Համլիկ Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլիկ Թումանյան
 
Կուսակցություն՝ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Ներսիսյան դպրոց և Փարիզի համալսարան (1924)
Մասնագիտություն՝ թարգմանիչ, փիլիսոփա, գիտաշխատող, պետական գործիչ և հասարակական գործիչ
Ծննդյան օր 1896
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1938
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Հայաստանի Առաջին Հանրապետություն և  ԽՍՀՄ
Հայր Հովհաննես Թումանյան
Մայր Օլգա Թումանյան
Զավակներ Նեկտար Թումանյան

Համլիկ Թումանյան (1896, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1938, Վրաստան), հայ հասարակական, պետական և կուսակցական գործիչ, փիլիսոփա, թարգմանիչ, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլիկ Թումանյանը ծնվել է 1896 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում, որից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժինը և այն ավարտել 1924 թվականին։ Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1924 թվականին վերադառնալով Թիֆլիս` շարունակել է կուսակցական գործունեությունը։ Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում որպես ավագ գիտաշխատող։ Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռաբինդրանաթ Թագորից («Մահիկը», «Պարտիզպան»-ը տպագրվել են Վիեննայում 1922 թվականին, Երևանում` 1955 թվականին և 1961 թվականին), նաև Պուշկինի ստեղծագործություններից։ Համլիկ Թումանյանն ուներ մեկ աղջիկ՝ Նեկտար անունով։

Սովետական ռեժիմի կողմից ձերբակալվել է 1935 թվականինին, ապա՝ 6 ամիս անց ազատ արձակվել։ 1937 թվականին անձամբ Լավրենտի Բերիայի հրամանով կրկին ձերբակալվել է և 1938 թվականին գնդակահարվել։ Գնդակահարման վայրը դեռ անհայտ է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]