարձել է բզեզների առաջին ներկայացուցիչը (Platypodinae ընտանիք), որի մոտ հայտնաբերվել են հասարակական կենսակերպի և էուսոցիալականության տարրեր[17]։ Սոցիալական վարքի տարրեր (խնամք սերնդի հանդեպ) են հայտնաբերվել ականջմտուկների մոտ, իսկ Anurogryllus ծղրիդի (Gryllidae) և Ճապոնիայում բնակվող Parastrachia japonensis փայտոջիլի էգերը կեր են տանում իրենց երիտասարդ թրթուրների համար[5][18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Брайен М. В. Общественные насекомые: Экология и поведение = Social Insects: Ecology and Behavioural Biology / Под ред. Г. М. Длусского. — М.: Мир, 1986. — 400 с.
  2. 2,0 2,1 2,2 Wilson E. O. The insect societies. — Cambridge. Massachusetts: Belknap Press of Harvard University Press, 1971.
  3. Кипятков В. Е. Мир общественных насекомых. — Л.: Изд-во Ленинградского университета, 1991. — 408 с. — ISBN 5-288-00376-9
  4. http://www.sekj.org/PDF/anz42-free/anz42-559.pdf
  5. 5,0 5,1 Кипятков В.Е. Происхождение общественных насекомых. — М.: Знание, 1985. — 64 с. — (Новое в жизни, науке, технике. Сер. «Биология»; № 4).
  6. Christian Rabeling and Daniel J. C. Kronauer. (2013). Thelytokous Parthenogenesis in Eusocial Hymenoptera. Արխիվացված 2018-12-29 Wayback Machine — Annual Review of Entomology. Vol. 58: 273—292 (January 2013). DOI: 10.1146/annurev-ento-120811-153710
  7. Жизнь животных. Членистоногие: трилобиты, хелицеровые, трахейнодышащие. Онихофоры / Под ред. Гилярова М. С., Правдина Ф. Н.. — 2-е, перераб. — М.: Просвещение, 1984. — Т. 3. — 463 с.
  8. «The Importance of Social Insects» (անգլերեն). antbase.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  9. Johan Billen, Sobotnik J. (2015). Insect exocrine glands. Arthropod Structure & Development. Volume 44, Issue 5, September 2015, Pages 399—400. https://doi.org/10.1016/j.asd.2015.08.010
  10. «Русское словесное ударение». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  11. Fletcher D.J.C., Blum M.S., Whitt T.V., Temple N. (1980). «Monogyny and polygyny in the fire ant, Solenopsis invicta». Annals of the Entomological Society of America. 73 (6): 658–661. doi:10.1093/aesa/73.6.658.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Greenberg L., Fletcher D.J.C., Vinson S.B. (1985). «Differences in worker size and mound distribution in monogynous and polygynous colonies of the fire ant Solenopsis invicta Buren». Journal of the Kansas Entomological Society. 58 (1): 9–18. JSTOR 25084596.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Morel L., Meer R.K.V., Lofgren C.S. (1990). «Comparison of nestmate recognition between monogyne and polygyne populations of Solenopsis invicta (Hymenoptera: Formicidae)». Annals of the Entomological Society of America. 83 (3): 642–647. doi:10.1093/aesa/83.3.642.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. «Other social Arthropods» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  15. Grimaldi, D.; Engel, M.S. 2005: Evolution of the insects. Cambridge University Press, New York, USA. limited preview on Google books
  16. Kiester, A. R. & Strates, E. 1984: Social behaviour in a thrips from Panama. — Nat. Hist-18: 303—314.
  17. D. S. Kent & J. A. Simpson (1992). «Eusociality in the beetle Austroplatypus incompertus (Coleoptera: Curculionidae)». Naturwissenschaften. 79: 86–87. doi:10.1007/BF01131810.
  18. Марта Холмс, Майкл Гантон Жизнь: невероятный живой мир. — М.: Эксмо, 2011. — 312 с. — (BBC Earth). — ISBN 978-5-699-45965-0

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Costa James T. & Terrence D. Fitzgerald. 2005. Social terminology revisited: Where are we ten years later? Ann. Zool. Fennici. 42:559-564.
  • Nowak, Martin A., Corina E. Tarnita, Wilson O. Edward. 2010. The evolution of eusociality. Nature. Volume: 466, Pages: 1057—1062. Date published: 26 August 2010.(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
  • Wilson E. O. 1971: The insect societies. — Belknap Press of Harvard University Press. Cambridge. Massachusetts.
  • Wilson O. Edward and Bert Hölldobler. 2005. Eusociality: Origin and consequences. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Proceedings of the National Academy of Sciences (United States National Academy of Sciences). 102 (38): 13367-13371.
  • Laurie Burnham. 1978. «Survey of Social Insects in the Fossil Record», Psyche, vol. 85, no 1, 1978, p. 85-133.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասարակական միջատներ» հոդվածին։