Հապալոպիլուս զաֆրանադեղին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հապալոպիլուս զաֆրանադեղին
Հապալոպիլուս զաֆրանադեղին
Հապալոպիլուս զաֆրանադեղին
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Տիպ/Բաժին Բազիդիավոր սնկեր (Basidiomycota)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Կարգ Polyporales
Ընտանիք Աբեթասնկայիններ (Polyporaceae)
Ցեղ Hapalopilus
Տեսակ Հապալոպիլուս զաֆրանադեղին (H. croceus)
Միջազգային անվանում
Hapalopilus croceus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Հապալոպիլուս զաֆրանադեղին (լատին․՝ Hapalopilus croceus), Poriaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20 սմ լայնությամբ, 15 սմ երկարությամբ և 6 սմ հաստությամբ գլխարկը սկզբում բաց նարնջագույն է, զաֆրանադեղին և մազմզոտ, հետո նարնջագորշավուն է և հարթ։ Կիսատ, բարձիկաձև կամ տափակ պտղամարմինները կողքային են։ Պտղամիսը թարմ վիճակում բաց նարնջագույն է և փափուկ, չորացնելուց հետո դեղնավուն երանգով է, կարծր կամ փխրուն։ Հիմենոֆորը խողովակաձև է, պտղամսի գույնին, խողովակները 0,5-1 սմ երկարությամբ են, կազմված՝ բավականին մանր անցքերից (միջինը՝ 2-3 անցք 1 մմ վրա), որոնք կլորավուն են, նուրբ, վառ նարնջագույն եզրերով։ Անգույն, լայն էլիպսաձև սպորները 4-6 x 3-4 մկմ են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստանը, Հայաստանը)։ Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ Գանձաքարի շրջակայքում։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է հազվադեպ, կենդանի և մահացած կաղնու և շագանակենու բների վրա, լայնատերև և խառը անտառներում, 1100-1700 մ բարձրությունների վրա, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Քսիլոտրոֆ է և առաջացնում է սպիտակ փտում։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.