Հայնրիխ Վյոլֆլին
Հայնրիխ Վոլֆլին (գերմ.՝ Heinrich Wölfflin) (ծնվ. հունիսի 21 1864թ.,Վինթերթուր, մահ. հուլիսի 19, 1945, Ցյուրիխ) շվեյցարացի արվեստաբան։
Կենսագրություն [խմբագրել]
Վոլֆլինի արվեստաբանական մոտեցումը համարվում է Ֆորմալիստական, որովհետև արվեստի ստեղծագործությունը նա ամենից առաջ դիտում է, որպես արտաքին ձև` ոճ։ Նա արվեստի առաջին պատմաբանն էր, որն իր դասախոսություններում հետևողականորեն օգտագործում էր պրոյեկտորներ, ինչը նրան թույլ էր տալիս երկու արվեստի ստեղծագործությունների միջև ուղիղ համեմատություն անել։[1] Արվեստի պատմության հիմունքներ հիմնարար ստեղծագործությունում նա վերածնունդի և բարոկկոյի ստեղծագործությունների համեմատության միջոցով զարգացնում է հինգ հիմնական կոնցեպտուալ հակադրություններ (հակադրությունների զույգեր), որոնցով նկարագրվում են վերածնունդի և բարոկկոյի ֆորմալ (ձևային) տարբերությունները։
| գծային | գեղանկարչական |
| հարթություն | խորություն |
| փակ | բաց |
| բազմաքանակություն | միասնություն |
| Պարզություն | անպարզություն և շարժողունակություն |
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ernst H. Gombrich: Die Kunst der Renaissance I. Norm und Form. Nachdruck Stuttgart: Klett 1985, S. 119. ISBN 3608761462