Հայելի (մանկական թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայելի
Տեսակթատրոն և թատերական կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ
Հիմնադրման ամսաթիվ1987
Կայքzazerkal.spb.ru
 Theater Zazerkalie (Saint Petersburg) Վիքիպահեստում

«Հայելի» մանկական երաժշտական թատրոն (ռուս.՝ Де́тский музыка́льный теа́тр «Зазерка́лье»), կամերային օպերային ներկայացումների թատրոն Սանկտ-Պետերբուրգում։ Հիմնադրվել է 1987 թվականին՝ Ալեքսանդր Պետրովի և Պավել Բուբելնիկովի կողմից[1]։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի անվանումը, որը 1987 թվականին տրվել է հիմնադիրների կողմից, ակնհայտորեն մտածվել է Լուիս Քերոլի պարադոքսալ փիլիսոփայության ազդեցությամբ և ստեղծագործականության երևույթին ուղղված գեղարվեստական մոտեցում է արտահայտում[1]։ 1995 թվականից թատրոնը տեղակայված է Ռուբինշտեյն փողոց, տուն 13 հասցեում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գտնվում էր ժողովրդական ստեղծագործության թատրոնը, իսկ 1980-ական թվականներին գործել է Լենինգրադյան ռոք-ակումբը[2]։ Շենքը, որտեղ գտնվում է թատրոնը (Մ. Ռուադզեի նախկին եկամտաբեր տունը և հավաքների սրահը, ավելի ուշ` Ա. Պավլովայի տունը), ճարտարապետական հուշարձան է և ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության միասնական պետական ռեգիստրում` որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[3]։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը մեծ կարևորություն է տալիս երիտասարդ սերնդին օպերային մշակույթի հաղորդակից դարձնելուն` կատարելով ընտանեկան թատրոնին առաքելություն։ Այդ պատճառով խաղացանկի հիմնական մասը հասցեագրված է ինչպես մեծահասակներին, այնպես էլ` երեխաներին։ Թատրոնի կողմից երկու տարիքային հանդիսատեսի համար պատվիրված մի շարք ստեծագործություններ հեղինակել են ժամանակակից կոմպոզիտորներ Ի. Կուզնեցովը, Ս. Բանևիչը, Օ. Պետրովան, Վ. Վիսոցկին, Մ. Ցեսլյուկևիչը։ Ամեն ամիս թատրոնը ներկայացումներ է խաղում մանկական կրթական «Ալիսայի երաժշտական արկածները Հայելու աշխարհում» աբոնեմենտի շրջանակներում, որտեղ ներկառուցված սյուժեով շոուի ձևաչափի միջոցով երեխաները ծանոթանում են օպերային արվեստի այբուբենին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայելի» թատրոնը ներկայացնում է Պետերբուրգի երաժշտական արվեստը հեղինակավոր տարբեր փառատոններին ինչպես Ռուսաստանում (Մոսկվա, Սամարա, Պսկով, Նովգորոդ, Օրենբուրգ, Կոստոմուշկա) այդպես էլ` արտերկրում (Լյուբեկ, Բոստոն, Տալլին, Ռիգա, Մինսկ

Թատրոնի` 10 տարիների ընթացքում ստացած մրցանակների և պարգևների շարքում են 6 «Տարվա լավագույն ներկայացում» 6 մրցանակներ, «Ոսկե սոֆիտ» մրցանակ` 3 անվանակարգերում (1995), 1997 թվականի «Ոսկե դիմակ» ազգային մրցանակ։ Սակայն թատրոնի գլխավոր ձեռքբերումը ձևավորված հանդիսատեսն է և երաժշտական մշակույթի աշխարհում թատրոնի անթերի հեղինակությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «О театре - Театр «Зазеркалье»». www.zazerkal.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «О здании - Театр «Зазеркалье»». www.zazerkal.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. Распоряжение КГИОП № 10-463 от 09.09.2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]