Բշտիկոտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Thysanoptera.jpg

Բշտիկոտներ, ծոպաթևեր, տրիպսներ (լատ.՝ Thysanoptera), միջատների կարգ։ Հայտնի է ավելի քան 2000, Հայաստանում՝ մոտ 120 տեսակ՝ տարածված ամենուրեք։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը տափակ է, երկարությունը՝ 0, 55 մմ։ Բերանային ապարատը ծակող-ծծող է։ Բեղիկները թելանման են՝ կազմված 6-9, փորիկը՝ 10 հատվածներից։ Ոտքերը կարճ են, թաթերն ունեն թույլ զարգացած զույգ ճանկեր, որոնց միջև տեղադրված են բշտիկաձև ծծիչները (այստեղից՝ անվանումը)։ Ունեն 4 թև, որոնցից 2-ը նեղ են, երկար՝ երիզված թարթիչավոր ծոպերով։ Ապրում և ձվադրում են հիմնականում բույսերի վրա, ծծում նրանց հյութը։ Կան նաև գիշատիչներ, որոնք սնվում են լվիճներով, տզերով, որդաններով։ Հիմնականում ծխախոտի, ցորենի, խաղողի և այլնի վնասատուներ են։ Ծխախոտի տրիպսը բազմավեր է, զարգացման ընթացքում Արարատյան դաշտում տալիս է 6-7 սերունդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png